Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել Իրանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփի վարչակազմի համար կարևոր են լինելու ուկրաինական և իրանական ուղղությունները, և ակնհայտ է, որ դրանք կարևոր են լինելու նաև Երևանի համար, «Վրաստանում, ԱՄՆ-ում և Ուկրաինայում ընտրությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, գրում է eadaily.com-ը: «Վատագույն սցենարը կարող է լինել այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չունենա, մյուս կողմից կսկսեն ուժեղ ճնշում գործադրել Իրանի, ու նաև մեր վրա։ Ենթադրենք, կասեն, որ պետք է կրճատել Իրանի հետ առևտուրը, բայց դա կարող է կործանարար լինել մեր տնտեսության համար, դա ամենավատ սցենարն է։ Մի փոքր ավելի լավ սցենար կլինի այն, որ Թրամփը սկսի ընդհանուր լեզու գտնել Իրանի և Իսրայելի միջև, ինչը քիչ հավանական է: Բայց այդ սցենարը ևս պետք է դիտարկել հաշվի առնելով խաղաղություն հաստատելու նրա խոստումները: Ի դեպ, նա այդ հարցում մրցակցում է Օբամայի հետ, քանի որ Օբամայի նման ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ»,- նկատել է քաղաքագետը։

Փորձագետի կարծիքով կան բազմաթիվ սցենարներ հաշվի առնելով նաև այն, որ Թրամփի նման գործիչն ինքնին անկանխատեսելի է. «Կարծում եմ, որ երբ նա սկսի ավելի ակտիվ խոսել իր արտաքին քաղաքական հայացքների մասին, մենք  որոշակի պատկերացումներ կկազմենք այն մասին, թե ինչ կլինի աշխարհում և Հարավային Կովկասում»։ Դժվար է չհամաձայնվել հարգված քաղաքագետի հետ Երևանի և Թեհրանի հարաբերությունների կարևորության առումով, սակայն, դատելով ՄԱԳԱՏԷ-ում քվեարկությունից, Փաշինյանի ենթակաները և անձամբ նա ինքը՝ սեփական քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում։

Եվ ի հաստատումն ասվածի գրառում «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքից.

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՆԻՆ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևին քվեարկության ժամանակ Հայաստանի ձայնը եղել է 12 ձեռնպահների թվում։ Իրանին աջակցել է ընդամենը երեք երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բուրկինա Ֆասոն։ 19-ը երկիր՝ սկսած ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և վերջացրած Վրաստանով հավանություն է տվել բանաձևին։

Հարցի էությունը կայանում է նրանում, որ Արևմուտքը մշտապես փորձում է դադարեցնել իրանական միջուկային ծրագիրը: Ինչն, իր հերթին, պարսիկների համար առավել հրատապ է դարձել 2018 թվականի նոյեմբերին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ մնացած մասնակից պետություններից և ոչ մեկը չի կատարել Իրանի նկատմամբ իր պարտավորությունները: Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում ռազմական սրացումը ևս չի խրախուսում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից։

Իսկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի որոշումը կատեգորիկ երանգներով է արտահայտված. «Միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու իր հանձնառության մեջ, և մենք պատրաստ ենք օգտագործել դիվանագիտական ​​բոլոր լծակներն այդ նպատակին հասնելու համար: Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել և հետաձգել իր միջուկային ծրագիրը և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու սպառնալիքից»:

Ի պատասխան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է նոր ցենտրիֆուգներ գործարկել միջուկային վառելիքի հարստացման համար։

ՄԱԳԱՏԷ-ի քվեարկության ճակատագիրը կանխորոշված ​​էր, և այս դեպքում կարևոր էր ոչ թե ընդհանուր արդյունքը, այլ յուրաքանչյուր մասնակցի «ներդրումը» այդ հարցում:

Հայաստանը, ձեռք չմեկնելով Իրանին, ուղղակի հստակ ցույց տվեց, թե ինչ դաշնակից ու հարևան է ինքը։ Նա, իհարկե, չի խառնվել Թեհրանի դիվանագիտական դատափետմանը, բայց չի էլ միջամտել։ Մոտավորապես նույն բանն է անում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ կապված։

Բայց ի՞նչ կլիներ, եթե Երևանն իրեն այլ կերպ պահեր այսօր ՄԱԳԱՏԷ-ում և 2022 թվականի աշնանը Պրահայում։ Նա կարող էր հույս դնել երկու միջուկային հովանոցների վրա՝ ռուսական և իրանական։ Բայց իրականում Հայաստանի ունեցածը միայն ֆրանսիացի սենատորների, եվրոպացի խորհրդարանականների և ամերիկացի կոնգրեսականների բլաբլաբլան է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Медведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры США
Самое популярное