Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

blocknot.ru-ն «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի՝ ԵՄ գնալու իրական պատճառը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգը: Միաժամանակ, համապատասխան օրինագիծը նախաձեռնող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հարցը կդրվի հանրաքվեի, քանի որ կարևոր է իմանալ մարդկանց կարծիքն այդ հարցում։ Սակայն մի շարք փորձագետներ, այդ թվում՝ հենց Հայաստանի, բացահայտել են այն, թե ո՞րն է վարչապետի կողմից ԵՄ-ի թեման «գործարկելու» իրական պատճառը:

Իրականում Բրյուսելը խոսում է միայն «մերձեցման» մասին և ոչ ավելին։ Սակայն դեռ 2024 թվականի մայիսին Փաշինյանը ազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է հանրապետությունը տանել Եվրամիություն։ Եվ նա նույնիսկ խոստացել էր դա անել 2024 թվականին։ Ճիշտ է, այն ժամանակ դա ասվել էր կատակի տեսքով: Մինչդեռ վերջերս կառավարության նիստում, որտեղ հայտարարվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԵՄ-ին երկրի անդամակցության նախագիծը։ Եվ նա նույնիսկ նշել է այն հանգամանքները, որոնք դեր են խաղացել նախագծի զարգացման գործում: Դրանք են Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների դինամիկ զարգացումը, Երևանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության առկայությունը, որն աջակցում է հանրապետությունում ժողովրդավարությանը: Բացի այդ, ԵՄ-ն ցույց է տվել, որ պատրաստ է օգնել Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը ևս կարող է մի բան ավելացնել՝ հաշվի առնելով այն, որ դեռևս 2024 թվականի հունիսին էր ռազմական գերատեսչությունը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով դիմել Էմանուել Մակրոնի կառավարությանը։ Հայ զինվորականները խնդրել էին ֆրանսիացիներին ուղարկել սահմանափակ զորախումբ, որը կտեղակայվի հանրապետությունում։ Հայտնի է, որ Ֆրանսիան, շնորհիվ հայկական հսկայական սփյուռքի, բարեհաճ է այդ հանրապետության նկատմամբ: Այն ժամանակ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել ԵՄ-ին այնքան մոտ, որքան դա թույլ են տալիս եվրոպացիները, և նշել էր վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին: Դրանից հետո մի խումբ արևմտամետ հայ քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ նախաձեռնեցին ստորագրահավաք ԵՄ-ին անդամակցության մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ Ընդամենը մի քանի օրում նրանց հաջողվեց ավելի շատ ստորագրություն հավաքել, քան անհրաժեշտ էր ընթացակարգի համար։

Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ համոզված են, որ Հայաստանին ԵՄ չեն ընդունի, և Արևմուտքի համար հանրապետությունը պետք է դառնա յուրատեսակ Ուկրաինա Կովկասում և հակադրվի Ռուսաստանին ու Իրանին։

«Մայր Հայաստան» շարժումը ղեկավարող քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին, և վարչապետի բոլոր խաղերն այդ հարցի շուրջ մանիպուլ յացիա են սեփական վարկանիշը պահպանելու նպատակով։ «Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, խաբում է բնակչության այն շերտերին, ովքեր պատրանքներ են կրում Եվրամիությունում ապագա կյանքի մասին», - Թևանյանի խոսքն է մեջբերել News.ru-ն: Եվրոպացիները սակարկության մանրադրամի են վերածել Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում, և հիմա ակնկալում են նույնն անել Հայաստանի հետ, պարզաբանել է շարժման առաջնորդը: «Հարևան Վրաստանի իշխանությունը շատ արագ հասկացավ, թե իրականում ինչ է ուզում Արևմուտքն իրենից, ու փրկեցին երկիրը: Իսկ Փաշինյանը, կատարելով իր արևմտյան կուրատորների պատվերը, ուզում է միայն իրեն փրկել»,- ցավով նշել է Թևանյանը։

Նման կարծիքին է նաև քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նա եվրոինտեգրման օրինագիծն անվանել է Հայաստանի վարչապետի՝ «երկիրը ռուսական ինտեգրացիոն տարածքից դուրս բերելու» քաղաքականության տարրերից մեկը։ Բայց Միրզայանը նաև կարծում է, որ Հայաստանը կարող է ընդհանրապես չապրել մինչև այդ ինտեգրումը։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Նաումովն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու գաղափարն օգտագործում է որպես քաղաքական զենք։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նա դա տեսնում է որպես օգուտ, որը կստանա առանց հսկայական գումարներ ներդնելու։ Նա դիտորդներ կուղարկի, որոշակի գումար և զենք կփոխանցի, բայց դրա դիմաց կստանա մի հանրապետություն, որը պատրաստ կլինի ամեն ինչի: Բայց ամենագլխավորն այն է, որ այդ հանրապետությունը պատրաստ կլինի խաթարել Ռուսաստանի և Ադրբեջանի ծրագրերն ու շահերը, պարզաբանել է Նաումովը։ «Այդ օրինագիծը Փաշինյանին պետք է իշխանության մնալու համար, դա ամենևին էլ ասոցիացիային միանալու իրական փորձ չէ»-, կարծիք է հայտնել ռուս քաղաքագետը։

Այս ամենը, ըստ էության, կարող է ընկալվել որպես խարդախություն Փաշինյանի կողմից, քանի որ դա կբարձրացնի նրա վարկանիշը, իսկ ժողովուրդը պատրանք կստանա, թե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա։ Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, ինչ Ուկրաինայում: Բայց Հայաստանում էլ կան վարչապետի այդ մանիպուլ յացիաների եռանդուն կողմնակիցներ։ Այսպես, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վերջին տարիներին պատմում է ԵՄ գրավչության մասին ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային տարածքի հանրապետությունների համար։ «Եվ մեծ ընտրություն էլ չկա, կա միայն մեկ ԵՄ, ուստի նրա գրավչությունը պահպանվում է «համախմբման այլ փուլում գտնվող երկրների համար»»,- 4 տարի առաջ Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել էր Իսկանդարյանը։ Իսկ ճգնաժամը, որով անցնում է Եվրոպան, հայ քաղաքագետն անվանել էր զարգացման ձևերից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войны
Самое популярное