Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ազգային ինքնասպանության ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանության բարձրագույն օղակում լայնածավալ կադրային զտումների մասին հաղորդագրությունները, որոնք հայտնվեցին տեղական ԶԼՄ-ներում սկզբում արտահոսքի տեսքով, իսկ հետո պաշտոնապես հաստատվեցին, երկրում և նրա սահմաններից դուրս ռումբի պայթյունի էֆեկտ ունեցան, գրում է C-eho.info-ն։ Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության առանցքային պաշտոնյաներ, այդ թվում, այսպես կոչված, անվտանգության բլոկից, միաժամանակ պաշտոնանկ են արվել։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բավական կոշտ քննադատության էր ենթարկում իր ենթակաների, այդ թվում` անվտանգության բլոկի աշխատանքը։ Բայց կառավարության վերջին նիստում Փաշինյանը, առանձնապես արտահայտություններ չընտրելով, հարձակվեց իրավապահների վրա և հայտարարեց, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, որ իր «համբերության բաժակը լցվել է» և որ ինքը որոշում կկայացնի: Հայաստանի վարչապետի, մեղմ ասած, իմպուլսիվ բնավորության մասին վաղուց է հայտնի։ Բայց ոչ ոք չէր սպասում, որ հենց այդպես նա միանգամից դուրս կշպրտի իր ամենամոտ գործակիցներին, որոնք համարվում էին ամենանվիրյալն ու հավատարիմը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հաստատել է, որ իր խնդրանքով են նախարարներ և որոշ գերատեսչությունների ղեկավարներ հրաժարականներ տվել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցով մեկնել է Վատիկան` հանդիպելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Շատ լավ է, այնպես չէ՞: Երկրում հստակ կառավարական ճգնաժամ է, բայց նա գնացել է Սուրբ Աթոռ։ «Ինդուլգենցիա ստանալու», - անմիջապես սկսել են կատակել հայերը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պայմանավորված այցը Վատիկան հեռու է պատահականություն լինելուց։ Դեռ մայիսի 8-ին էր Հայաստանի վարչապետը համացանցի իր էջում հրապարակել «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային շահերի» ցուցակը, որում, իր կարծիքով, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները հավասարազոր են Հայ Առաքելական եկեղեցուն։

Դա հակասական արձագանք էր առաջացրել հավատացյալների կողմից, ովքեր իրավացիորեն նշել էին, որ ՀՀ Սահմանադրության համաձայն «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը»։ Դե, մոտավորապես նույն բանը նկատվել է Ուկրաինայում գերիշխող կրոնի հետ կապված, որտեղ այնպիսի հալածանքներ սկսվեցին ուղղափառ եկեղեցու դեմ, որը հասավ կատարյալ կատաղության։

Բայց սա իմիջայլոց, մտածելու համար, ընդհանուր պատկերի հասկացման համար: Գուցե՞ Պապը ների Փաշինյանը բոլոր մեղքերը, բայց Հայաստանում դա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխի։ Անգամ, եթե ինչ որ բան էլ փոխի, ապա ոչ դեպի լավը:

Մի փոքր նախապատմություն անտեղյակների համար: Վերջերս ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարություն էր տարածել առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ակտիվացրել է ջանքերը Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշման գործընթացն արագացնելու ուղղությամբ և որը այդ երկիրին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»։ Ռուսական հետախուզության տվյալներով ամերիկացիները ծրագրում են լուծել այդ խնդիրը՝ հենվելով արդեն Ուկրաինայում և Մոլդովայում կիրառվող մեթոդների վրա։ Ընդ որում, ԱՄՆ-ում գլխավոր խնդիրը համարվում է Հայաստանում կայուն հակառուսական տենդենցի ձևավորումը։ Այդ նպատակով ամերիկացիները մտադիր են երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ կազմակերպել՝ նպատակ ունենալով վարկաբեկել Երևանի համագործակցությունը Մոսկվայի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ և նյութեր տարածել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների «ճնշումների» մասին։ Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ հայ ժողովրդին, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին ինտեգրելու «բարձր նպատակին» հասնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի իր ավանդույթներից, ազգային արժեքներից: «Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային ինքնասպանություն»,- եզրակացրել է գերատեսչությունը։

Եվ դա գիտակցում են ոչ միայն Մոսկվայում։ Արևմուտքից Հայաստանին ուղղված կոչերը՝ չհամագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ, մահացու մտածողություն է, ասել է, մասնավորապես, ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։ Նրա խոսքով, տեխնոլոգիապես հետ չմնալու համար Հայաստանին անհրաժեշտ են խելամիտ ռազմավարություններ, իսկ դրա համար անհրաժեշտ են լավ հարաբերություններ առաջին հերթին Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ։

Իսկ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, ով կտրուկ թեքվել է «դեպի Արևմուտք, հետևում թողնելով Ռուսաստանը»: Այո, նա, ի դեպ, ուղղակի արհամարհում է թե՛ սեփական երկիրը, թե՛ նրա բնակչությանը։ Եվ դա այն աստիճան, որ ինքն էլ այլևս չի հասկանում, թե ի՞նչ է անում և ո՞ւր է տանում երկիրը։ «Մեր հավաքական սոցիալական մտածողությունը, այլ կերպ ասած, մեր ենթագիտակցությունը հակապետական ​​է, ապաքաղաքական։ <…> Մեր ներկայիս սոցիալական հոգեբանությունը, մեր սոցիալական հոգեբանության գենետիկան, ըստ էության, ձևավորվել է այն ժամանակ, երբ մենք գաղութ էինք, սուբյեկտ»,- հանկարծակի հայտարարել է վարչապետը: Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, հայերն առնվազն 600 տարի ապրել են արհեստականորեն ստեղծված պետություններում։ Դրանցից Հայաստանն ուներ որպես անկախ պետության ընդամենը 35 տարվա փորձ։

«Պարզվել է, որ դիմադրությունը, օտարումն է պետություն հասկացությունն ընկալելու մեր հիմնական միջոցը, քանի որ վերջին 600 տարիների ընթացքում մենք ապրում ենք մեզ պարտադրված, ոչ թե մեր կողմից ստեղծված պետության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։ Կամ էլ հասկացեք ինչպես ուզում եք, թեև այնքան էլ դժվար չէ հասկանալ, որ այս բոլոր բանավոր հնարքները բավականին բացասական ենթատեքստ ունեն։

Ի՞նչ կարող ենք ասել, եթե  Փաշինյանն անգամ աշխարհահռչակ Արարատն է արգելել կոնյակ անվանել։ «Անհնար է, կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է։ Անգամ ընտանիքներում հայկական կոնյակը պետք է կոչվի բրենդի»,- կառավարության նիստերից մեկում ասել է Փաշինյանը։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Եվրամիության հետ 2017 թվականին կնքված պայմանագրով պարտավորվել է հրաժարվել ոգելից խմիչքների (հայկական կոնյակ) ֆիրմային անվանումից միայն 25 տարի անց՝ 2043 թվականին։ Բայց Փաշինյանն այնքան է շտապում հաճոյանալ իր արևմտյան գործընկերներին, որ որոշել է արագացնել գործընթացը։ Նույնը կարելի է տեսնել նրա պաշտոնյաների տենդագին աշխատանքից ազատելու մեջ: Ի՞նչ եք կարծում, ո՞վքեր կզբաղեցնեն նրանց տեղերը։ Իհարկե, միայն ԱՄՆ դեսպանատան հավանությանն արժանացածները։ Այսինքն, Հայաստանի ինքնասպանությունը շարունակվում է,  սպասենք հաջորդ սերիաներին։

Դե, որպես բավականին տեղին վերջաբան էլ… Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է մինչև 250 900 մարդ, ինչը 25,5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Վրաստանում, ընդհակառակը, կա զբոսաշրջիկների հոսք՝ երկիր այցելած ռուսաստանցիների թիվն աճել է 447,8%-ով և հասել 184600 մարդու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное