Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը․ պատմության այս օրը (21 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլանդիա՝ Գրկախառնությունների օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժիներական զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:

1872 - վախճանվել է  բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1878- ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:

1887 –ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:

1916 - վախճանվել է հանրահայտ  բժիշկ Հրանտ Հայրամեն:

1919 –հայ-վրացական պատերազմի ժամանակ Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որն ընդունվել է հայկական կողմից:

1921– Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, և սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի:

1921- ստեղծվել է ՀԽՍՀ Ժողտնտխորհուրդը:

1938 - ծնվել է  կենդանաբան Ֆելիքս Դանիելյանը:

1938 - ծնվել է  տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը:

1950 - ծնվել է  դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:

1960 - ծնվել է  հայազգի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը:

1967 – ծնվել է  շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:

1978 - ծնվել է  քանդակագործ Արփինե Քեթցյանը:

1989 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

1992 – Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հաիթիի հետ:

2006-Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:

2007-Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը  սպանվել էր Ստամբուլում:

2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:

2017-տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:

2019-«Հինգերոդ ալիք» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը, որն ըստ ՀԱԿ-ի ադամների  մեղադրյալ Քոչարյանի պատվերով է նկարահանվել:

2020-Քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել խայտառակության համար, Գևորգ Պետրոսյանը և ևս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։

2021- 30 տարուց ավելի Արցախի թեմի առաջնորդ հանդիսացող Պարգև սրբազանն ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դարձել է Արցախի թեմի առաջնորդ ազատելով Հայաստանի Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1338 —ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:

1506 – Հռոմի Պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:

1609 –վախճանվել է  ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:

1743 —ծնվել է ամերիկացի գյուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը:

1774 –վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուստաֆա 3-րդը:

1775 —Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմելյան Պուգաչովը:

1789– վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիրը Փոլ Անրի Հոլբախը:

1793 – Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլյոտինով մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդն ազգի ազատության և պետության ընդանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:

1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:

1855 —ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:

1906 - ծնվել է  բալետի խորհրդային արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

1924 - վախճանվել է  Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:

1925 —Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը և ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:

1941 - ծնվել է  իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:

1950 - վախճանվել է  անգլիացի գրող Ջորջ Օրվելը:

1954 —ԱՄՆ-ում ջուր է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:

1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել են 435 հանքափորներ:

1976 — «Կոնկորդ» ինքնաթիռն իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն:

1977 —Իտալիայում թույլատրել են աբորտները:

1968 – սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերը:

2024- ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ հրետանային գնդակոծման է ենթարկվել ռուսների կողմից վերհսկվող Դոնեցկ քաղաքի շուկան, որի արդյունքում  28 մարդ է զոհվել, եղել են վիրավորներ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное