Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժերի նուրբ հավասարակշռության խախտումը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում. հնարավո՞ր է խաղաղություն առանց Ռուսաստանի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնեցին, որ համաձայնեցնելով խաղաղության պայմանագրի տեքստը՝ ավարտել են բանակցությունները, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմերը «պատրաստ են սկսել քննարկումները փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ»։ Բայց Բաքվում այդ խոսքերն ընկալեցին, մեղմ ասած, բացասական համատեքստում: Տեղի էր ունեցել ինչ-որ ներքին ձախողում, Երևանն առաջարկել էր համատեղ հրապարակել կոմյունիկեն՝ վկայակոչելով «կողմերի միջև պայմանավորվածությունը», բայց Բաքուն նախընտրել էր միակողմանի հայտարարություն անել և ևս մեկ անգամ նախանշել իր պայմանները, այն է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, որը նախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այսինքն, եթե Բաքուն հիմա ստորագրի համաձայնագիրը, պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով կշարունակի երկխոսությունը Երևանի հետ մնացած վիճելի հարցերի շուրջ։ Երևանն առաջարկել է համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ քննարկումներ։ Բաքուն լռել է: Իրավիճակը կրկին անորոշ է:

Նման պայմաններում հայազգի քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, վկայակոչելով որոշակի աղբյուրներ, տեղեկություններ է արտահոսել, ըստ որի, իբր Փաշինյանը հրավեր է ստացել Բաքու ժամանել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ «Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձում է ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, որտեղ մայիսի 9-ին կլինի նաև Ալիևը,- պնդում է Կիվիրյանը,– Ռուսաստանի համար դա մեծ նվեր կլինի, քանի որ ինքը կլինի այն երկիրը, որի տարածքում տեղի կունենա ստորագրումը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնել է Բաքու՝ պարզելու, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է այդ տարբերակին»։

Եթե տրամաբանենք այն սկզբունքով, որ առանց կրակի ծուխ չի լինում, ապա ի հայտ է գալիս հետևյալ ինտրիգային պատկերը: Ինչպես հայտնի է, խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են հիմնականում ուղիղ բանակցություններով՝ առանց Ռուսաստանի և այլ միջնորդների մասնակցության, թեև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «կուլիսների հետևում» ակտիվ ներկայություն է ապահովել։ Պայմանագրի ստորագրման համար ամերիկացիներն առաջարկել են իրենց կամ արևմտյան մեկ այլ հարթակ։ Տեղի ընտրության և նույնիսկ ստորագրման ժամանակի վերաբերյալ անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ։

Բաքուն դեմ է արտահայտվել այդ սցենարին՝ առաջարկելով փաստաթղթի ստորագրումն անցկացնել երկու երկրների սահմանին։ Եվ հենց այդ պահին էլ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունն այն ծավալներով և ձևերով, որոնք կպահանջվեն կողմերի կողմից», և որ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի շարքը մնում է արդիական»։

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է խորհրդակցությունների համար ժամանել տարածաշրջան, և որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ «որպես միջազգային բանակցային ձևաչափ, իր բոլոր կառույցներով չի կարող վերականգնվել»։ Դրանից հետո Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը մտադիր է քննարկումներ սկսել Մինսկի խմբի լուծարման հարցի շուրջ, քանի որ իրենք գնում են դեպի խաղաղություն, և այդ ձևաչափը կորցնում է իր արդիականությունը։

Այսպիսով, չոր մնացորդում կա միայն մեկ վիճելի թեմա՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, ինչը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը հեշտությամբ կարելի է վերացնել կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ եթե իրավիճակին նայենք ավելի լայն համատեքստում, ապա Ադրբեջանն ու Հայաստանը ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ նրանք միաժամանակ, բայց տարբեր ձևերով մանևրում են այն հզոր երկրների միջև, որոնց հետ պատմականորեն բարդ հարաբերություններ են ունեցել։ Ուստի, ուժերի նուրբ հավասարակշռության խախտումը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում։

Ավելին, Ուկրաինայի և Արևմուտքի հարաբերությունների պատմությունն է այժմ ամբողջ ուժգնությամբ ի հայտ գալիս։ Այս իրավիճակում էլ Հայաստանը սկսել է սահել դեպի Արևմուտք, մինչդեռ Ադրբեջանը չի շտապում նույնն անել։ Ընդհակառակը, նա շարունակում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի միջև, ինչը ստեղծում է ոչ միայն առավելագույն օգուտ ստանալու հնարավորություններ, այլ նաև վտանգավոր մարտահրավերներ և խնդիրներ։

Միևնույն ժամանակ, հարևան Մերձավոր Արևելքում անսովոր աշխարհաքաղաքական խզվածքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի համար չափազանց վտանգավոր է Ռուսաստանի հետ կամուրջներ այրելը և նրա դեմ ռեվիզիոնիստական ուժ դառնալը: Այնպես որ, Բաքուն և Երևանը Մոսկվայի միջնորդությամբ մոտ են այնպիսի որոշումների, որոնց նշանակությունը կվերաբերի ոչ միայն այդ երկու երկրների հարաբերություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное