Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի և Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837- Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է այսպես կոչված Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան (թուրքական) Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:

1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։

-Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստանի»։

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։      

 1936-շահագործման է հանձնվել Քանաքեռ ԳԷՍ-ը:         

 - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարն ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությանը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունն, իսկ  Հայկական ԽՍՀ-ն դարձել է միութենական հանրապետություն:

1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։

1988- Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

2005-սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:

-Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:

2011-Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվել է, որովհետև քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:

2013-«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

2017-Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:

2018-խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության  ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:

2019-Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։

2021-Հայաստանի խոշորացված 36 համայքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2022- Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի են ենթարկվել Կատալինի  դավադրության հինգ մասնակիցներ: Դա հնարավոր է եղել  իրականացնել մեկ օր առաջ Սենատի կայացրած թուլատրության համաձայն, ըստ որի ավագ կոնսուլ Ցիցերոնն առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:

1349 —Նյուրինբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:

1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որն ավերել է Նեապոլը, 35 000 մարդ զոհվել է:

1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17-րդ դարերին Եվրոպայում  իրականացվող վհուկների որսին:

1492- Քրիստոֆոր Կոլոմբոսը հասել է Հաիթի կղզի:

1766-Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:

1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

1803 –ծնվել է  ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:

1812-Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆոռնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին:

1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:

1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։

1904 —ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:

1925 —տեղի է ունեցել էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:

1926– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Կլոդ Մոնեն։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը:

1946 - ծնվել է   իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ է (սմոգ) իջել, որը ցրվել է միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։

1957–ջուր է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որն աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն էր։

2009-ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:

2013 - վախճանվել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան։

2020 —ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը Երկիր է բերել Ռյուգա ասերոիդից վերցված գրունտը:

2021 —վախճանվել է խորհրդային և ռուսական պրոդյուսեր, դերասան և կինոքննադատ Մարկ Ռուբինշտեյնը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное