Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ». Դերենիկ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դերենիկը խարտյաշ մազեր ուներ, այդ մազերի նման վառ, կրակի պես բոցավառվող տեսակ էր: Մանկության տարիներին առույգ էր, խինդով լեցուն: Պատանեկության տարիներին նվիրվածությամբ ու ընկերասիրությամբ էր առանձնանում, բնավորության այս գծերը նա պահպանեց կյանքի ողջ ընթացքում: Բոլորի հիշողություններում նա այդպիսին է մնացել: Բոլորի կյանքում եղբայրս շատ վառ կետ էր, ու բոլորի համար աննկարագրելի էր նրա կորուստը: Իր դեպքից հետո, երբ բանակային ընկերները մեր տուն եկան, կիսվում էին մեզ հետ իրենց հիշողություններով: Պատմում էին, որ երբ տղաներից որևէ մեկը վատառողջ էր լինում, Դերենիկն սկսում էր նրան հոգատարությամբ և ուշադրությամբ շրջապատել, անընդհատ խնամում էր, թեյ պատրաստում: Նրա մասին ցանկացած հիշողության մեջ նրա նվիրվածության ու հոգատարության փաստի շեշտումը կա: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն՝ Դերենիկի քույրը:

Դերենիկը ծնունդով Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ «Այնպես էր ստացվել, որ դպրոցն ավարտելուց հետո չէր հասցրել ընդունվել որևէ տեղ, բանակից զորացրվելուց հետո էլ չստացվեց, բայց նա շատ էր կարևորում կրթությունը և ինձ մշտապես խորհուրդ էր տալիս սովորել, բարձրագույն կրթություն ստանալ՝ որպես օրինակ բերելով նաև մեր մյուս եղբորը: Անասելի աշխատասեր էր: Խաղաղապահ բրիգադում ծառայելու ժամանակ, երբ Աֆղանստան էին մեկնել, անընդհատ ինչ-որ ծրագրեր էին կազմում, որոնք պետք է կյանքի կոչեր հայրենիք վերադառնալուց հետո: Մեկն, օրինակ՝ առնչվում էր գյուղատնտեսությամբ զբաղվելուն, բայց կյանքն իր համար ուրիշ բան էր նախատեսել»:

2014 թվականին Դերենիկն ավարտում է դպրոցը, 2015 թ. ձմռանը զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության: Նա տանկիստ էր, ծառայել է Արցախում: Դերենիկը մասնակցել է Քառօրյա պատերազմին, Մարտակերտի առաջին գծում էր: «Եղբորս մանկության ընկերներից էր Քյարամ Սլոյանը, միմյանց հետ շատ կապված էին, հարազատ եղբայրների պես, հետո էլ դարձան նաև ծառայակից ընկերներ։ Նրա կորուստը Դերենիկը շատ ծանր տարավ: Կարծում եմ, որ զինվորական ծառայությանը նվիրվելը կապ ուներ նաև Քառօրյա պատերազմի և ընկերոջ զոհվելու հետ: Գուցե իր ներսում այդ վրեժի զգացողությունը կար: Ամեն ինչ արեց, հաղթահարեց բոլոր դժվարությունները, մրցակցության մեջ մտավ ինքն իր հետ և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց որոշ ժամանակ հետո ծառայության անցավ Խաղաղապահ զորքերում»:

Դերենիկն իր զինվորական ծառայությունը շարունակում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ զորքերի կազմում: Իր առաջադիմության և նվիրված աշխատանքի շնորհիվ ընդունվելուց երկու ամիս անց մեկնել է Ռուսաստան և Գերմանիա՝ վերապատրաստումների։ Գերմանիայից վերադարձել է վկայականով: Մեծ ցանկություն ուներ Աֆղանստան մեկնելու, իսկ այնտեղից վերադառնալուց հետո տուն կառուցելու և ընտանիք կազմելու մասին էր երազում: Իր կարգապահ և նվիրված ծառայության արդյունքում նա խաղաղապահ առաքելության շրջանակում մեկնում է Աֆղանստան: Այնտեղ մնում է ինն ամիս: 2020 թ. սեպտեմբերի 20-ին վերադառնում է հայրենիք: Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ավարտին պարգևատրվել է ՆԱՏՕ-ի մեդալով՝ «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու համար:

Նարինեն պատմում է՝ նախքան պատերազմի սկսվելը, եղբայրը հասցրել է բոլորին այցելել, զրուցել, փորձել կարոտն առնել: «Անգամ գյուղում ասում են՝ բոլորիս հիշողություններում այդ օրերը մնացել են: Դերենիկն ասել է՝ վռազ եմ, բոլորիդ տեսնեմ ու գնամ»:

Նարինեն շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը: «Զանգեց՝ մա՛մ, 15 օրով դիրքեր ենք բարձրանում: Նորմալ ընդունեցինք դա, բնական բան էր: Մենք էլ ասացինք՝ բա հաջող չենք անո՞ւմ: Արձագանքեց՝ շտապում ենք, շուտ հետ ենք գալու: Մայրիկս հեռախոսն անջատեց: Նորից զանգեց, ես պատասխանեցի: «Ուզում էի քեզ հետ խոսել...»,-ասաց»: Զանգն անջատվում է: Սրանք Դերենիկի վերջին բառերն են, որոնք, Նարինեի բնորոշմամբ, հնչում են նրա ականջներում արդեն տարիներ շարունակ:

Դերենիկը ոչինչ չի ասել այն մասին, որ մեկնում է մարտի դաշտ: Մարտի դաշտում են եղել և՛ Դերենիկի հայրիկը, նա նույն օրը կամավոր է մեկնել, և՛ մյուս եղբայրը՝ լեյտենանտ Հենրիկ Խաչատրյանը, նա այդ ժամանակ Որոտանում էր: Նարինեն ասում է, որ Դերենիկը եղբոր ու հայրիկի հետ ինչ-որ շփում ունեցել է այն օրերի ընթացքում, երբ եղել է ռազմի դաշտում: Մայրիկն ու քույրիկը շատ անգամ են փորձել կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն: Ընտանիքի տեղեկություններով, Դերենիկը եղել է Քարվաճառ-Ջրական հատվածում: Նա անմահացել է սեպտեմբերի 30ին: Օրեր անց Դերենիկն արդեն «տանն էր»:

Քույրիկն ասում է՝ Դերենիկին գյուղում շատ քիչ էին իր անունով կոչում, վառ գույնի մազերի համար նա բոլորի «Կյաժն» էր դարձել: Հիմա էլ գյուղում նրան հիշում են, պատմություններ պատմում խարտյաշ մազերով տղայի մասին: Իսկ Նարինեն ասում է՝ թեկուզ եղբայրը կարճ կյանք է ունեցել, բայց այն այնքան լի է եղել: «Յուրաքանչյուր պահի կարողանում էր շուտ կողմնորոշվել, տարատեսակ խնդիրներից դուրս գալու ելքը գտնել։ Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ, միայն մայրիկի հետ էր կիսվում, խոսում իր նպատակներից»։

Ապրելու ուժի մասին: «Ծնողներս չեն ուզում ընդունել այն փաստը, որ Դերենիկը չկա: Նրանց ավելի շատ ապրեցնում ենք մենք՝ ես ու եղբայրս, նաև այն, որ Դերոյի անունը բարձր պահենք, կյանքի կոչենք իր՝ տուն կառուցելու երազանքը: Ծնողներս ավելի շատ ապրում են եղբորս երազանքի թելերով: Ինձ համար 2020 թվականից հետո ժամանակը, կարծես, կանգ է առել: Կյանքին համընթաց ապրում ենք, բայց, իհարկե, ոչ նույն ռիթմով: Չի լինում ինչ-որ քայլ անել ու լիարժեք երջանիկ լինել, չհիշել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: 2020 թվականը շատ բան է փոխել: Որպես եղբայր՝ նա ինձ համար ոչինչ չէր խնայում, անփոխարինելի էր, ձգտում էր ամեն ինչ անել ինձ համար։ Սիրում էր ինձ, բայց նաև միշտ խիստ էր»:

Հ. Գ. Դերենիկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արտաշավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное