Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանի և Բաքվի միջև վեճերը շարունակվելո՞ւ են»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուրը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը վերջապես համաձայնեցվել է, լուրջ իրադարձություն է։ Սակայն շատերն են կասկածում, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի, գրում է dw.com–ը։

Խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնցից երկուսի շուրջ կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ։ Դրանցից մեկը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանից երրորդ ուժերի դուրսբերմանը, որով Բաքուն առաջին հերթին նկատի ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դիտորդների ներկայությանը և նրանց մեղադրում է «հետախուզական գործունեության մեջ»։ Խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից հետո հայ փորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ առաքելության ապագան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ի ճեպազրույցում չի բացառել ԵՄ դիտորդներին սահմանից դուրս բերելու հնարավորությունը։ Հաջորդ օրը երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կգտնվեն «ընդունելի և փոխշահավետ լուծումներ ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության համար»։

Հարավկովկասյան հակամարտությունների հարցով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը կարծում է, որ առաքելության հարցը արդիական է Բաքվի համար, և Երևանը տեսականորեն կարող է համոզել Բրյուսելին փոխել առաքելության լիազորությունները, «որպեսզի, օրինակ, դիտորդների փոքր խումբը ունենա սահմանափակ գործառույթներ»։ «Այդպես էր հենց սկզբում, երբ Եվրամիությունը դիտորդների փոքր խումբ ուղարկեց Հայաստան, ովքեր մանդատի սահմանափակության պատճառով նույնիսկ մարտական դիրքեր չէին այցելում»,- dw.com-ի հետ զրույցում ասել է Վարդանյանը։

Երկրորդ վիճելի հարցը վերաբերում էր միջազգային դատարաններում, մասնավորապես Հաագայի միջազգային դատարանում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ մեղադրում են միմյանց ռասայական խտրականության մեջ, հայցերի փոխադարձ հետ կանչմանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր իրադարձություն է անվանել Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտը։ Նրա խոսքով, փաստաթուղթը փոխզիջումային է, քանի որ երկու կետով զիջումներ է պարունակում. Ըստ Փաշինյանի խաղաղության համաձայնագրի տեքստում որևէ ձևակերպում չկա Հայաստանում ներկա ԵՄ դիտորդների մասին, սակայն կա դրույթ երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին։ «Դա նշանակում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն սահմանի ողջ երկարությամբ»,- պարզաբանել է նա։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ «համաձայնագրի նախագծում չկա դրույթ, որը կվերաբերի միայն Հայաստանին կամ Ադրբեջանին, ամեն ինչ հավասարապես վերաբերում է երկու երկրներին»։

Չնայած համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությանը, դեռ կասկածելի է, որ այն շուտով կստորագրվի։ Երևանը հայտարարել է Բաքվի հետ ստորագրման ժամկետի եւ վայրի շուրջ խորհրդակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այնուամենայնիվ, որպես խաղաղության ծրագրի մաս, Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ և բացառել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության 1-ին հոդվածից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել  սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին ընդգծելով դրանց ներքաղաքական նշանակությունը, սակայն դա կտրականապես մերժվում է ընդդիմության կողմից։ Այսպես, «Հայաստան» ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթուղթը չի լուծում առանցքային խնդիրները: «Որպեսզի այս «թղթի կտորը» ուժի մեջ մտնի, Բաքուն պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի իր հայեցողությամբ, բայց դա տեղի չի ունենա, Հայաստանում ոչ ոք դա չի ընդունի»,- dw.com-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։

Բացի դա Հայաստանի Արդարադատության նախարարության ղեկավար Սրբուհի Գալյանը ավելի վաղ հայտարարել էր, որ նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Այդ առնչությամբ, APRI Armenia վերլուծական կենտրոնի հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի ակնկալում, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև 2026 թվականի կեսերը։ Նրա կարծիքով սահմանադրության նախագիծը կհայտնվի միայն 2026 թվականի ամառ-աշնանը։ Պողոսյանը ենթադրում է, որ ընտրություններում իշխանություններն ընտրողներին կներկայացնեն խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը և նոր սահմանադրության նախագիծը։ «Իշխանությունները դա կփորձեն ներկայացնել որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև, այսինքն եթե իրենք ընտրվեն և հետո ընդունվի նոր Սահմանադրությանը, ապա կլինի խաղաղության հնարավորություն, թեև ոչ 100%–ով: Բայց եթե մեկ այլ ուժ հաղթի, ապա պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ կլինի»,- ասել է փորձագետը dw.com-ին տված հարցազրույցում։

Բաքվի մեկ այլ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) լուծարումն է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Երևանի դիրքորոշումն այստեղ ճկուն է, Փաշինյանը նախկինում էլ չէր բացառում խմբի լուծարումը, սակայն չէր էլ հստակեցնում՝ համաձայնագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Միրզոյանն էլ նշել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը կվերանա։

Հայաստանի ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները։ «Ադրբեջանը կարմիր գծեր չունի, նրա պահանջները չեն ավարտվելու, դրանք շարունակվելու են և շոշափելու են Հայաստանի ավելի ու ավելի կենսական շահերը»,- dw.com-ի հետ զրույցում ամփոփել է Մամիջանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное