Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է մարտի 26-ին խորհրդարանի նիստում ընդունված այն եզակի օրենքը, որը յուրահատուկ է երկու առումներով, գրում է Regnum.ru–ն: Նախ այն բաղկացած է մեկ նախադասությունից. «Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը»։ Երկրորդ, այն լիովին համապատասխանում է ճապոնական միջնադարյան սկզբունքին, որն է «սամուրայը նպատակ չունի, միայն ճանապարհ ունի»:

Ե՛վ Վահագն Խաչատուրյանը, և՛ Հայաստանի խորհրդարանը հիանալի հասկանում են, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը։ Նախ, որովհետև ԵՄ ընդլայնման գործընթացը սառեցված է մինչև 2030 թվականը, և Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական բարդ դիրքը և հարևաններից բխող բոլոր ռիսկերը, դեռ պետք է ապրի այդ հինգ տարիները։ Երկրորդ, 2030 թվականից հետո խոսք կլինի այն երկրների մուտքի մասին, որոնք ունեն անդամակցության առնվազն թեկնածուի կարգավիճակ, իսկ դրանք մոտ 10-ն են: Հայաստանը ներառված չէ այդ երկրների ցանկում։ Եվ վերջապես, երրորդը, Հայաստանը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին ոչ Մաաստրիխտի (ֆինանսական ցուցանիշների), ոչ էլ Կոպենհագենի (ժողովրդավարական զարգացման մակարդակի) չափանիշներին։

Սակայն նրանք շարունակում են փակ դուռը թակել, դա բացատրելով որպես, իբր, ժողովրդի ընտրություն։ Այդ փաստարկը, սակայն, կասկածելի է։ Նախ, որովհետև դա հետևողական չէ։ «Այդ հարցում Հայաստանի իշխանությունների ակնարկը ՀՀ քաղաքացիների ենթադրյալ կամքին ճիշտ չէ։ Օրինակ «Հայաքվե» նախաձեռնությունը բավականաչափ ձայներ հավաքեց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու հարցով հանրաքվե անցկացնելու համար, սակայն իշխանությունները չընդունեցին դա»,–  Regnum.ru–ին ասել է  Ստրատեգիական հետազոտությունների և նախաձեռնությունների անալիտիկ կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը: 

Երկրորդ, Հայաստանի բնակչությունը չի հասկանում ԵՄ-ին անդամակցելու ձգտումների բոլոր հետևանքները, և դա առաջին հերթին երկրի տնտեսության և Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Մոսկվայի դիրքորոշումը շատ պարզ է. Հայաստանի եվրաինտեգրմանը, ներառյալ ընդունված օրենքին վերաբերվում են թերահավատորեն, բայց Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքով։ Եվ միևնույն ժամանակ հասկացնում են, որ Երևանը պետք է ինքնիշխան ընտրություն կատարի ԵՄ-ին անդամակցելու ցանկության և ԵԱՏՄ-ում իր ներկայության միջև։ Եվ այստեղ մաթեմատիկան է դառնում առանցքային: 2024 թվականին ԵԱՏՄ-ի, առաջին հերթին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 մլրդ դոլար, իսկ ԵՄ երկրների հետ 2 մլրդ դոլար։ Եվ դա միայն առևտուրը առանց հաշվի առնելու ներդրումային ծրագրերը և բիզնես գործունեության համար հատուկ պայմանները։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի վրա կարժենա ՀՆԱ-ի առնվազն 30-40%-ը։

Եվ զարմանալի չէ, որ մի շարք հայ քաղաքական գործիչներ ու տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերվում ընդունված օրենքին։ «Ընդդիմադիր լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները արդեն փորձում են հասարակությանը բացատրել Փաշինյանի թիմի ներկայիս քաղաքականության վտանգը, որը, առանց նույնիսկ ԵՄ-ից հրավեր ստանալու, երկիրը տանում է այդ ուղղությամբ և հանուն ինչ-որ հնարավոր օգուտների վտանգի է ենթարկում իրական օգուտները Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման տեսքով»,- ասել է Հայկ Խալաթյանը։

Ըստ ոմանց, այդ օրենքը, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու Հայաստանի ղեկավարության ընդհանուր ընթացքը չի համապատասխանում երկրի ազգային շահերին։ ««Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ» երկընտրանքը արհեստական ​​է, այն չի բխում Հայաստանի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական, ո՛չ աշխարհաքաղաքական շահերից, ուստի դա զուտ քաղաքական ընտրություն է, ընդ որում անհիմն»,- կարծում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Ընդ որում, քաղաքական այդ ընտրության վրա ոչ մի կերպ չեն ազդում անգամ աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, մասնավորապես, Վաշինգտոնի և Մոսկվայի մերձեցման գործընթացը, ինչպես նաև Թրամփի վարչակազմի հետաքրքրության ընդհանուր անկումը հետխորհրդային տարածքի նկատմամբ:

«Հայաստանի իշխանությունները, բնականաբար, հետևում են ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, բայց դատելով նրանից, որ խորհրդարանում իշխող մեծամասնությունը վերջնական ընթերցմամբ քվեարկեց այդ օրինագծի ընդունման օգտին, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու և Արևմուտքին մերձենալու ռազմավարական նպատակը մնում է անփոփոխ»,- ասել է Հայկ Խալաթյանը։ Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս իշխանություններն ավելի մոտ էր ԱՄՆ–ի նախկին վարչակազմը, և Երևանը, ինչպես նաև եվրոպական շատ մայրաքաղաքներ, հույս ունեն, որ ուղղակի կարող են պարզապես Թրամփին վերապրել։

Տեսականորեն Փաշինյանի մոտեցումները կարող են փոխել ոչ թե խոսքերը, այլ քայլերը: Օրինակ, հետխորհրդային տարածքը ազդեցության ոլորտների բաժանման որոշումը։ Սակայն գործնականում Փաշինյանը, ինչպես Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և մյուս համակարգային ռուսաֆոբները, կարող են պարզապես անկարող լինել աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու։ «Հայաստանի ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ ներդրումներ է կատարել ներկայիս հակառուսական քաղաքականության մեջ, և շատ դժվար կլինի սեփական ընտրողներին բացատրել դրա մերժումը»,- ամփոփել է Հայկ Խալաթյանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное