Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին դատախազը հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:

Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին

2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное