Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան. այնպես չստացվի, որ չխաբենք ինքներս մեզ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք հնարավոր է ժողովրդին փրկել քաղաքակրթական ճգնաժամից կողմնակի պետության անհարկի օգնությամբ։ Հավանաբար ոչ։ Համենայնդեպս, Սիրիայի իրադարձությունները հաստատեցին դա։ Երկիրը, որտեղ մարդիկ ապրում են կա՛մ պատրանքների մեջ, կա՛մ անընդհատ վատ վիճակում, դատապարտված է ռեժիմի փոփոխության: Կարևոր չէ, թե որ ուղղությամբ է փոխվում կյանքը, բայց մարդիկ փոփոխությունների քաղց ունեն: Եվ իհարկե, մարդիկ մտածում են միայն լավ բաների մասին։ Այն մասին, որ նոր կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի, քան կար, գրում է topwar.ru-ն։

Թողնենք Սիրիան, Հայաստանի մասին, որն ավելի մոտ է մեզ։ Փաստն այն է, որ այնտեղ հասունանում են իրադարձություններ, որոնք արմատապես կփոխեն իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը երկրի խորհրդարանում իր վերջին հայտարարության մեջ բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության անվերադարձելիության կետն անցել է։ Հայերի, ոչ թե Փաշինյանի, այլ նրան նույնիսկ Ղարաբաղի կորստից հետո նորից ընտրած ժողովրդի «խորամանկություն»-ը նրա մեջ է, որ վտանգի դեպքում հնրավորություն կլինի օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից: 

Որոշ ժողովուրդներ «ձկան հիշողություն» ունեն։ Մի երկու սերունդ, և վերջ։ Այն, ինչ եղել է ժամանակին, մոռացվում է, նոր իրականություն է ստեղծվում, ամեն ինչ տակնուվրա է արվում։ Նույնը եղավ հայերի հետ։ Մոռացվել են մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, սեփական զինանշանի վրայի Արարատ լեռն այլևս ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր փրկեցին հայ ժողովրդին կործանումից:

Ես ոչ մի կերպ չեմ ուզում մեղադրել ժողովրդին, որը փոփոխություններ է ուզում։ Մեծամասամբ «հասարակ մարդկանց» չի հետաքրքրում, թե ինչ իշխանություն է երկրում։ Նա զբաղված է իր փոքրիկ հայրենիքով, ընտանիքով, իր տնով։ Միաժամանակ չհասկանալով, որ այդ ամենը կտուժի, եթե ինչ-որ բան պատահի։ 

Մի անգամ հայերի նոր սերնդի ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում ինձ փորձեցին պատմել, թե ինչպես են հայերն օգնել ՀԱՊԿ-ին Սիրիայում, ինչպես են հայ զինվորները խիզախորեն ականազերծել սիրիական հողը: Ոչ ոք չի նսեմացնում այդ զինվորների սխրանքը: Սակրավորներն աշխատել են ՀԱՊԿ կոնտինգենտի կազմում ոչ ավելի վատ, քան մյուսները։ Բայց պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ էր Փաշինյանն ընդհանրապես իր զինվորներին Սիրիա ուղարկել։ Պատասխանն ընկած է հենց քթի տակ։ Սիրիայում հայերի բավականին մեծ սփյուռք կա, և Երևանը շատ էր ցանկանում ցույց տալ նրանց իր մասնակցությունը: Դա կոչվում է դրոշի ցուցադրում: Սիրիահայերը պետք է երախտապարտ լինեին Հայաստանի կառավարությանն օգնության համար:

Բայց, չգիտես ինչու, երբ խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հայկական սփյուռքին, դա տեղի չունեցավ։ Հիշու՞մ եք, թե ինչպես և ինչու Բաքուն կլանեց ԼՂ-ն։ Ինչպես հայկական բանակը մատը մատին չխփեց գրեթե անելանելի վիճակում հայտնված ղարաբաղցի հայերին օգնելու համար։ Ինչպես հանկարծ խորհրդարանը մոռացավ, որ ԼՂՀ-ն Երևանը չի ճանաչում:

Բացահայտեմ «սարսափելի գաղտնիք», գաղտնիք Հայաստանի քաղաքացիների համար, բայց հայտնի Ադրբեջանի քաղաքացիներին և մյուս բոլոր ժողովուրդներին: Հայաստանը սահմաններ չունի Ադրբեջանի հետ, և չկա նաև խաղաղության պայմանագիր։ Փաստորեն, ցանկացած պահի այս կամ այն երկիրը կարող է սկսել «պատմական արդարության վերականգնումը» ռազմական ճանապարհով։ Պարզ ասած «մեր ժողովուրդն այս հողերի վրա ապրել է անհիշելի ժամանակներից, ինչը նշանակում է, որ սա մեր հողն է»։

Բացահայտե՞մ հերթական «գաղտնիքը» հայերի համար: Կրկին վերադառնամ անցյալ դարասկզբի իրադարձություններին։ Հիշեք, թե ո՞վ էր կոտորել հայ ժողովրդին, ո՞վ էր ուզում քրիստոնյա երկիրը վերածել մահմեդականի։ Այնպես որ, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը հսկում են... ռուս սահմանապահները։ Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ։

ՀԱՊԿ-ում ամեն ինչ հիանալի հասկանում են: Բայց նորից «սովետիզմն» է մտնում խաղի մեջ։ Նրանք մեր ժողովուրդն են, գժություններ կանեն, հետո ամեն ինչ «տեղը կընկնի»: Իսկ Էրդողանի ծրագիրն է կառուցելու նոր հսկայական պետություն՝ Մեծ Թուրանը։ Դա Թուրքիայի գլխավորությամբ բոլոր թյուրք ժողովուրդներին միավորելու գաղափարն է, և ի տարբերություն եղբայրական ադրբեջանական ժողովրդի, հայերը չեն տեղավորվում այդ հայեցակարգի մեջ...

Այսօր, չնայած Երևանի մանրախնդիր դիրքորոշմանը, ՀԱՊԿ-ը կանգնած է Հայաստանի թիկունքում, ինչը բավականին ուժեղ զսպող գործոն է հարևանի համար: Փաշինյանն էլ է դա հասկանում, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր գծին։ Միևնույն ժամանակ, հայտնի փաստ է, որ Հայաստանի վարչապետն ակտիվորեն համագործակցում է Արևմուտքի հետ։ Հատկապես մեծ հույսեր է դնում Ֆրանսիայի վրա։ Քանի՞ խոստումներ են տրվել Հայաստանին, քանի՞ անգամ է նույն Փաշինյանը բարձրաձայնել Փարիզի ու Երևանի բարեկամության մասին, Բրյուսելի ու Երևանի բարեկամության մասին, բայց ի՞նչ։ Իրավիճակը  նույն վիճակում է, խոսեցին ու գնացին իրենց ճանապարհներով։ Ո՞ւր է թեկուզ մեկ համագործակցության պայմանագիր: Չկա։ Եվ չի էլ լինի: Հայաստանը նույնքան կարևոր է Արևմուտքի համար, որքան օրինակ Գամբիան: Արևմուտքը չի ցանկանա «եղբայրական Թուրքիայի» դեմ գնալ ինչ որ Հայաստանի պատճառով։ Այո, և չի էլ կարող: Թուրքերն այսօր ՆԱՏՕ-ում, հավանաբար, ունեն միակ մարտունակ եվրոպական բանակը: Իսկ նախագահ Էրդողանը «փափուկ» քաղաքական գործչի տպավորություն չի թողնում։ Նա կարող է անգամ ԱՄՆ-ի քթին հարվածել:

Եվ մի վերջին բան էլ: Կարող է թվալ, թե ես անձամբ Նիկոլ Փաշինյանին եմ մեղադրում այն ամենի համար, ինչ կատարվում է։ Ավաղ, Փաշինյանը Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, նա այն մարդն է, ում իշխանություն է տվել ժողովուրդը, նույնիսկ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձից հետո։ Ես կասեի, որ Հայաստանի վարչապետը, որպես նախկին լրագրող, մարսելի ձևով է խոսում հայ մեծամասնության ցանկությունների մասին։ Մի տեսակ հայկական Լև Տրոցկի է։ Մարդ, որն ընդունակ է համոզել և մարդկանց զայրույթն ուղղել իրեն անհրաժեշտ ուղղությամբ: Եվ հաշվի առնելով ներկայումս միջազգային ասպարեզում իրադարձությունների զարգացման արագությունը, կսպասենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное