Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ պատմության այս օրը (24 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։

1915- ծնվել է  արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։

1918-քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապեզունդում անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը և Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, Տերտերի ճակատում հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1951 - ծնվել է  վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։

1988-ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդն ընդունել են  «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։                        

-հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան  տեղի է ունեցել պայթյուն։

2012-Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:

2014 -«Հարսնաքարի» գործով  զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։

2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:

2024–3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

809 –վախճանվել է  աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։

1084 —գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 —Յուրի Դոլգորուկինը զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 –ծնվել է  գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։

1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753- Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 —Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն Ֆրանսիայում հիմնադրել է  Caisse d'Escompte էմիսիոն բանկը։

1776 —վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 - վախճանվել է  անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 - ծնվել է  ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 —Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 —Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

 1802 —անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 - ծնվել է  իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 —վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։

1873 —ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության  ստեղծողներից մեկը։

1882 - վախճանվել է  ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։

- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 - վախճանվել է  ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:

1905 - վախճանվել է  ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1921 - ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։

1930 —գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։

1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։

1949- առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:

1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։

1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։

2003 —առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։

2005 —Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное