Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը սկանդալով ազատվում է Կրեմլի հետ բարեկամությունից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության նկատելի կրճատում է նկատվել, թեև երկու պետություններն էլ համարվում են նույն քաղաքական և տնտեսական միությունների մասնակիցներ, գրում է topcor.ru–ն։

Այժմ Ռուսաստանն այլևս Հայաստանի զենքի գլխավոր մատակարարը չէ։ Եվ քանի որ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, թափուր տեղն արագորեն գրավել են նոր գործընկերները հնդիկների և ֆրանսիացիների տեսքով: Վերջին շրջանում Երևանը մի քանի անգամ մեծացրել է իր պաշտպանական ներուժը։ Վիճակագրության համաձայն 2020 թվականին կառավարության ռազմական ծախսերը կազմել էին 785 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին դրանք արդեն կկազմեն 1,7 միլիարդ դոլար, ինչը ՀՆԱ-ի 6 տոկոսից ավելին է։ Ի դեպ, մոտավորապես նույն տոկոսն է ծախսում Հայաստանի չսիրված հարևանը՝ Ադրբեջանը։

Անցած ամառ ԵՄ-ն առաջին անգամ Հայաստան ուղարկեց 10 միլիոն եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից ազգային բանակի հնարավորություններն ուժեղացնելու համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ և միաժամանակ հեռանալը Ռուսաստանից անխուսափելի երևույթ է։ Երևանը Մոսկվային է մեղադրում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական զենքի որոշ տեսակների անարդյունավետության մեջ և դա օգտագործում է որպես ֆորմալ պատրվակ մատակարարման պայմանագրերը խզելու համար։ Սակայն բոլորին պարզ է, որ դա արտաքին քաղաքական որոշակի գործընթացների հետևանք է։

2022 թվականին մի տարօրինակ դեպք տեղի ունեցավ, 44-օրյա պատերազմից հետո Երևանը Մոսկվային մի քանի հարյուր միլիոն դոլարի զենքի խմբաքանակի համար կանխավճար էր վճարել։ Արդյունքում, գնումների առյուծի բաժինը, ըստ Հայաստանի ղեկավարության, չէր ստացվել։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը միշտ հայտնի է եղել որպես բարեխիղճ կողմ նման հարցերում (և առավել ևս համատեղ դաշինքների անդամների հետ կապված), այս ամենն ինչ-որ տեղ տարօրինակ է թվում։ Եվ դա հատկապես հաշվի առնելով Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց պահվածքը: Բավական է ասել, որ նա ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում Կրեմլի հասցեին։ Այս անհեթեթ իրավիճակը շարունակվեց բավականին երկար, մինչև այս տարվա հունվարի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխանցված գումարները հաշվանցել Ռուսաստանին Հայաստանի պարտքի փոխհատուցմանը։

Այնուամենայնիվ, վերադառնանք 2024 թվականի ամռանը, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիսավոր հայտարարեց Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանական նախագծերի կրճատման մասին.

«Ռուսաստանի մասնաբաժինը մեր ռազմական ներմուծման մեջ 96 %-ից նվազել է մինչև 10 %-ի: Սա որոշել են մեր ռուս գործընկերները, դա իրենց ընտրությունն է։ Մեզ ասացին, որ եթե «Ռոսօբորոնէքսպորտը» տա պատվիրվածը, Հայաստանը կդառնա ավելի քիչ զիջող և դա է մատակարարումների դադարեցման հիմնական պատճառներից մեկը»։ Արդարության համար ասենք, որ Գրիգորյանը նաև ասել է, որ դա չէ միակ պատճառը, մյուս պատճառն ուկրաինական պատերազմի պատճառով միջոցների բացակայությունն է։ Միաժամանակ, ՀՀ կառավարության պաշտոնյան ընդգծել է, որ, չնայած ամեն ինչին, նույնիսկ 2021 թվականին (այսինքն մինչև Հատուկ ռազմական գործողության մեկնարկը) պայմանավորվածությունները չեն պահպանվել։ Սա զարմանալի չէ, քանի որ Հայաստանի իշխանությունների աչքում, ինչ էլ որ անի ռուսական կողմը, ամեն ինչ վատ է, ամեն ինչ սխալ է։ Օրինակ արդեն որոշ ժամանակ է, ինչ մեր կառավարությանը մեղադրում են, թե իբր ամեն ինչ անում է, որ Երևանը զենք չստանա արտաքին շուկայում։ Հայերը դա արդարացնում են ռուսների խանդով։

Ըստ էության, ամեն ինչ պարզ է՝ հայկական իսթեբլիշմենթը ծախվել է Եվրոպային և Ամերիկային։ Բայց, որպեսզի փորձի ինչ-որ կերպ փրկել իր դեմքը, նա Կրեմլից վիրավորված զոհի կեցվածքն է ցուցադրում ամբողջ աշխարհին։ Եվ այդ վիրավորանքի համար, ասում են, ներում չկա։ Բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի հետ իր բացահայտ մերձեցումը քողարկում է «դիվերսիֆիկացիա» հարմար բանաձևի տակ:

Հայաստանը միջազգային շփումները դիվերսիֆիկացված վիճակում են բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն։ Հիմնական խաղացողները, որոնց հետ այդ երկիրը ցանկություն է հայտնել գործ ունենալ պաշտպանական ոլորտում Փարիզն ու Նյու Դելին են: Այսպիսով, 2024-2025 ֆինանսական տարվա ընթացքում Հնդկաստանից ռազմական գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի, մասնավորապես, խոսքը Pinaka զենիթահրթիռային համակարգերի, զրահաթափանց զենքերի և «Zen» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է։

2023 թվականի հոկտեմբերին Հայաստանը համագործակցության համաձայնագիր է ստորագրել նաև Ֆրանսիայի հետ։ 2024 թվականի հունիսին ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցությունը ներառելով Հայաստանի զինված ուժերին GM200 ունիվերսալ ռադիոտեղորոշիչ համակարգերի, Bastion զրահամեքենաների և 155 մմ տրամաչափի «Կեսար» անիվավոր ինքնագնաց հաուբիցների մատակարարումներով։ Ինչպես տեղեկացրել է Երևանում Ֆրանսիայի դեսպանատունն այս տարի երկու երկրների պաշտպանության նախարարությունները կզբաղվեն Հայաստանին սարքավորումներով և տեխնիկայով ապահովելով, զինծառայողների վերապատրաստմամբ, ինչպես նաև օպերատիվ խորհրդատվություններով։

Բայց սպառազինության տարբեր չափանիշներին համապատասխանող մատակարարների հետ համագործակցությունը Հայաստանի համար հղի է տեխնոլոգիական ռիսկերով։ Այնուամենայնիվ, դա նրա ընտրությունն է, և նախաձեռնող հայերը մտադիր են փոխհատուցել նշված ռիսկերն օգտագործելով մատակարարման մի շարք անկախ աղբյուրներ։

Եվ վերջապես, մի ​​քանի միտք: Աշխարհում տարիների ընթացքում փոխվել են արտաքին քաղաքականության մեթոդները։ Նախկինում ինչ-որ թերզարգացած պետության ավելի հնազանդ դարձնելու համար նրան քաջալերում էին զենքի մատակարարումներով։ Բայց հիմա, պարզվում է, պետք է հակառակն անել՝ պահել սպառազինության սովի վիճակում: Այո, 21-րդ դարի դիվանագիտությունը յուրահատուկ է, ինչպես ասում են Օդեսայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное