Հայաստանը գնաճի առումով դարձել է հակաառաջատար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի առաջին ամսում Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում արձանագրել է ամենաբարձր գնաճը, նրա ցուցանիշը կազմել է 1,4 %, որը պարենային ապրանքների գների ամենազգալի աճն է, գրում է vestikavkaza.ru–ն։
Այդ ցուցանիշը 0,2 %-ով ցածր է եղել Ռուսաստանում, որը հակառեյթինգում զբաղեցրել է երկրորդ տեղը 1,2 %–ով, ԵԱՏՄ մյուս երկրների համար ցուցանիշը միջինում մոտավորապես նույնն է։ Ղազախստանը 1,1 տոկոսով հայտնվել է վարկանիշում միայն երրորդ տեղում։
Հայաստանն իրեն «առանձնացրել» է ևս մեկ կարևոր պարամետրով: Պարենային ապրանքների գներն աճել են ավելի արագ, քան մյուսները մեկ ամսում աճելով 2,8 տոկոսով, մինչդեռ Համագործակցության երկրներում այդ աճը կազմել է ընդամենը 1,3 տոկոս։
Երկրում ամենանկատելի թանկացումը եղել է հացի դեպքում, որի գինն աճել է 0,3 %-ով, մինչդեռ միսն էժանացել է 1,3 %-ով, նշված է երկրի վիճակագրության բյուրոյի զեկույցում։
Հիշեցնենք, որ վերջին 5 տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է միայն 2020 թվականին՝ համաճարակի պատճառով, մինչդեռ մնացած ժամանակ աճի տեմպը չի իջել 5 %-ից: 2022 թվականին գրանցվել է ավելի քան 12 %-ի ռեկորդային աճ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 10 անգամ, իսկ ԵԱՏՄ տնտեսությունն առաջիկա 6 տարիներին կաճի տարեկան միջինը 4,5 տոկոսով, ինչը 3 անգամ գերազանցում է ԵՄ-ից սպասելիքներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը