Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլխավոր դատախազությունից պաշտպանություն եմ խնդրել». Ինչո՞ւ են թիրախավորում Արիանա Հովսեփյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վարդան Ղուկասյանը ձայնագրություն է հրապարակել, որն արդեն ամբողջությամբ ինձ մոտ է: Հանձնել ենք այն քննչական մարմիններին, նաև Գլխավոր դատախազությունից պաշտպանություն եմ խնդրել։ Չգիտենք, թե ինչ պատճառներով քննիչը մերժել էր, հիմա գրավոր դիմել ենք Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ի պետին, Քննչականի նոր ղեկավարին։ Արտակ Գալստյանի կուսակցության անդամ, քաղաքապետարանի ավագանու անդամ Վահան Ավագյանն ինչ-որ հանցագործություն է նախատեսում իմ դեմ»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է Newspress.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը: Նրա խոսքով, ձայնագրության մեջ շատ պարզ լսվում է, որ ցանկանում են ծանոթների, ընկերների միջոցով ինչ-որ հարցով դիմել իրեն, մի տեղ հրավիրել։

«Լրատվական կայք ունեմ, կարող են ինչ-որ խնդրանքով դիմել ինձ: Բնականաբար, կգնամ այդ հանդիպմանը, ինչ-որ հյուրասիրություն կլինի, թեկուզ սովորական ջուր կամ սուրճ և իմ բաժակի մեջ դեղ կգցեն: Թե ինչ կլինի դրանից հետո, չգիտեմ: Դրանից հետո ինձ կմերկացնեն, կպղծեն, մազերս կխուզեն և այլն: Այսինքն՝ այդ կոնֆետ ցրող Վահան Ավագյանն այդքան կա: Այսօր առավոտյան մեն-մենակով գնացի քաղաքապետարան: Այնտեղից ուղիղ եթեր մտա և ասացի՝ դե, Վահան Ավագյան, այդքան տղա ես, իջի ներքև, եկել եմ, որ ինձ պղծես։ Բնականաբար, Վահան Ավագյանը այդքան դուխ չունի, այդքան տղա չի, որ իջնի ներքև։ Ներքև իջան «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ղեկավարի հետ և երկու անկախ ավագանիներ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Նաև տեղեկացնեմ, որ մի շարք տիկտոկյան էջեր, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Վահան Ավագյանին և Արտակ Գալստյանին, որը շորթման համար բանտ էր նստել, տղան՝ թմրադեղ վաճառելու, կինը՝ փողերի լվացման, պոռնոգրաֆիկ տեսանյութեր են սարքում և տարածում: Իմ նկարն են տեղադրում, չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ իբրև թե մայրական իրավունքներից զրկված եմ, իբր մեկնել եմ Մոսկվա, Վրաստան, մարմնավաճառությամբ եմ զբաղվել, ինձ այնտեղ ձերբակալել են: Այս բոլոր էջերի մասին ինֆորմացիան ևս փոխանցել ենք համապատասխան մարմիններին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա համար տարակուսելի է ընդդիմության լռությունը:

«Ընդդիմությունը չի՞ կարծում, որ այս ամենը մի օր կարող է իր դուռը չոքել։ Ընդդիմությունը չգիտես, թե ինչու լուռ է։ Չեմ պատկանում որևէ կուսակցության, պայքարում եմ իմ հայրենիքի համար։ Եթե ընդդիմության նման կուլտուրական կապիկություններ չեմ անում և կուլտուրական Նիկոլի հետ չեմ համագործակցում, ուրեմն ոչ ոք իմ կողքին չպե՞տք է կանգնի ընդդիմությունից»,-նշում է Հովսեփյանը։

Ինչո՞ւ են թիրախավորում Արիանա Հովսեփյանին: Գուցե պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է: «Քաղաքականության մեջ առհասարակ չկամ և չեմ ուզում այդ կեղտոտ քաղաքականության մեջ լինել։ Միգուցե այլ լեքսիկոնով՝ շատ կոպիտ, ագրեսիվ խոսում եմ ներկայիս իշխանության մասին, և իրենց դա դուր չի գալիս: Չեմ կարող շատ ու շատ ընդդիմադիրների նման կուլտուրական ստատուսներ գրել և ելույթներ ունենալ, որ աթոռ փախցնեմ կամ կուսակցությունից կուսակցություն սրա-նրա գիրկը ընկնեմ, որ աթոռ փախցնեմ: Իմ պայքարը իմ հայրենիքն ու իմ հողն է։ Եթե մի տեղ էլ հայհոյում եմ, լավ եմ անում, որովհետև այս հայհոյանքները մեզ սովորեցրեց Նիկոլի իշխանությունը, Նիկոլի նախիրը և Նիկոլի ֆեյքերը։ Որքա՞ն կարելի է ինձ թիրախավորել: Շնորհակալ եմ այն լրատվամիջոցներին, որոնք բարձրաձայնել են այն, ինչ կատարվել է ինձ հետ։ Բայց այսքան ժամանակ ոչ մի ձևավոր, «կապիկ» ընդդիմություն իմ մասին չխոսեց։ Ընդդիմությո՞ւնն էլ է ինձ թիրախավորել, որովհետև նա կարծում է, թե ով է Արիանան, ով է նրա մեջքը։ Այսինքն՝ եթե չեմ վախենում ոչ մեկից, մաքուր իմ կռիվը տալիս եմ իմ հայրենիքի համար, եթե իմ գլխին ղեկավար չկա, եթե փողով ստատուս չեմ գրում, փողով չեմ վազում այս ու այն կողմ, կուլտուրական ոտքս չեմ գցում ոտքիս վրա և էկրանների առաջ օրենքի սահմաններում խոսում, ուրեմն վա՞տն եմ, հայհոյո՞ղ եմ: Ընդդիմության դեմքը պատրաստվում եմ պատռել, որովհետև ինձ համար այլևս ընդդիմությունը Նիկոլ է և վերջ։ Եթե ընդդիմությունը որևէ մեկի կողքին չի կանգնում, միայն զբաղված է բամբասանքով, սրան-նրան փնովելով և էկրանի առաջ կուլտուրական ձևանալով, սիրով կպատռեմ բոլորի դեմքը: Ինձ այսքան թիրախավորում են, ոչ մեկ իմ կողքը չի կանգնում։ Կարող եմ հաշվել մի քանի մարդու, որոնց կյանքովս պարտական եմ։ Կգա ժամանակը, նրանց անունները կնշեմ»,-ընգծում է կայքի հիմնադիր-տնօրենը:

Եզրափակում է՝ Վահան Ավագյանը պետք է ձերբակալվի։

«Վահան Ավագյանը հանցագործ է, նա զբաղեցնում է քաղաքապետարանում ավագանու աթոռ: Այս ամենը, ինչ նախապատրաստում էին իմ նկատմամբ, նույնը կարող են անել յուրաքանչյուր հայ կնոջ նկատմամբ։ Հավելեմ՝ Դատախազությունը և Քննչականը հանկարծ չփորձեն այս հանցագործությունը ծածկադմփոց անել և ասել՝ դե խոսակցություն է, խոսել են, բայց դեռ չեն իրագործել։ Եթե այս ձայնագրությունը մեզ մոտ չհայտնվեր և այս աղմուկը չլիներ, այս ամենն իմ գլխին կսարքեին։ Այնպես որ, լոլոներ հանկարծ չանեն, որ խոսել են, բայց չեն իրագործել։ Կա ձայնագրություն, թե ինչ էին իրենք պատրաստվում անել իմ դեմ։ Այդ բանդան  ծրագրավորում է, թե ինչ անի իմ դեմ։ Բարեբախտաբար, այդ ամենը շատ շուտ իմացանք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное