««Հայաստանը պետք է մերկ լինի». երկրի 15 %-ը կանցնի թշնամուն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գաղտնի գործարք իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի գինը կարող է լինել հասարակ մարդկանց և զինվորների կյանքը։ Դատելով տեղեկություններից Երևանը պատրաստ է դա անել առաջիկա պատերազմում կորցնելով երկրի տարածքի ավելի քան 15 %-ը։ Ընդ որում այդ ամենի համար հրապարակավ մեղադրելու են Պուտինին ու Ռուսաստանին, գրում է tsargrad.tv-ն։
«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը բացահայտել է հանցավոր արկածախնդրությունը, որն ամբողջ աշխարհի թիկունքում պատրաստում է իրականացնել Հայաստանի վարչապետը: «Փաշինյանը Սյունիքը կհանձնի պատերազմով, և նորից Ռուսաստանին մեղավոր կդարձնի: Նա պատրաստվում է կատարել Սյունիքը հանձնելու մասին Ալիևին ու Էրդողանին տված իր խոստումը։ Փաշինյանի արյունոտ ծրագիրը բավականին պարզ է, բայց շատ արդյունավետ, և այստեղ հիմնական գործոնը լինելու է ԵՄ-ին անդամակցելու եվրոպական հանրաքվեն, որը մեծ հավանականությամբ տեղի կունենա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, և եթե « այո»-ն է հաղթում, ապա Ադրբեջանը Սյունիքում հարձակվում է Հայաստանի վրա»,- ասել է նա:
Հարձակման ֆորմալ պատճառը, հավանաբար, կլինի ֆրանսիական զենքի մատակարարումը, որը հանկարծ կպարզվի, որ հարձակողական է, ավելին, նախազգուշացում արդեն իսկ եղել է, կարծում է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Ադրբեջանն ի դեմս Ալիևի, բացահայտորեն է սպառնացել Երևանին «հետևանքներով», եթե Հայաստանը շարունակի ժամանակակից զենք գնել։ Բառացի ասվում է, որ «խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա զինումն անհամատեղելի են»: Այնպես որ, պարզապես զիջումների գնալը բավարար չէ։ Հայաստանը պետք է «մերկ» լինի՝ առանց հակահարված տալու նույնիսկ տեսական հնարավորության։ Միայն այդ դեպքում թուրքերը կարող են «գթասրտորեն» սահմանափակվել երկրի միայն տնտեսական կլանմամբ»,- ասել է նա։
Բադալյանի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի եվրաինտեգրման ուղին ընտրելուց հետո «չար բռնակալ Պուտինը Ալիևին հրահանգ է տվել պատժել «հպարտ» Փաշինյանին և հայ ժողովրդին իր ընտրության համար»: «Իհարկե, դա բացարձակ անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանը երբեք նման կերպ չի վարվել, բայց Փաշինյանը վարվել է։ Հենց հայ հերոսների արյունով նա պահպանեց իշխանությունը 2020 թվականին: Հիշո՞ւմ եք նրա հայտարարությունները, որ ամեն ինչ կարելի էր լուծել առանց արյունահեղության, բայց հետո իրեն դավաճան կկոչեին։ Այսպիսով, հիմա նա փորձում է անել բացարձակապես նույնը և կրկին մեղադրել չար ու սարսափելի ռուսներին ամեն ինչի համար»,- ասել է նա:
Փորձագետը նաև հավանական է համարում, որ մինչ այդ սցենարի իրականացումը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դեմ ինչ-որ սադրանք կկազմակերպվի, որն էլ ավելի կամրապնդի հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները:
«Մենք՝ հայերս և Հայաստանը, կրկին կանգնած ենք աղետի շեմին, քչերն են դա հասկանում, և մենք շատ քիչ ժամանակ ունենք իրավիճակը շտկելու համար, բայց պետք է շտկել, այլապես շատ շուտով Հայաստանը պարզապես կդադարի գոյություն ունենալ»,- ավարտել է փորձագետը:
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ իր երկիրը սպասում է ռուսական ներդրումների Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար, և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով Թաթարստանի պատվիրակությունն արդեն Բաքվում է, և ինքը պատրաստվում է հանդիպում անցկացնել այդ հանրապետության ղեկավարի հետ։
Քաղաքական գիտությունների դոկտոր, tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը կարծում է, որ այս դեպքում Ալիևն ակնհայտորեն ստացել է ինչ-որ փաստացի փոխգործակցության առաջարկ, և դա ամենևին էլ անցյալում Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցելու համար վարձավճար չէ։ «Պետք է արժանին հատուցել և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Նրանք խաղում են շախմատ, խաղում են ռազմավարություն։ Հետևաբար, ԼՂ-ն ընդամենը միջանկյալ փուլ է Զանգեզուրի միջանցքի հարցի լուծումից առաջ։ Ղարաբաղը դժվար է շահավետ նախագիծ անվանել։ Բայց ռազմավարական տրանսպորտային ուղիների գործարկումը կամ Հայաստանով պետք է լինի, եթե հնարավոր լինի Փաշինյանին ավելի սեղմել, և, հասցնել Զանգեզուրի միջանցքի բացմանը, կամ որպես այլընտրանք անցնել Իրանով»,- ասել է նա։
Այնպես որ, կարծում է Պինչուկը, այս դեպքում, իհարկե, դա Փաշինյանի վրա լրացուցիչ ճնշում գործադրել է ինչ-որ համատեղ նախագծի համար։ Սակայն հարցն այլ է. իսկապե՞ս Զանգեզուրի միջանցքը ձեռնտու է Ռուսաստանին։ Կա տեսակետ, որ դա, ընդհակառակը, հարված է մեր շահերին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը