Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վատիկանը մշակութային-պատմական պայքարի մեջ է մտել Ադրբեջանի կողմից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի ապրիլին Վատիկանը հայտնվել է Անդրկովկասի հետ կապված տհաճ իրավիճակում, գրում է eadaily.com–ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ապրիլի 10-ին Հայրապետական Գրիգորյան համալսարանում կայացել է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված 12-րդ գիտաժողովը։ Հետաքրքիր զուգադիպությամբ «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» գիտաժողովը կազմակերպվել է բացառապես Ադրբեջանին կից կառույցների կողմից: Համաժողովի մասնակիցների թվում առանձնացել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, ով  բառացիորեն համաժողովից մեկ շաբաթ առաջ  Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Էդգար Պենյա Պարրայի ձեռքից ստացել էր Պապական ասպետության շքանշանի մեծ խաչը։ 1847 թվականին Պիոս 9–րդ պապի կողմից հաստատված այդ շքանշանը նախատեսված է այն աշխարհիկ մարդկանց համար, ովքեր նպաստել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Այս փաստն օգնում է ավելի լավ հասկանալ այն, թե ինչու է ադրբեջանցի դիվանագետն իր ելույթի ժամանակ հայտարարել. «Պատմական աղբյուրները վկայում են, որ Ադրբեջանը քրիստոնեության հնագույն տարածքներից մեկն է, Ադրբեջանը նաև Արևելքի հնագույն եկեղեցու, Ալբանիայի առաքելական եկեղեցու, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի ծննդավայրն է»։ Պետք է ասել, որ դեսպան Մուխտարովի թեզերը խիստ հակասական են։ Օրինակ այն տարածքներում, որոնք այժմ Ռուսաստանի կազմում են, հին ժամանակաշրջանում գտնվել է Բոսպորի թագավորությունը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանն իրեն համարում է այդ հինավուրց պետության ժառանգորդը։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այլ տրամաբանություն ունեն: Չգիտես ինչու, պաշտոնական Բաքուն իրեն համարում է հին կովկասյան Ալբանիայի ժառանգորդը միայն այն պատճառով, որ այն գտնվում էր ապագա Ադրբեջանի Հանրապետության հողերում։

Ընդհանուր առմամբ, այդ համաժողովն ակնհայտորեն ավելի շատ կապ ուներ քաղաքական քարոզչության, քան գիտության հետ: Օրինակ, Բաքվի մուլտիկուլտուրիզմ, միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովի ելույթում ասվել է հետևյալը. «Իր աշխարհագրական դիրքի և բարդ պատմական հիմքի պատճառով Ադրբեջանը միշտ եղել է էթնիկ և կրոնական բազմազանություն կենտրոն: Ադրբեջանը հանդուրժողականության իր վաղեմի ավանդույթները բարձրացրել է ազգային քաղաքականության մակարդակի և իրականացրել համապարփակ օրենսդրական, վարչական և քաղաքական բարեփոխումներ»: Իրականում Ադրբեջանի «հանդուրժողականությունն» ու «մուլտիկուլտուրալիզմը» հայտնի են բոլորին։ Օրինակ եթե 1979 թվականին ռուսները կազմում էին այդ «հանդուրժող» երկրի բնակչության 7,9 տոկոսը, ապա  1999 թվականին նրանք ընդամենը 2,2 տոկոս էին, ներկայումս էլ ավելի քիչ։ 

Սակայն այս ամենը դեռ մանրուք է քաղաքագետ Ֆուադ Ախունդովի համաժողովում ունեցած ելույթի համեմատ, ով հայտարարել է. «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել տեղանունները, հայացրել նաև ալբանական եկեղեցիների հնագույն ճարտարապետությունը»։ Այնպես որ, ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի իրավահաջորդն է և ավտոխրոն է, իսկ Հայաստանը ոչ։ Նման զեկուցումներով համագումար անցկացնելը չի ավելացնում Սուրբ Աթոռի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը՝ սա հեռու է առաջին դեպքից, երբ Վատիկանը ներքաշվում է պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ։

Պետք է ասել, որ ժամանակակից Ադրբեջանը Կովկասյան Ալբանիայի հետ կապելու փորձերը լիակատար հերետիկոսություն են թվում նույնիսկ 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրների տեսանկյունից, քանի որ իր «Ադրբեջանական Հանրապետություն» աշխատության մեջ Մամեդ Էմին Ռասուլզադեն գրել է. «Ադրբեջանցիներն ազգությամբ թուրք են, կրոնով մահմեդական, մշակույթով մոտ են Արևելքին։ Ինչ վերաբերում է լեզվի առանձնահատկություններին, ապա ադրբեջանցի թուրքը խոսում է Անատոլիայի թուրքերենին մոտ բարբառով»։

Այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն միտումնավոր փորձում է համոզել ողջ աշխարհին, որ Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի ժառանգորդն է, և որի ժառանգությունն, իբր, յուրացրել են հայերը։ Փաստացի, այս կեղծ գիտական անհեթեթությունը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի գերիշխանությունը ողջ տարածաշրջանում, քանի որ պաշտոնական Բաքուն օգտագործում է մտացածին կապը Կովկասի Ալբանիայի հետ նույնիսկ բարեկամ Վրաստանի դեմ՝ յուրացնելով ադրբեջանական տարածքում հայտնված վրացական եկեղեցիները և ոտնձգություն կատարելով վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի նկատմամբ։ 

Պաշտոնական Բաքվի կեղծ գիտական քարոզչությունն արդարացում չունի, քանի որ Ադրբեջանի կողմից հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը չի նպաստում Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը։ Ընդ որում Սուրբ Աթոռը ոչ միայն չի ընդդիմանում ադրբեջանական քարոզչությանը, այլ, ընդհակառակը, գաղտնի աջակցում և նույնիսկ ակտիվ համագործակցում է պաշտոնական Բաքվի հետ։ Սակայն Վատիկանի հետ Ադրբեջանի երկարաժամկետ համագործակցությունը տրամաբանական է։ Իտալիան, որի հետ կապված է Վատիկանը, Ադրբեջանի առաջին տնտեսական գործընկերն է Եվրամիությունում։ Վատիկանն առաջին պետություններից էր, որը ճանաչել է Ադրբեջանի գործընկեր Խորվաթիայի անկախությունը, որը  1995 թվականին ուժի կիրառմամբ էթնիկ զտումների միջոցով հակամարտությունը լուծելու նախադեպ ստեղծեց: Եվ դատելով նրանից, որ ապրիլի 2-ից սկսել է գործել Vatican News պորտալի ադրբեջանալեզու տարբերակը, Սուրբ Աթոռի և պաշտոնական Բաքվի համագործակցությունը կշարունակվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное