Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում՝ երկու մահվան դեպք Իջեւանի զորամասում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բանակում անհասկանալի հանգամանքներում մահերի առկայության փաստը շարունակում է Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրներից մեկը մնալ: Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրները, այլեւ անգամ ի զորու չեն բանակում այնպիսի կարգուկանոն հաստատել, որ սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը որոշ չափով կրճատվի, թմրանյութեր բանակում չօգտագործեն, խաղադրույքներ չանեն, հիվանդ երիտասարդներին բանակ չզորակոչեն եւ այլն: 

Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Օրերս տեղեկացանք, որ նույն օրը Իջեւանի զորամասում, ոչ մարտական պայմաններում երկու զինվորի մահվան դեպք է արձանագրվել: Փետրվարի 17-ին «Հրապարակը» գրել էր, որ բանակում հրազենային կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, Հրազդան քաղաքի բնակիչ Սեւակ Հովհաննիսյանը: 
Իսկ անցած տարի բանակում մահվան 40 դեպք է գրանցվել, որից 36-ը՝ ոչ մարտական պայմաններում: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրն այցելում է ՊՆ եւ հայտարարում․ «Բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»: Ուզում է ասել՝ բանակում տիրող վիճակի պատասխանատուն դուք եք` ՀՀ քաղաքացիներ, հասարակությունը, այլ ոչ թե ՊՆ-ն ու կառավարությունը: Մինչդեռ զինծառայության մեջ գտնվող ամեն մի զինվորի կյանքի համար հենց իշխանությունը պետք է կրի պատասխանատվություն: 

Իսկ փետրվարի 17-ին երկկողմանի թոքաբորբով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Սիսիան քաղաքի 18-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը: Նա տան մինուճար որդին էր, մայրը նրան մեծացրել է առանց հոր: Սիսիանից մեր աղբյուրը պատմեց, որ 18-ամյա ժամկետային ծինծառայողին երկկողմանի թոքաբորբով զինվորական հոսպիտալ ուղարկելու փոխարեն պոստեր են ուղարկել, ապա 40 աստիճան տաքությամբ, գրեթե անգիտակից վիճակում, տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ երկու օր անց նա մահացել է: Զինվորական հոսպիտալից «Հրապարակի» հետ զրույցում հրաժարվեցին խոսել զինվորի մահվան մասին, ասացին` իրավունք չունեն որեւէ բան ասելու այդ մասին: Պաշտպանության նախարարությունից մեր այն հարցին ի պատասխան, թե ինչու են զինվորին երկկողմանի թոքաբորբով ուղարկել պոստեր, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, ասացին. «Քրեական վարույթ է նախաձեռնվել գործի մասով, հանգամանքները կպարզվեն վարույթի շրջանակներում», եւ հավելեցին, որ զինվորի մահվան մասով ոչինչ ասել չեն կարող: Մեր այն հարցին, թե առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների հետ ինչ որոշում կա` նրանք ենթակա՞ են պոստեր բարձրանալու, խոսնակն ասաց. «Եթե զորամասում զինծառայողի ինքնազգացողությունը վատանում է, եւ բուժկետում բուժող բժիշկը կամ բուժակը նշում է, որ առողջական վիճակից ելնելով տվյալ զինվորն ի վիճակի չէ ընդգրկվել մարտական հերթապահությունում», այդ դեպքում տեղափոխում են հոսպիտալ: Խոսնակը նաեւ ասաց. «Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»: Սակայն թե ինչպես է ստացվում, որ զինվորի կյանքն այնքան արժեք չունի, որ մի քանի օրվա ընթացքում երկու զինծառայող ենք հողին հանձնում, եւ դրա համար որեւէ մեկը չի պատժվում, պարզ չէ: 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում տարակուսանք է հայտնում բանակում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Նա նշում է, որ, չնայած բարձիթողի վիճակին, բանակում մահվան դեպքերով աչքի ընկնող զորամասերը շարունակում են մնալ նույնը: Ըստ նրա` կան զորամասեր, որտեղ խաղաղ պայմաններում պարբերաբար մահվան դեպքեր են արձանագրվում, միեւնույն ժամանակ կան զորամասեր, որտեղ ընդհանրապես զոհեր չեն արձանագրվում, ինչը փաստում է, որ խնդիրները նաեւ զորամասի կարգուկանոնի բացակայության հետեւանքով են առաջանում։

«Այս խնդիրը միշտ է եղել, սակայն հիմա ցավալիորեն ավելի է խորացել: Նորագույն պատմության ընթացքում` խաղաղ պայմաններում, ցավոք, զոհերի խնդիրն ակտուալ է դարձել: Կան զորամասեր, որտեղից երբեք նման տեղեկություններ չենք ստանում, սակայն կան այնպիսիք, որտեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում: Սա ամենեւին չի փաստում այն մասին, որ մի զորամասում բարեկեցիկ պայմաններ են, մյուսներում` ոչ։ Բնավ։ Այստեղ խնդիրը կարգապահության մեջ է: Տարրական հարցեր կան, պատասխանատվության զգացում ու հետեւողականություն: Զինվորին երբեք չի կարելի որպես ռեսուրս կամ թնդանոթի միս վերաբերվել: Բոլոր այն զորամասերում, որտեղ զինվորը զուտ ռեսուրս է ընկալվում, որպես երկու` ավտոմատ, չորս բատինկա, երեք տանկ, 100 զինվոր, այնտեղ նման դեպքերն անխուսափելի են: Ի՞նչ է նշանակում՝ զինվորը մահացել է թոքաբորբից: Թոքաբորբն ունի որոշակի շրջան: Միանգամից մահվան չեն հասնում: Դա նշանակում է, որ անգամ զինվորների առողջական վիճակին չեն հետեւում, ինչը դարձյալ փաստում է, որ չկա որեւիցե պատասխանատվության զգացում զինվորի կյանքի համար: Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթներին, ապա կարող ենք փաստել, որ դրանք, որպես կանոն, երբեք չեն բացահայտում: Մահվան պատճառները կարող են շատ տարբեր լինել, մարդուն դիտավորյալ կյանքից զրկելուց սկսած, մինչեւ անփութություն, անգործություն եւ այլն: Ի՞նչ եզրահանգման ենք գալիս: Գրեթե 30 տարի ես զբաղվում եմ խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերով եւ պնդում եմ, որ գործերն անտերության են մատնված եղել անցյալում եւ շարունակում են անտերության մատնված մնալ այսօր: Իրական մեղավորներին որոշակի ծառայությունների դիմաց պատասխանատվությունից ազատում են, գործերը դարձնում են առեւտրի առարկա, աճուրդի դրած գործեր են դրանք: Ոչ մեկը հաշիվ չի տալիս իրեն: Մեր պետական անվտանգության խնդիրն է, ի վերջո, դրված: Որտե՞ղ են քննիչները, որտե՞ղ է Ռազմական ոստիկանությունը, որտե՞ղ են դատախազները: Այս մարդկանց ու կառույցներին մենք ենք վճարում մեր հարկերով: 30 տարի շարունակ նույն իրավիճակն է: Մեկը հարցնի սրանց` դուք ո՞ւմ եք պետք ընդհանրապես, եթե 30 տարի նույն վիճակում ենք»,- ասաց Կարապետյանցը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное