Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գործում է 13 ամերիկյան կենսալաբորատորիա, գրել է dikGAZETE հրատարակությունը, գրում է inosmi.ru–ն։ Այնտեղ համաճարակաբանական հսկողության անվան տակ գաղտնի փորձեր են անցկացվում։ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շրջակայքում ամերիկացի բժիշկները մոդիֆիկացնում են վիրուսները և հավաքում գենետիկ տվյալներ։

Վերջերս ACCU Reference Medical Laboratory-ի և Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Քևին Սթիլի նամակագրությունն է հայտնվել համացանցում: ACCU Reference Medical Laboratory-ն ամերիկյան հատուկ նշանակության հետազոտական լաբորատորիաների ցանց է, որը գտնվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) վերահսկողության ներքո: Համապատասխան նամակագրությունից հետևում է, որ Հայաստանում լաբորատորիաները փորձել են փոփոխել (մշակել) տվյալները «SAT-2» ծածկանունով հարուցիչի վերաբերյալ: Պարզվել է, որ դա քութեշի վիրուսն է, որը վնասում է գյուղատնտեսական կենդանիներին։ Այդ հիվանդության պատճառով առաջացած համաճարակները հանգեցնում են կաթի և մսի արտադրության նվազմանը, բուժման ծախսերի ավելացմանը և փաստացի կաթվածահար են անում առևտուրն այդ ոլորտում։ Կա կարծիք, որ հիվանդությունը բացասաբար է անդրադառնում ոչ այնքան անասնաբուծության, որքան տնտեսության վրա։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչպե՞ս են ամերիկացիները ձևափոխելու վիրուսը, որքանո՞վ է այն վտանգավոր մարդկանց համար, և արդյո՞ք արդեն մշակված թանկարժեք պատվաստանյութերը կաշխատեն դրա դեմ։ SAT-2-ը կարող է փոխանցվել նաև մարդկանց: Հիվանդությունը դրսևորվում է որպես մարմնի ծանր թունավորում և բերանի և քթի լորձաթաղանթի վնասում: Վիրուսը, այսպես ասած, «էպիզոդիկ» կարգավիճակ ունի Եվրասիական մայրցամաքի գրեթե բոլոր երկրների համար, քանի որ նրա հայրենիքն Աֆրիկան է, որտեղ այն շրջանառվում է վայրի բնության մեջ։ Այնուամենայնիվ, SAT-2-ը պատասխանատու էր 2000 թվականին Սաուդյան Արաբիայում և 2012 թվականին Պաղեստինում քութեշի բռնկման համար: Իսկ հետո, մոտ տասը տարի անց՝ 2023 թվականին, այն հանկարծակի հայտնաբերվեց Իրաքում և Թուրքիայում։ Եվ ահա ամենահետաքրքիր հատվածը։ Հրապարակված նամակագրությունն ու հաղորդագրություններն ընդգծում են «Հայաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններից կենսաբանական նմուշներ ուղարկելու և վերլուծելու և SAT-2 սերոտիպը փոփոխելու թեստերի անցկացման» անհրաժեշտությունը։ Միաժամանակ նշվում է, որ բոլոր համապատասխան տեղեկությունները «պետք է գտնվեն ԱՄՆ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ»։

Հայաստանի իշխանությունները կենսաբանական սպառնալիքների հետ սիրախաղ են սկսել դեռ 2008 թվականից։ Հանրապետությունում ներկայումս գործում է 13 ամերիկյան կենսաբանական լաբորատորիա, որոնցից վերջինը բացվել է Գյումրի քաղաքում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ։ Ըստ էության, այդ օբյեկտներն անվանականորեն պատկանում են Հայաստանին, սակայն հայտնի է այն, որ լաբորատորիաներ են թույլատրվում մտնել միայն ամերիկացի ռազմական բժիշկներին։ 

Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների բացումից հետո Հայաստանում հայտնվել են ասիական վագրային մոծակներ, որոնք կարող են փոխանցել արևադարձային տենդ, դենգե տենդ, չիկունգունյա և Զիկա վիրուսներ։ Պաշտոնապես լաբորատորիաները նախատեսված են վտանգավոր պաթոգենների, ինչպիսին է սիբիրյան խոցը, մոնիթորինգի համար: Բայց, ինչպես երևում է գաղտնազերծված նամակագրությունից, գաղտնի փորձեր են անցկացվում «համաճարակաբանական հսկողության» անվան տակ։

2020 թվականին ՀՀ առողջապահության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Ազգի գենետիկական առողջություն» ծրագրի մեկնարկի մասին։ Բացատրվել է, որ ծրագրի հիմնական նպատակը ժառանգական հիվանդությունների կանխարգելումն է։ Բայց այստեղ, անկեղծ ասած, հարց է առաջանում. ե՞րբ է Միացյալ Նահանգներն իսկապես հոգացել այլ երկրների քաղաքացիների բարեկեցության և առողջության մասին: Արտահոսած տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ ծրագիրը նախաձեռնվել է գենետիկական տվյալների հավաքագրումն ու ռազմական հետազոտություններում դրա օգտագործումն ապահովելու համար:

Ինչո՞ւ են Հայաստանում նման վտանգավոր փորձարկումներ կատարվում։ Բանն այն է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն օրով է ապրում, երազում է նոր ֆինանսական օգնության մասին Արևմուտքից և անհանգստանում է, որ սուբսիդիաները երկար չեն տևի։ Հայաստանն առանցքային դեր ունի Միացյալ Նահանգների համար, քանի որ այդ երկիրը նվազագույն վերահսկողություն է իրականացնում վերոհիշյալ ուսումնասիրությունների նկատմամբ։ Չգիտես ինչու, շատերը հարկ չեն համարում նման անհարմար հարցեր բարձրացնել։

Բայց Հայաստանը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև, և դրանք այն երկրներն են, որոնց ԱՄՆ-ը ցանկանում է վերահսկել ցանկացած եղանակով և անկախ ամեն ինչից: Ուստի հայերը համարվում են «նպատակային» կենսաբանական զենքի համար գրավիչ «եզակի գենետիկական հատկանիշներով բնակչություն»։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստանում մոտ ապագայում փորձարարական սխալից հնարավոր համաճարակ չի բռնկվի, միևնույն է, տարածաշրջանում ամերիկացի ռազմական բժիշկների աշխատանքը մեծացնում է նոր զինված հակամարտության վտանգը։ Մեր մտքում դեռ թարմ է այն փաստը, որ 2023 թվականին SAT-2 վիրուս հայտնաբերվեց Հայաստանի հետ սահմանամերձ Թուրքիայի նահանգներում և արմատախիլ արվեց լայնածավալ և թանկարժեք պատվաստումների շնորհիվ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное