Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։
Թռիչքը պետք է իրականացվեր Միներալնիե Վոդիից Երևան։ Օդանավի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան նախատեսված է Երեւանի ժամանակով 23:25-ին։