Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Երևանը ինքնամոռաց կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, Ադրբեջանը, հետևելով Ղարաբաղի օրինակին, կարող է կլանել ողջ Հայաստանը։ Ինսայդերներից ստացված տեղեկատվության համաձայն դա կարող է տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ տարի, գրում է blocknot.ru-ն։ Այս ֆոնին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն են արագորեն վատանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակորեն հետևում է Թուրքիայի հրահանգներին, որը վերջին շրջանում թռիչքներով է հեռանում Ռուսաստանից նախատեսելով հետևողական քայլեր: Նախ Ադրբեջանը կլանելու է Հայաստանը, իսկ հետո Թուրքիայի հետ կարող է ոտնձգություն կատարվել ռուսական տարածքի մի մասի, մասնավորապես Ղրիմի նկատմամբ, որը թուրքերը համարում են Օսմանյան կայսրության մաս։ Ավելին, դրան կարող է մասնակցել նաև Ուկրաինան։

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տևում է դարեր շարունակ, իսկ Ղարաբաղը երկար ժամանակ եղել է գայթակղության փորձաքար: Բավարար քանակությամբ զենք կուտակելով և ստանալով Թուրքիայի աջակցությունը 2020 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Հետո եղավ զինադադարի մասին համաձայնագիր, որը  ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Արագ հաղթանակը ոգևորեց Ալիևնին, նա հասկացավ, որ Հայաստանը ոչ միայն թույլ է, այլ նաև չունի ռազմական դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանել նրան։ Դրանում կարևոր դեր խաղաց Փաշինյանի բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եվ մինչ Փաշինյանը հիմա էլ որոշել էր ստանալ ԵՄ-ի աջակցությունը, Ալիևը, ըստ երևույթին, որոշել է վերցնել Հայաստանն ամբողջությամբ։ Թուրքերը հստակորեն տվել են դրա թույլտվությունը։

2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի հզորությունը կազմել է 66950 մարդ, որից 56850-ը ցամաքային զորքերում։ Ընդ որում, զինված ուժերի ընդհանուր ռեզերվի չափը կազմում էր 300 հազար մարդ։ Հայաստանի բանակը մեկուկես անգամ փոքր է։ Ակտիվ ուժերը բաղկացած են 44800 զինվորականներից, իսկ ռեզերվը կազմում է 210 հազար մարդ: 2024 թվականի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են մոտ 145 ինքնաթիռներով։  Ավելին, ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանի տարածքում եղել են նաև թուրքական F-16 կործանիչներ։ «F-16 ինքնաթիռները չեն սպասարկում Ադրբեջանի Զինված ուժերը, բայց հաստատ գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Նույնիսկ ավելի ստույգ կասեմ՝ 6-ը Գյանջայում և 12-ը Նախիջևանում»,- նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հայկական օդուժը շատ ավելի համեստ է: 2021 թվականի դրությամբ նրա թռիչքային նավատորմը ներառում էր 4 Su-30SM մարտավարական կործանիչներ, 13 գրոհային ինքնաթիռ, 4 տրանսպորտային ինքնաթիռ և 14 ուսումնական ինքնաթիռ: 2024 թվականի համար Ադրբեջանն ունի 920 տանկ: Նույն տարվա տվյալներով Հայաստանի զինանոցում տանկերի թիվը կազմում է 221 միավոր, այսինքն ավելի քան չորս անգամ պակաս։
Այսպիսով, Ալիևի համար դժվար չի լինի գրավել Հայաստանը։ Միգուցե ոչ երեք օրում, բայց դա ամենաշատը մի քանի շաբաթվա հարց է, վստահ են ռազմական փորձագետները։ Սակայն հարցն այն է, որ Հայաստանը կարող է կապիտուլյացիայի ենթարկվել պոտենցիալ լայնածավալ ռազմական հակամարտության առաջին իսկ օրերին: Փաշինյանը շտապում է դեպի ԵՄ, գնալով հեռանում է Ռուսաստանից և դրանով իսկ իր երկիրը տանում է դեպի անդունդ։

Սակայն Ադրբեջանը կլանելով Հայաստանը, դժվար թե կանգ առնի։ Իսկ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանին ուղղված Ալիևի տխուր հայտարարությունները դրա հերթական հաստատումն են։ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն հող է նախապատրաստում Հայաստանի զավթման, իսկ հետո Թուրքիայի հետ համատեղ գործողությունների համար ուղղված Ռուսաստանի դեմ: Եվ եթե Ալիևի բանակն ինքնին առանձնակի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, կա Թուրքիայի մինչև ատամները զինված բանակի աջակցությունն Ադրբեջանին, որը կարող է մեծ խնդիր դառնալ Ռուսաստանի համար:

Ինչպես գիտենք, Ադրբեջանի զինված ուժերը վաղուց են բարեփոխվել ՆԱՏՕ-ի չափանիշներով և համագործակցում են Թուրքիայի հետ։ Թուրքիայի զինված ուժերը, թերևս, ամենատպավորիչն են տարածաշրջանում։ 2025 թվականի դրությամբ Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր հզորությունը 355200 մարդ է։ Թուրքական բանակը զինված է ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ամերիկյան, գերմանական, չինական, կորեական և ռուսական արտադրության տեխնիկայով։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի ավելի քան 3 հազար տանկ, այդ թվում ամերիկյան M60, գերմանական Leopard 2 և թուրքական Altay, ավելի քան 11 հազար զրահատեխնիկա։ Թուրքիան ունի 245 միավոր F-16 կործանիչ, ունի մոտ 700 ուղղաթիռ, հիմնականում ամերիկյան, ինչպես նաև 12 գերմանական արտադրության սուզանավ։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի այն հինգ անդամներից մեկն է, որի տարածքում տեղակայված են դաշինքի միջուկային զենքերը որպես այս տեսակի զենքի համատեղ օգտագործման համաձայնագրի մաս: Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը հսկայական ռազմական ուժ է, որը կարող է ուղղորդվել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Եվ այստեղ անխուսափելիորեն պետք է հիշել աստղագուշակ Պավել Գլոբայի խոսքերը, ով դեռևս Ղրիմը Ռուսաստանին միացնելուց առաջ կանխատեսում էր, որ ապագայում Ղրիմը կարող է դառնալ ինքնավարություն Թուրքիայի պրոտեկտորատի տակ։ Այն ժամանակ դա ինչ-որ անհեթեթություն էր թվում: Բայց հիմա նման կանխատեսումն արդեն այնքան էլ ծիծաղելի չի հնչում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное