Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանի գլխին մռայլ ամպեր են կուտակվում». քաղաքագետը Թեհրանի և Երևանի առաջիկա խնդիրների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը միակ պետությունն է, որը զսպում է Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները Հայաստանի նկատմամբ, բայց նա չի կարողանա կատարել այդ առաքելությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո հարձակման ենթարկվի, ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, գրում է eadaily.com–ը:  Փորձագետի կարծիքով, նման իրավիճակը Հայաստանի թշնամիների համար հնարավորություն կստեղծի ճնշում գործադրել և նույնիսկ ռազմական ճանապարհով փորձել բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Խաչիկյանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը «չի հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»՝ չնայած բոլոր զիջումներին: «Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են զիջումների գնալ և մեզ տանել դեպի անդունդ։ Թուրքական և ադրբեջանական լոբբին շատ ակտիվ աշխատում է Թրամփի նոր վարչակազմի հետ, և այդ ֆոնին Հայաստանը չունի պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կարող են նման աշխատանք տանել։ Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանը Թրամփի համար ռազմավարական նշանակություն չունի։ ԱՄՆ-ի առաջին դաշնակիցն Իսրայելն է, որը դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ, իսկ երկրորդը՝ Թուրքիան, որին կհանձնեն քրդերին»,– ասել է նա։ Խաչիկյանը պնդում է, որ ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված պայմանագիրը ոչ մի նշանակություն չունի, և որ ԱՄՆ-ի վրա ոչ մի պարտավորություն չի դրվում Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։ Ավելին, փորձագետն այդ «թուղթն» անվանել է Սևրի նոր պայմանագիր, որի պատճառով Երևանը կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ և տարածաշրջանում արդեն չորս թշնամի ձեռք կբերի։
Քաղաքագետը խոստովանել է, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել երկրում էներգակիրների սակագների կտրուկ բարձրացման, ինչը կարող է բերել արտահանման շուկաների կորստի և զրկել տրանսֆերտներից։ Նա չի բացառել, որ երկրում կարող է սով սկսվել, և, ըստ նրա, Ռուսաստանը զգուշացրել է նման հետևանքների մասին։ Արթուր Խաչիկյանը ենթադրում է, որ Թրամփը ցանկանում է դուրս բերել ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունից և ռեսուրսները վերահղել դեպի Մերձավոր Արևելք, քանի որ Իսրայելի պաշտպանությունը նրա համար բացարձակ առաջնահերթություն է արտաքին քաղաքականության մեջ:

«ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ այժմ ժամանակն է անդրադառնալու Իսլամական Հանրապետության խնդիրներին։ Իսրայելը երկար տարիներ սպասում էր այդ հնարավորությանը, որպեսզի շարունակի իր օկուպացիոն քաղաքականությունը։ Կարծում եմ, որ Գազայի հատվածում, ինչպես նաև «Հեզբոլլահ» խմբավորման դեմ մարտերը կվերսկսվեն»,– ասել է նա։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կրկնել է, որ Իսրայելի դաշնակիցն Ադրբեջանն է, որտեղ հրեական պետությունը կարևոր շահեր ունի էներգետիկ ոլորտում:

«Իրանի գլխին մութ ամպեր են կուտակվում: Կամ նա պետք է զիջումների գնա սահմանափակելով իր միջուկային ծրագիրը, կամ կարող է ենթարկվել օդային հարձակման։ Այդ դեպքում Թեհրանը կպատասխանի, ինչը կհանգեցնի անկանխատեսելի ու վտանգավոր էսկալացիայի, այդ թվում մեզ համար»,– ասել է  նա։

Եվ շարունակելով թեման մեկնաբանություն «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակից.

«Նվիրվում է «Աշխարհի խաչմերուկին» Թեհրանում կայացել է Ադրբեջան-Իրան համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։ Արդյունքները: Կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, նավթն ու գազը, ջրային ռեսուրսները և գյուղատնտեսությունը: Առևտրային հարաբերությունների ընդլայնման նպատակով կկնքվի արտոնյալ առևտրի համաձայնագիր: Հունվարի 28-ին Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային լոգիստիկայի եռակողմ հանդիպում։ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը «լիարժեք համաձայնության» են եկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի բարելավման շուրջ։

Մինչ այժմ Թեհրանում հայկական դիվանագիտության ջանքերի պտուղները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակի տակ։ Փոխարենը նկատելի է «Հայաստանի բացակայությունը երկարաժամկետ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное