Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 16-ից 18-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական զինուժին ադրբեջանական դիրքերը յոթ անգամ գնդակոծելու մեջ։ Պաշտոնական Բաքվի մեղադրանքների նման անսպասելի հաճախականությունը հարևան երկրի հասցեին, որի ղեկավարությունը մտադիր է զիջումների միջոցով հասնել խաղաղության, որոշակի մտորումների տեղիք է տալիս, գրում է Eadaily.com–ը։

Եվ առաջինը, որից պետք է սկսել, պատասխանն է այն հարցին, թե ո՞ր երրորդ երկիրն է շահագրգռված երկու անդրկովկասյան պետությունների միջև նոր պատերազմով։ Եթե ​​հաշվի առնենք աշխարհագրական գործոնը և Իրանի հարևանությունը Հայաստանին և Ադրբեջանին, ապա առաջին երկիրը, որի մասին պետք է մտածել` Իսրայելն է։ Սակայն, պարադոքսալ կերպով, չնայած պաշտոնական Բաքվի և Իսրայելի սերտ կապերին և այն փաստին, որ վերջերս պաշտոնական այցով հրեական պետությունում էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը, հազիվ թե Թել Ավիվը կանգնած լինի Երևանի և Բաքվի միջև սրացման հետևում:

Անդրկովկասում իրավիճակի սրման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է այն երկիրը, որին Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը անվանել է գլոբալ հակամարտության գլխավոր «սադրիչը»՝ Մեծ Բրիտանիան։ Հարկ է հիշեցնել, որ այս ամսվա սկզբին բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացում է նկատվել, որը համընկել է Իգդիր-Նախչըվան գազամուղի բացման հետ, որը թույլ է տալիս Նախչըվանի Ինքնավար Հանրապետությանը նվազեցնել իր կախվածությունը Իրանից: Բացի այդ, մարտի 14-ին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սոցցանցում հայտնել է. «Մենք ուրախ ենք հայտարարել փոխհրամանատար Գևին Թարբարդի՝ որպես բրիտանական առաջին պաշտպանական կցորդի, Ադրբեջան ժամանման մասին։ Այս պատմական քայլն արտացոլում է Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև ամրապնդվող գործընկերությունը և կնպաստի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»:

Եվ բրիտանացի առաջին ռազմական կցորդի Բաքու ժամանելուց ընդամենը երկու օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց Հայաստանին մեղադրել Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ։

Հատկանշական է նաև մարտի 14-ին Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դաութիի գրառումը սոցցանցում. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտը պատմական պահ է, որը վերջ կդնի տասնամյակների հակամարտություններին։ Երկարատև խաղաղության ցանկությունը պարզ է, երկու կողմերին էլ կոչ եմ անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ՝ դրա իրականացումն ապահովելու համար»:

Սակայն, չգիտես ինչու, խաղաղության փոխարեն Բաքվից սկսեցին մեղադրանքներ հնչել Հայաստանի հասցեին... Կասկածելի է նաև այն, որ մինչ այդ մեղադրանքների շարքը՝ մարտի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել էր թուրքական «Բայկար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին, ում հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Միաժամանակ Բայրաքթարը Հասանովից ստացել էր «Ռազմական համագործակցության ոլորտում վաստակի համար» մեդալ։

Բայց սա դեռ ամենը չէ: Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մարտի 15-ին, ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հայտարարել էր առաջիկա ամիսներին Զանգեզուրի միջանցքի 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքների մեկնարկի մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանը նույնպես աշխատում է միջանցքի իր հատվածում։ Ի վերջո, մարտի 17-ին Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Ապացույցներ կան բրիտանա-թուրքական դաշինքի համակարգված գործողությունների մասին, որոնք ձգտում են շրջափակել Իրանը:

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Բաքվի կոշտ հռետորաբանության նախօրեին՝ մարտի 14-ին, Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը բրիտանական հողի վրա հանդիպում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական ​​քարտուղար Օլիվեր Ռոբինսի հետ։ Բացի երկկողմ հարաբերություններից, նրանք քննարկել են նաև տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը։ Նույն օրը Կարապետյանը հանդիպում է ունեցել բրիտանական փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչների հետ։ Տարօրինակ չի՞ թվում այն, որ Փաշինյանի կողմնակիցները Մառախլապատ Ալբիոնի հետ կապվում են գրեթե Ադրբեջանի հետ միաժամանակ։

Երևանի և Բաքվի գործողությունների սինխրոնիզացիան պատահականություն չէ, այլ իրականություն, քանի որ Մեծ Բրիտանիան է, որ միաժամանակ աշխատում է և՛ Փաշինյանի կողմնակիցների, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաստացի, Երևանի և Բաքվի համաժամանակյա աշխատանքը հնարավորություն տվեց մեծապես զրոյացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որը պարունակում է դրույթ Ռուսաստանի ԱԴԾ–ի կողմից հաղորդակցություն ուղիների վերահսկողության մասին։

Ներկայումս Փաշինյանին հաջողվել է հասնել ռուս սահմանապահների դուրսբերմանը «Զվարթնոց» օդանավակայանից և հայ-իրանական սահմանից։ Ավելին, այս տարվա փետրվարի 28-ին Փաշինյանը հայտարարել է հայ-թուրքական սահմանին տեղակայված Մարգարայի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Այսինքն բրիտանա-թուրքական դաշինքը և Փաշինյանի կողմնակիցները պայմանավորվել են Զանգեզուրի միջանցքի բացման բոլոր նախադրյալների շուրջ, քանի որ ռուսական օգնությունից զրկված Հայաստանը չի կարող խանգարել Բաքվի, Անկարայի և Լոնդոնի ծրագրերին։ Բացի այդ, անհնար է զեղչել Ֆրանսիային, որի նախագահը, ուրան ստանալու և Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից դուրս մղելու համար, սկսել է ուզբեկերեն խոսել։ Եվ քանի որ ուզբեկական ուրանը Ֆրանսիա կարող է հասնել միայն Ադրբեջանի տարածքով, Հինգերորդ Հանրապետությունը դժվար թե իրական քայլեր ձեռնարկի Զանգեզուրի միջանցքի բացումը կանխելու համար, հատկապես որ, ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի, Եվրոպան հետաքրքրված է Զանգեզուրի միջանցքով։

Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանը խստացրել է իր հռետորաբանությունը հենց այն պահին, երբ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո սկսեց փլուզվել ղարաբաղյան միասնական կլանի՝ որպես Փաշինյանի հակառակորդի, միֆը։ Ադրբեջանական քարոզչությունը մեծապես հիմնված էր նաև Ռոբերտ Քոչարյանի 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ իշխանությունը Մեծ Բրիտանիայի շահերից ելնելով Փաշինյանին փոխանցած Սերժ Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի մտերմության և միասնության միֆի վրա։ 

Այս բացահայտումը չափազանց անբարենպաստ է ոչ միայն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության, այլ նաև արտաքին խաղացողների համար։ Որպեսի թույլ չտրվի Հայաստանի բնակչությանը գիտակցել, որ Փաշինյանի կողմնակիցների աղետալի քաղաքականությունը Սարգսյանի և նրա ՀՀԿ-ի կուրսի շարունակությունն է, Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի աջակցությամբ, խստացնում է իր հռետորաբանությունը և պատրվակ ստեղծում ռազմական գործողություններ սկսելու համար, որի վերջնական նպատակը պետք է լինի Իրանի հյուսիս-արևմուտքի շրջափակումը։ Նման մի բան եղել է նաև նախկինում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի կողմնակիցների ոչ համոզիչ հաղթանակից հետո Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց Ղարաբաղում։ Եվ քանի որ Փաշինյանի իշխանության պահպանումը երաշխավորում է Զանգեզուրի միջանցքի բացումը, Բաքուն, Անկարան, Լոնդոնը և Փարիզը կարող են օգնել Փաշինյանի կողմնակիցներին դիմանալ կազմակերպելով ռազմական սրացում հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես, որ «թավշյա» իշխանությունները նվազեցրել են Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное