Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գրովերի տափողակ

ՖՈՏՈ

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է այս փոքրիկ, բայց չափազանց օգտակար դետալին։ Հնարավոր է դուք այն օգտագործել եք հեղյուսային՝ բոլտային, միացումն ամրացնելու համար նույնիսկ չմտածելով, որ նման նպատակի համար հարթ տափողակը բավարար չէ, և այդ կտրվածքով տափողակը՝ շայբան է նախատեսված հատուկ այդ նպատակի համար: Եվ, այո, այն ունի իր սեփական անունը, որի իմացությունը նոր հորիզոններ կբացի շինարարական խանութներում խորհրդատուների հետ շփվելու համար: Պատկերացրեք նրանց շփոթությունը, եթե հարցնեք՝ «Որտե՞ղ են ձեր Գրովերի տափողակները»: Սկզբում նրանք կշփոթվեն, բայց հետո իմանալով ամեն ինչ անպայման հարգանքով կնայեն ձեզ։ 

Հետաքրքիրն այն է, որ այդ տափողակն անվանվել է ի պատիվ մի մարդու, ով իր հետքն է թողել ճարտարագիտության մեջ: Դրա գյուտարարը Ջոն Ուիլյամ Գրովերն է, ինժեներ և շինարար Անգլիայից, ծնված 1836 թվականին։ Մարլբորո քոլեջում և Գերմանիայում սովորելուց հետո նա առանձնահատուկ կարիերա է ունեցել։ Տարիների ընթացքում մասնակցել է Ռոչեսթերում կամրջի կառուցմանը, Էլթվիլ Ամ Ռեյնում երկաթուղու կառուցմանը, ինչպես նաև ուսումնասիրել է երկաթուղային գծերն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան և Վենեսուելան։ Վերադառնալով հայրենիք Գրովերն աշխատանքի է ընդունվել գիտության և արվեստի բաժնում, որտեղ արագ դարձել է ճարտարագիտության և դիզայնի բաժնի վարիչ։ Նրա նախագծերից ուշագրավ են կռած երկաթյա կառամատույցը Կլիվեդոնում և տպավորիչ երկաթե կամուրջը Քինգսլենդում՝ 200 ոտնաչափ բացվածքով:

Բացի այդ, Ջոն Ուիլյամ Գրովերը հիշվում է որպես «Աշխատավոր դասակարգի կրթությունը» գրքույկի հեղինակ, որը գրվել է Կրթության խորհրդի կոմիտեի խնդրանքով։ Այդ աշխատանքի համար նա մրցանակ է ստացել, իսկ հնաոճ իրերի նկատմամբ նրա հետաքրքրությունը միայն հաստատում է, որ ինժեների կյանքը հարուստ ու բարեկեցիկ է եղել։ Ավելի ուշ նա փոխել է իր ուշադրությունը ջրամատակարարման վրա: Նրա ջանքերով այն ժամանակ Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներ են ձեռք բերել ժամանակակից ջրամատակարարման համակարգեր։

Միայն այս բոլոր ձեռքբերումները բավական կլինեին Գրովերի անունը պատմության մեջ թողնելու համար։ Բայց զավեշտն այն է, որ նրա անունն առավելապես հայտնի է տափողակի հորինմամբ, որն օգտագործվում է միացումների հուսալիությունը բարելավելու համար: Այն ստեղծվել է երկաթուղային արդյունաբերությունում նրա աշխատանքի ընթացքում։ Նրա գաղափարն էր օգտագործել այդ տափողակը ռելսերի հեղյուսային միացման ամրությունն ավելացնելու համար: Այդ սկզբունքն այնքան արդյունավետ էր, որ նման տափողակները հիմա էլ  դեռ օգտագործվում են երկաթուղիներում, ինչպես նաև ավտոմոբիլային և գյուղատնտեսական մեքենաների արդյունաբերության մեջ:

Այնուամենայնիվ, չնայած իր բազմակողմանիությանը, Գրովերի տափողակն ունի նաև իր թույլ կողմերը: Ժամանակի ընթացքում դրա կտրվածքով հատվածը թուլանում է այն վերածելով սովորական հարթ տափողակի, քանի որ դրա սկզբնական լարվածությունը նվազում է: Այն կարող է նաև մետաղի վրա հետքեր թողնել: Մյուս թերությունն այն է, որ մեկ անգամ օգտագործելուց հետո Գրովերի տափողակը հաճախ կորցնում է իր հատկությունները և չի կարող կրկին օգտագործվել:

Գրովերի տափողակն աստիճանաբար փոխարինվում է նոր լուծումներով։ Դրանց թվում են պլաստիկ ներդիրներով ինքնափակվող տափողակները, որոնք կլանում են թրթռումները, զսպանակային տափողակները, որոնք ժառանգել են Գրովերի տափողակի գործառնական սկզբունքի մի մասը, ատամնաձև տափողակը, որը ֆիքսում է ամրացման մանեկը՝ գայկան:  Հանրաճանաչ են նաև բեղիկներով տափողակները և նույնիսկ այնպիսի ավանդական մեթոդները, ինչպիսիք են գամելը կամ եռակցումը: Այս լուծումներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները կախված կիրառման ոլորտից: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное