Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկնարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը։ Ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը և ինչո՞ւ է դա երկրին անհրաժեշտ փորձել է պարզել ura.news–ը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին պաշտոնապես հաստատել է օրենքը, որով մեկնարկում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը։ Այդ մասին հայտնել են նախագահի ապարատի մամուլի ծառայությունից։

Հայաստանին ինչո՞ւ է պետք անդամակցել Եվրամիությանը: Հայաստանը Եվրամիության հետ մերձեցման կուրս է սահմանել չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն։ Դա ռազմավարական քայլ է, որը թելադրված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Լեռնային Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից և Ադրբեջանի հետ շարունակվող լարվածությունից հետո Երևանը փնտրում է նոր դաշնակիցներ և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, գրել է Коммерсант հրատարակությունը։ Եվրոպական վեկտորը Հայաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և մուտք ունենալ դեպի զարգացման նոր ռեսուրսներ։ Երկրի քաղաքական ղեկավարությունը եվրաինտեգրումը դիտարկում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական նախագիծ, այլ նաև ներքին օրակարգի կարևոր տարր։ Անգամ բանակցությունների մեկնարկը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ առանց վիզայի ռեժիմի հեռանկարից մինչև եվրոպական ներդրումների ներգրավում։ Միաժամանակ, Հայաստանը զգույշ հավասարակշռում է փորձելով չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը մնում է երկրի կարևոր տնտեսական գործընկերը։

KP.RU-ին տված հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի Եվրամիությանն անդամակցելու որոշումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Սակայն նա ընդգծել է, որ նման որոշմանն օրինական ուժ տալու համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել համապետական ​​հանրաքվե։ Տարասովը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների նման գործողությունները կապված են առաջիկա ընտրությունների, ինչպես նաև իրենց նոր գործընկերներին հավատարմություն ցուցաբերելու ցանկության հետ։ Նա կասկած է հայտնել Երևանի իրական խնդիրների նկատմամբ Եվրոպայի հետաքրքրության անկեղծության վերաբերյալ ենթադրելով, որ Եվրոպան Հայաստանը տեսնում է միայն որպես Մոսկվային հակազդելու գործիք։ Քաղաքագետը նաև ընդգծել է Հայաստանի միաժամանակյա ինտեգրման անհնարինությունը եվրոպական և ռուսական տնտեսական և ռազմաքաղաքական այնպիսի կառույցներին, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Ռուսաստանում: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին։ Նա ԵԱՏՄ-ն անվանել է իրավահավասար պետությունների միություն, իսկ Եվրամիությունը «կպչուն կարգապահություն» ունեցող կառույց, որը ենթակա է «հակառուսական նարատիվներին»։ Միաժամանակ Գալուզինն ընդգծել է, որ վերջնական ընտրությունը Հայաստանինն է և հույս է հայտնել, որ Երևանը քաղաքացիներին կբացատրի ԵԱՏՄ-ի բոլոր օգուտները և նրա հետ հնարավոր խզումից կորուստների մասշտաբները։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Հայաստանը «չի կարող նստել երկու աթոռի վրա»՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի։ Նա Երևանի ընդունած եվրաինտեգրման մասին օրենքն անվանել է դեկլարատիվ («բոլոր լավի համար բոլոր վատի դեմ»), սակայն ընդգծել է, որ վաղ թե ուշ երկիրը պետք է որոշում կայացնի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ վերջերս իր հայ գործընկերոջը շնորհավորել էր այն առիթով, որ Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է «քաղաքական երկխոսության բարձր մակարդակ պահպանել» չնայած «դաշինքը խարխլելու դրսից փորձերին»։ Հայաստանից, սակայն, հերքել են Մոսկվայի հետ համագործակցության «նոր ակտիվացման» մասին լուրերն ասելով, որ հարաբերությունները «չեն կարող անընդհատ լարված լինել», բայց Երևանը դժվար թե փոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։

ՌԴ Պետդումայում էլ քննադատել են Հայաստանին ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց հրաժարվելու համար: Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը («Հայրենիք») սուր քննադատության է ենթարկել Հայաստանին 2024 թվականի ՀԱՊԿ բյուջեն ստորագրելուց հրաժարվելու համար դա անվանելով «Արևմուտքի բարեհաճությունը շահելու փորձ»։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Հայաստանին չեն պաշտպանի իր «տարածքային պահանջներով» հարևաններից՝ ակնարկելով Ադրբեջանին։

Հայաստանի ակտիվ հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու մասին կարող է մարտավարական մանևր լինել, որը կոչված է քողարկել երկրի արտաքին քաղաքականության իրական վերակողմնորոշումը, կարծում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ «Եվրաինտեգրման մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետևում կարելի է տեսնել իշխանությունների հետևողական կուրսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել թյուրքալեզու հարևանների հետ փոխգործակցության ռազմավարական նշանակությունն այն անվանելով Հայաստանի ապագայի բանալին։ Այնուամենայնիվ, Երևանի իրական նպատակը կարող է լինել ոչ այնքան եվրոպական հեռանկարը, որքան Անկարայի և Բաքվի հետ փոխգործակցության միջոցով տնտեսական և աշխարհաքաղաքական նոր հնարավորությունների որոնումը: Դա ապագայում կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»,– ասել է Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное