Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատն իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց նրա». Ազատ Մաջարյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատս շատ աշխույժ էր փոքր տարիքից»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում տիկին Նարինեն: Ազատը հաճախել է «Ինչուիկ» նախակրթարան: «Սիրով էր հաճախում: Երբ սկսեցինք դպրոց հաճախել, ուսուցիչներն ասում էին՝ Շենգավիթում մեծացած երեխա է, բայց խոսում է գրական հայերենով և չի օգտագործում ժարգոնային բառեր: Սիրում էր ընթերցել: Սիրում էր Աստվածաշունչ կարդալ, այսօր տան իր անկյունում իր Աստվածաշունչը ևս դրված է: Մեծ կարևորություն եմ տվել իր կրթությանը, իրեն լավ մարդ եմ մեծացրել: Քաղցր լեզու ուներ, բարի ժպիտ, մարդկային մոտեցում յուրաքանչյուրի հանդեպ: Շատ լավ բալա եմ ունեցել»:

Ազատը սովորել է Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում: Սիրելի առարկաներից են եղել «Կենսաբանությունը» և «Պատմությունը»: «Վերջինի հանդեպ վերաբերմունքը յուրահատուկ էր: Մեկ օր բանավիճում էինք, և ես, որ կարծում էի, թե շատ լավ գիտեմ Հայոց պատմությունը, կարծիքս փոխեցի: Սիրում էր «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն» և «Կենսաբանություն»: Մանկուց երազում էր կա՛մ դատախազ, կա՛մ սրտի բժիշկ դառնալու մասին: Վերջում իր ընտրությունը կանգ առավ դատախազի մասնագիտության վրա»:

2015 թվականին Ազատն ավարտել է դպրոցը և ընդունվել Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի հոգեբանության բաժինը: Տիկին Նարինեի խոսքով, դպրոցում և վարժարանում երբեք Ազատից չեն բողոքել: «Բայց, օրինակ՝ ստուգողական աշխատանքների ժամանակ բարձրաձայն կարդացել է հարցերն ու պատասխանները, որ բոլորին օգնի: Ուսուցիչներն այնքան շատ էին սիրում իրեն»: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարանի «Կառավարում» բաժին: Սովորել է 6 ամիս և 2019 թ. հունվարի 30-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է «Մարտունի 2»-ում: Հնարավորություն է ունեցել ազատվել զինվորական ծառայությունից՝ սրտի բնածին արատի պատճառով, սակայն հրաժարվել է: «Ծառայության ժամանակ ինքնազգացողությունը վատացել էր, տարել էին Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից բժիշկները զանգեցին, թե՝ ցանկանում ենք իրեն տուն ուղարկել, նա չպետք է ծառայի: Բայց Ազատը կատեգորիկ արգելեց այդ թեմայի շուրջ զրույցն անգամ, որպեսզի դա որևէ կերպ չազդի իր մասնագիտության վրա»:

Ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր ուսումը շարունակել ԵՊՀ-ի իրավագիտության բաժնում: «Իր գլխավոր նպատակն էր դատախազ դառնալը, իսկ ինձ, իր խոսքերով, պիտի «դատախազի մամա» կոչեին: Միշտ ասում էր. «Սիրում եմ քո ուժեղ տեսակը, մա՛մ, քո նման ուժեղ եմ լինելու, արդար եմ դատելու»: Իրեն այնքան էի ասում՝ չես կարող դատախազ դառնալ, որովհետև այնքան բարի ես, որ հանկարծ ինչոր մեկը քեզ մոտ լաց լինի, անմիջապես կներես նրան: «Մա՛մ, եթե տեսնեմ, որ նա սխալ է, չեմ ների»: Ամեն ինչ անում էր, որ հանկարծ ինձ հոգս չպատճառի: Երեկոյան սրճարանում մատուցող է աշխատել, իսկ առավոտյան գնացել է դասի: Նա իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց Ազատի»:

Ազատի պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 24-ը: Այդ օրերին նրան «Մարտունի 2»-ից տեղափոխել են Հադրութ, Ջրական: Նա անմահացել է հոկտեմբերի 24–ին ԱԹՍի հարվածից: «Դրանից երկու օր առաջ երեք «Ուրալ» են պայթեցրել, այդ օրը՝ երկու: Դրանցից մեկում նաև Ազատն է եղել: Մե՛կ ասում են, որ տեղափոխել են Ջրական, մե՛կ ասում են՝ դիրքերից իջեցրել են, որ լողանան: Տարբեր վարկածներ են ինձ ասել: Իր՝ Հադրութ տեղափոխվելու մասին նա ինձ ոչինչ չի պատմել: Երբ իրեն ասում էի՝ լուրերով տեղեկացնում են, որ Մարտունին ռմբակոծում են, արձագանքում էր՝ ոչ մեկի ասածին չհավատաս: Այնպես էր ներկայացնում, որ իր մոտ ամեն ինչ կարգին է»:

Զոհվելու օրն է եղել մայրիկի ու որդու վերջին զրույցը: «Հոկտեմբերի 24-ի առավոտյան զանգահարեց ինձ, ասաց՝ մամա, գիտե՞ս, թե ինչ հերոս տղա ունես: «Գիտեմ, բալես»: Ազատս ասաց. «Մա՛մ, քեզ շատ շնորհակալ եմ, որ ծառայության ամիսներին իմ համազգեստը երբեք մաշված չի եղել, կոշիկս ծակ չի եղել, այդ ամենը քո շնորհիվ է: Գիտեմ, թե ինչ դժվարությամբ ես գումար վաստակում, բայց ինձ ոչնչից զուրկ չես պահել: Մա՛մ, սպասի, գալու եմ, ու դու երբեք չես աշխատելու, ես պետք է քեզ պահեմ»: Բայց նույն երեկոյան նաև ընկերոջն է զանգահարում. «Ռազ, գնում եմ մի տեղ, որտեղից կարող է չվերադառնամ: Մամայիս լավ կնայեք, ծնունդիս էլ կենացս կխմեք»: Հոկտեմբերի 24-ին զոհվեց, հոկտեմբերի 30-ին դարձավ 20 տարեկան»:

Հոկտեմբերի 25-ից ընտանիքը սկսում է փնտրել Ազատին: «Ինձ լուր էր հասել, որ նա ձեռքից վիրավորում է ստացել: Բայց ասել եմ՝ եթե Ազատի գիտակցությունը տեղը լիներ, նա չէր կարող ինձ չզանգահարել: Մեզ ասացին, որ Մարտունիից զինվորներ են բերում: Բոլոր հիվանդանոցներում իրեն էինք փնտրում, բայց հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը քրոջս տղայի ընկերը պարզել էր, որ Ազատը զոհվել է, Գորիսի դիահերձարանում է, և իրեն տեղափոխում են Հերացի, որ հանձնեն ինձ: Հոկտեմբերի 26-ին իմացա իր զոհվելու մասին: Ձեռքից վիրավորում է ստացել, երբ ցանկացել են իրեն տանել հոսպիտալ, ասել է. «Իմ թևը կապեք, եթե ինձ հոսպիտալ տանեք, իմ ընկերներին ո՞վ հասցնի իրենց ծնողներին»: Հետո այնպես ստացվեց, որ իրեն ինձ հասցրեցին փակ վիճակում»:

Տիկին Նարինեն չի կարողացել որդուն վերջին հրաժեշտը տալ: «Երբ ասում էի՝ Ազա՛տ, գալիս եմ քո հետևից, ինձ պետք չէ, որ դու այդ հողը պահես: Ազատս ասում էր. «Փորձիր միայն նման բան անել: Եթե բոլորս փախնենք, բա ո՞վ պիտի պահի հողը»: Այսօր ամենից շատ տանջվում եմ նաև այն պատճառով, որ տղաս զոհվեց մի հողի համար, որն այլևս մերը չէ: Եթե այդ հողը մերը չպիտի լիներ, ի՞նչ գործ ունեին մեր երեխաներն այդ հողում»:

Հիմա մայրիկն անսահման կարոտով է ապրում. «Կարոտը սրտումս մնաց: Երբ անծանոթ համարից ինձ զանգ է գալիս, այդ զանգի մեջ փնտրում եմ տղայիս ձայնը: Իրեն միշտ ասում էի՝ Ազատ ջան, երեք օր ձայնդ չլսեմ, կմեռնեմ: Հինգերորդ տարին է գալիս, որ իր ձայնը չեմ լսում, բայց ապրում եմ: Ազատն իմ ամեն ինչն է եղել՝ տղան, ընկերը, իմ թև ու թիկունքը»:

Անասելի ցավը հաղթահարելու համար տիկին Նարինեն որոշել է կրկին մայրանալ: «Ուժ գտա իմ մեջ և աղջկաս ունեցա: Երբ հարցնում էին՝ տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ, ասում էի՝ աղջիկ, որովհետև տղայի մեջ Ազատիս էի փնտրելու ու չէի գտնելու, դա ինձ ավելի էր ցավեցնելու: Ինձ սթափեցնողը նաև կրտսեր որդիս էր: Երբ Ազատիցս հետո որոշեցի ներկել մազերս, «մտնել» սևի մեջ, Ռաֆիկս՝ փոքր տղաս, ասաց» «Դու միայն Ազատի՞ մաման էիր: Դու նաև իմ մաման ես, ապրի իմ համար էլ»: Ու ես ապրեցի: Հետո աղջիկս մեզ ապրեցրեց: Հիմա, երբ նա պառկած ժպտում է, ինչ-որ բան խոսում, ինձ թվում է, թե Ազատի հետ է խոսում: Միշտ իրեն ասում եմ՝ Ազատի հե՞տ ես խոսում, բալես: Իրեն ասա, որ մաման քեզ շատ է կարոտել, հետ արի: Բայց Ազատս հետ չի գալիս»:

Հ. Գ.-Ազատ Մաջարյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное