Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք

ՖՈՏՈ

Գարսոնը կանացի կարճ սանրվածք է, որը հայտնվել է 1920-ականների առաջին կեսին։ Գերմանիայում և Չեխիայում այն կոչվում էր բուբիկոպֆ՝ Bubikopf գերմաներեն բառից, որը թարգմանաբար բառացիորեն նշանակում է «տղայի գլուխ»:

Անդրոգեն սանրվածքները չափազանց տարածված են եղել վերջին տասնամյակների ընթացքում. բոբը, մուլլետը և գարսոնն ամուր են ամրապնդել իրենց դիրքերը կանացի ֆավորիտ սանրվածքների ցուցակում: Նման սանրվածքների սկսել են ավելի հաճախ դիմել հայտնիներն ու մշակույթի գործիչները։ 

Իսկ ինչո՞ւ են տղամարդկային սանրվածքները, մասնավորապես գարսոնը ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմը շատ բան է փոխել հասարակական կարգի մեջ։ Կանայք նոր հնարավորություններ են ստացել: Նրանք տղամարդկանց տեղերն են գրավել դաշտերում ու գործարաններում։ Բայց սարքավորումների հետ փոխազդեցությունը պահանջում էր անվտանգության որոշակի նախազգուշական միջոցների պահպանում, իսկ երկար մազերն անհանգստություն էին պատճառում և շատ ժամանակ էին պահանջում հարդարման համար: Հենց այդ ժամանակ էլ հեղափոխություն տեղի ունեցավ կանացի սանրվածքում, հերքվեց  վիկտորիանական սկզբունքը, ըստ որի մազերն աղջկա գլխավոր առավելությունն է։ 1920-ականներին եկավ երիտասարդ, անկախ և ազատ կնոջ ժամանակը, ով ապստամբեց բարոյական սահմանափակումների դեմ։

Եթե պատերազմն ազդեց կյանքի սոցիալական ասպեկտի վրա, ապա այն ժամանակվա մարդկանց մշակութային ընկալման վրա մեծապես ազդեց Վիկտոր Մարգարիտի «Ամուրին» (La Garçonne) վեպը, որը հրատարակվեց 1922 թվականին։ Դրանում գրողը խոսում է Մոնիկա Լերբիերի մասին, ով, իմանալով զուգընկերոջ անհավատարմության մասին, որոշում է հայտնվել ազատ սիրո մեջ։ Վեպում բարձրացվում է գենդերային դերերի վերանայման թեման, ինչը, բնականաբար, արժանացավ կառավարության քննադատությանը և Մարգարիտան զրկվեց Պատվո լեգեոնի շքանշանից: Պահպանողականները չէին կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կինը հարաբերությունների մեջ լինել կնոջ հետ, լինել ձեռներեց, մեքենա վարել և նույնիսկ կարճ սանրվածք կրել: Վիկտորն աջակցություն գտավ միայն Ժորժ Կուրտելինի և Անատոլ Ֆրանսի կողմից։ Այնուամենայնիվ հենց նրա շնորհիվ այժմ Ֆրանսիան և ողջ Եվրոպան գիտեն գարսոն սանրվածքի մասին:

Գարսոնը փափուկ, բայց բավականին հստակ գծերով սանրվածք է: Այն հաճախ են շփոթում փիքսիի և գավրոշի հետ։ Գարսոնի առանձնահատկությունը համարվում է մազերի նվազագույն կտրվածքն ու կարճ քունքերը, ընդ որում դեմքին խոպոպներ չկան, ինչպես դա առկա է վերը նշված երկու սանրվածքների դեպքում:

Այս սանրվածքի առավելությունների ցանկը ներառում է այն փաստը, որ այն տեսողականորեն թարմացնում և երիտասարդացնում է դեմքը, բացի դա մազերը կարելի է հեշտությամբ լվանալ և հարդարել։ Բացի այդ, գարսոնը կարելի է համադրել տարբեր կերպարների հետ՝ ռոմանտիկից մինչև ըմբոստ: Սանրվածքի հիմնական թերությունը հաճախակի շտկման անհրաժեշտությունն է և բազմակողմանիության բացակայությունը: Ավելի լավ է չփորձել այդ սանրվածքը, եթե ունեք մեծ քիթ և կարճ պարանոց.
տեսողականորեն դրանք ավելի մեծ և երկար տեսք կունենան։

Կարևոր է ուշադրություն դարձնել մազերի կառուցվածքին։ Այսպիսով, ուղիղ մազերն իդեալական են գարսոնի համար, մինչդեռ ալիքաձև մազերը գեղեցիկ և զվարճալի տեսք կունենան: Գարսոն կտրվածքով փարթամ մազերը կարող են նմանվել դանդելիոնի, մինչդեռ բարակ մազերը, ընդհակառակը, տեսողական ծավալ կստանան: Եթե ձեր մազերը կոշտ են և հաստ, ապա չպետք է օգտագործել չափազանց կարճ մազեր, քանի որ դրանք կցցվեն ինչպես ոզնու ասեղները:

Այդ տղայական սանրվածքը, ինչպես ցանկացած այլ սանրվածք, ունի իր տարատեսակները: Գարսոնի յուրաքանչյուր տեսակ՝ համապատասխան ոճավորմամբ, կարողանում է յուրահատուկ տրամադրություն հաղորդել և ընդգծել կերպարի յուրահատկությունը։ Գարսոնի տարատեսակներն են ուլտրա-կարճը, գանգուրը, երկարը, երկար խոպոպներովը և ռետրոն:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное