Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի դիմաց կա կողմ, որը մշտապես պատրաստ է ավելին տալու: Որքան իրենք պահանջեն, դիմացի կողմը բավարարելու է: Հետևաբար, եթե կա ժամանակ, պետք է հակված լինեն այդ ժամանակն օգտագործել «օպտիմալ», հնարավորինս ձգել ստորագրելը և փաստաթուղթ կոչվածում, ինչպես այժմյան պրոցեսն է ցույց տալիս, նախապայմանների ձևով ստանալ շատ ավելին, քան մի քանի ամիս, մեկ տարի առաջ հնարավոր էր պատկերացնել: «Խաղաղության պայմանագիր» կոչվածի տեքստը, գոնե կողմերի հավաստմամբ, համաձայնեցված է: Այդ տեքստի առանձին դրույթներ թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից տարբեր փուլերում գաղտնազերծվել են: Ընդհանուր առմամբ, կարող ենք պատկերացում կազմել, թե ինչի մասին են 17 կետերը: Բայց այստեղ միանշանակ է, որ դրանք միակողմանի, բացառապես ադրբեջանական շահերի վրա կառուցված կետեր են: Հայաստանի իշխանությունները մշտապես փորձում են սա շահարկել՝ նշելով, որ փաստաթղթում առկա բոլոր ձևակերպումները առնչվում են երկու կողմերին էլ, երկու կողմերի համար էլ հավասար են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը:

Ընդգծում է՝ Ադրբեջանն էլ, Հայաստանի իշխանություններն էլ չեն կարող հերքել, որ ժամանակին Ադրբեջանի կողմից առաջ քաշված հինգ կետերի, սկզբունքների հիման վրա է կառուցված ամբողջ «Խաղաղության պայմանագիրը»: «Դրանք Ադրբեջանի պահանջներն էին, որի վրա ձևակերպվել են այդ 17 կետերը: Մի պարզ օրինակ, որը կարելի է բերել գաղտնազերծված յուրաքանչյուր կետի պարագայում: Միջազգային դատական ատյանների հայցերի հետքաշման մասին կետը Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել երկկողմ իրականացվելիք կետ, այսինքն՝ իբր նույնն էլ Ադրբեջանն է անելու, բայց զուգահեռաբար այդ նույն ընթացքում, երբ բացահայտվեց, որ այդ կետն էլ է համաձայնեցվել, Ադրբեջանից սկսեցին բարձր մակարդակով հայտարարություններ հնչել այն մասին, որ փոխհատուցման թվաբանություն են արել, փոխհատուցման ծավալներն են ճշգրտել, և Հայաստանի Հանրապետության դիմաց պետք է այդ փոխհատուցումների պահանջը դրվի: Ադրբեջանը տեսականորեն կարող է հրաժարվել իր հայցերից, բայց որևէ այլ փաստաթղթով ստիպել, որ Հայաստանն այդ հայցերը բավարարելուց շատ ավելի վատ պայմաններում հայտնվի: Այն ամենը, ինչ Ադրբեջանը պետք է ստանար միջազգային դատական ատյանների միջոցով, կստանա որևէ այլ տարբերակով, փոխարենը կձևակերպեն այնպիսի մի կետ, որը կհրամցվի Հայաստանի հանրությանը և միջազգային հանրությանը՝ որպես ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություն: Ի՞նչ է սա, եթե ոչ միակողմանի, Հայաստանի շահերի հաշվին գործընթաց: Հաջորդ կետը ևս բավական լուրջ ռիսկեր է պարունակում. դա համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին կետն է պայմանագրի դրույթները վերահսկելու մասին: Եթե կտրվենք մեր իրականությունից, հայ-ադրբեջանական իրավիճակից և կողմերի ուժերի դասավորվածությունից, սա իդեալական կետ է: Ժամանակին ֆրանս-գերմանական հաշտության ամբողջ գործընթացի կարևորագույն կետերից մեկն էր: Երբ կողմերն իսկապես գալիս են գիտակցման, որ պետք է լինի տևական, կայուն խաղաղություն, պայմանագիրը կնքելուց հետո ստեղծում են նման մարմին, հարթակ, որը վերահսկում է, հնարավորություններ ստեղծում ապագա սերունդներին բոլոր դրական մեսիջները տեղ հասցնելու ու համապատասխան ֆոն ապահովելու: Մեր պարագայում դա դառնալու է գործիք Ադրբեջանի ձեռքին Հայաստանի նոր իշխանությունների առաջ պահանջներ դնելու ու հասնելու համար: Դա դառնալու է իրավական գործիք, որի միջոցով Ադրբեջանն, օրինակ՝ կարող է ասել, որ Հայաստանի այսինչ համալսարանը, գիտնականը գիրք է գրել, հրապարակում արել, ինչը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղությանն ու եղբայրությանը, հետևաբար դրա դեմ պետք է գործողություններ իրականացվեն: Նույնն անելո՞ւ է Հայաստանի իշխանությունը: Այսօրվա պարագայում դա բացառվում է:

Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն ունենար նման կամք, հնարավորություն, ուժ, սրա տակ հազարավոր պարամետրեր կարող ենք դնել, այսօր «Խաղաղության պայմանագրի» այս տեքստի, գործընթացի մասին չէինք խոսի։ Հետևաբար, գոնե գործող իշխանությունների պարագայում չենք կարող գուշակություններ անել, թե երբ է իրավիճակ փոխվելու, երբ է Հայաստանը կարողանալու իր մոտեցումները նույն այդ հանձնաժողովում առաջ քաշելու, սա էլ է բացառապես միակողմանի, Ադրբեջանի շահերը սպասարկող կետ, և այսպես յուրաքանչյուրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ Ադրբեջանը նոր զիջումներ ստանալու հիմնավոր ակնկալիք ունի: «Բայց այստեղ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ շատ կարևոր է: Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, ամենամեծ ցանկության դեպքում էլ չենք կարող անմասն լինել: Ընթանում են Թրամփ-Պուտին բանակցությունները և ազդեցության գոտիները կիսելու շատ ակտիվ պրոցեսը, որը, բնականաբար, մեզ էլ է առնչվելու: Շատ կարևոր են Միացյալ Նահանգների մոտեցումները, թե ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանի հետ կապված, ինչ քայլեր են իրականացվելու: Իրանը մեր անմիջական հարևանն է, և Սյունիքի մարզն այս տեսանկյունից ունի կարևորություն: Հետևաբար, Ադրբեջանի համար այսօրվա սպասողական վիճակը նաև այս աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր միտումները հասկանալու նպատակ ունի: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանին ուղիղ հակառակ գործողությունները կարող են ճակատագրական լինել: Թուրքիայում էլ այսօր բավականին խառը վիճակ է, այն անվտանգության բարձիկը, որը նա միշտ ունենում է, այսօր խիստ վիճելի է, թե որքանով կաշխատի։ Ալիևի խնդիրն է լինել մաքսիմալ զգուշավոր: Ադրբեջանն իսկապես շատ բան է դրել այս խաղասեղանին 2020 թ. պատերազմից սկսած, և այսօրվա այս փոթորկուն, խառը վիճակում կարող է ամեն ինչ կորցնել, հետևաբար՝ իրենց քայլերն առավել քան հաշվարկված են, փորձում են գոնե այդպես անել, և «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ձգձգումն էլ ոչ միայն, բայց այդ թվում՝ այս տրամաբանության ներքո էլ է: Հայաստանի իշխանությունները հանրությանն անընդհատ տվել են այդ մեսիջները, որ խաղաղություն են բերելու, և դա իրենց վաղվա լեգիտիմության համար է: Ներքաղաքական զարգացումները, Գյումրու ընտրությունները ցույց են տալիս, որ իրենք դրա կարիքն ունեն։ Սպասվող ընտրություններին՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, իրենց լեգիտիմացնելու, նոր քվե ստանալու և նորից իշխանության մնալու խնդիր ունեն: Այն, որ ասեն՝ խոստացել էինք խաղաղություն և արդեն ունենք ստորագրված պայմանագիր, կփոխի իրավիճակը: Այս տեսանկյունից պայմանագրի ստորագրումն իրենց համար առաջին հերթին իշխանությունը պահելու հնարավորություն կարող է լինել»,-շեշտում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Արցախի հիմնախնդիրը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու հիմնահարցը շարունակում է քննարկվել միջազգային հարթակներում: Կարո՞ղ է սա էլ լինել այն գործոններից մեկը, որը զսպում է Ադրբեջանին և ինչ-որ առումով զգուշավոր դարձնում: «Ադրբեջանը, բնականաբար, ունի մտավախություններ: Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած օրենքն այս առումով չափազանց կարևոր է և շատ էական իրողություններ վեր հանեց, որոնք անգամ մեր հանրության ներսում էին երկրորդ պլան մղվել, օրվա խնդիրների համատեքստում անգամ սրանք էին քիչ թե շատ անտեսվել: Այդ տեղեկատվական գրոհի և պատերազմի պայմաններում, երբ բոլոր կողմերը, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ այդ մեսիջն են տալիս, որ Արցախյան հարց չկա, արցախյան խնդիրը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք չունի, պետք է լուծարվի, Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած օրենքն այն լույսի շողն էր, որ Արցախյան հարցը լուծված չէ, Արցախի էջը շրջված չէ, և միջազգային հանրությունը, այս դեպքում՝ Շվեյցարիայի օրինակով, այդ ամենը տեսնում, արձանագրում և ամրագրում է: Սա չափազանց կարևոր իրողություն է: Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում: Ադրբեջանի կեցվածքը հասկանալի է, Թուրքիան էլ նրա թիկունքին է: Այս դեպքում թե՛ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով զբաղվող հանձնախմբի, թե՛ Սփյուռքի կառույցների ջանքերի շնորհիվ կարողացանք այս ամրագրումն ունենալ: Ադրբեջանի վրա, իհարկե, սա ազդում է, նա այս ամենը շատ լավ հասկանում է, և մի բան է տեղեկատվական պատերազմը, մի բան են այն մեսիջները, որոնք ուղղում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ուղիղ Հայաստանի հանրությանը՝ հասկանալով, թե դա ինչ ահաբեկման գործառույթ է իրականացնում, բայց իրականության մեջ իրենք գիտեն իրենց խնդիրները, գիտեն, թե վաղն ինչ հարցերի առաջ կարող ենք կանգնել, և շատ լավ հասկանում են, որ մի ամբողջ ժողովրդի էթնիկ զտման ենթարկելով պատերազմների, կոտորածների միջոցով, հնարավոր չէ լուծել խնդիրը և փակել մեկընդմիշտ: Այս ռիսկերը հստակ հասկանում են: Այսօր աշխարհը չափազանց խառը վիճակում է, պետություններից յուրաքանչյուրն իր սեփական խնդիրներն ունի, և երևի թե հերթը չի հասնում սրան անդրադառնալու, բայց, ի վերջո, հասնելու է: Ի տարբերություն Երևանի, Բաքվում սա հասկանում են և ահաբեկված են այդ մտքից, որովհետև նաև վախենում են, որ շղթայական ռեակցիայով կարող է տարածվել մյուս պետություններում, և Շվեյցարիան այստեղ առանձին մեկ օրինակ չի մնալու: Մյուս երկրներում էլ սա կարող է իր տարբեր դրսևորումներն ունենալ: Միանշանակ է, որ Արցախի հարցը լուծված չէ, արցախահայության քաղաքական իրավունքների խնդիրը պետք է հասցեագրվի և իր լուծումները ստանա: Անվտանգ, արժանապատիվ, հավաքական վերադարձի հարցն այսօր արդեն միջազգայնորեն, ի դեմս Շվեյցարիայի, ամրագրված է նաև միջազգային հանրության կողմից: Հաճախ մեր հանրությունն էլ է տեղեկատվական պատերազմի զոհը դառնում, և ստեղծվում է այն թյուր ընկալումը, որ իրենք հաջողում են, Մինսկի խումբն էլ կլուծարեն, խնդիրները Հայաստանի տարածք են տեղափոխում, և այլևս ո՞վ ու ե՞րբ է հիշելու արցախահայության մասին: Շվեյցարիայի պատգամավորները մեր հայրենակիցների ջանքերով հերթական անգամ ապացուցեցին հակառակը»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное