Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ-թուրքական կարգավորում. դիվանագիտություն աշխարհաքաղաքական հաշվարկների և պատմական լռության ֆոնին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերությունները կրկին հայտնվել են դիտորդների ուշադրության կենտրոնում։ Հանդիպման պաշտոնական օրակարգում ընդգրկված են եղել երկկողմ հարցերի, տարածաշրջանային գործընթացների և միջազգային իրադարձությունների քննարկումներ։ Այնուամենայնիվ, այս չոր ձևակերպումների հետևում թաքնված է հաշտեցման քաղաքական փորձերի, հիասթափությունների, սառեցված պայմանավորվածությունների և աշխարհաքաղաքական լծակների օգտագործման  մի ամբողջ դարաշրջան, գրում է fondsk.ru–ն:

Հիշեցնենք, որ կարգավորման ներկա փուլը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին, երբ Թուրքիան իր հատուկ ներկայացուցիչ նշանակեց Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը Ռուբեն Ռուբինյանին։ Այդ ժամանակվանից կողմերը բանակցությունների հինգ փուլ են անցկացրել, սակայն այդ փուլերից և ոչ մեկում բեկում չի եղել, եղել են բազմաթիվ հայտարարություններ, բայց ոչ մեկը չի վերածվել քաղաքական համաձայնության։
Դրան զուգահեռ, Թուրքիան բոլոր մակարդակներում ընդգծում է, որ հայկական ուղղությամբ իր քայլերը համաժամանակեցված են Բաքվի հետ։ Այլ կերպ ասած, Երևանի հետ կարգավորումն անհնար է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «հաջող ավարտի», այսինքն Փաշինյանի կառավարության կողմից Ադրբեջանի բոլոր պահանջների՝ Սահմանադրության փոփոխության, «Զանգեզուրի միջանցքի», ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ինչպես նաև Երևանի կողմից նոր տարածքային զիջումների, կատարման։ Այդ համատեքստում գործընթացը որպես «երկկողմ բարիդրացիական նախաձեռնություն» ներկայացնելու Հայաստանի արտգործնախարարության փորձերը  վստահություն չեն ներշնչում։

Հայաստանի ներկայիս իշխանության դիվանագիտական ուղղվածության ամենաանհանգստացնող կողմերից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից կանխամտածված նահանջն է։ Նախորդ տարիներին հենց այդ խնդիրն էր Երևանի արտաքին քաղաքականության ողջ օրակարգի հիմնաքարը։ Այսօր այն փաստացի անհետացել է օրակարգից, իսկ վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն է հայտարարել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Ըստ էության, դա նշանակում է համակարգային պատմական քաղաքականության ոչ ֆորմալ մերժում վաղանցիկ դիվանագիտական բոնուսների և Թուրքիայի հետ մտացածին «հաշտեցման» դիմաց: Այդ ֆոնին էլ հանրությունը հարց է հնչեցնում. ի՞նչ է մնում ազգային արժանապատվությունից, եթե հրաժարվում ես ճշմարտությունից պատրանքային ապագայի դիմաց։

Արժե նաև հասկանալ, որ հայ-թուրքական սահմանի բացումը ներկա պայմաններում կարող է հանգեցնել ոչ միայն դիվանագիտական պարտության, այլ նաև սոցիալ-տնտեսական հարվածի։ Թուրքիան կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, քանի որ թուրքական և հայկական արտահանման ներուժերը ոչ մի կերպ չի կարելի համեմատել։ Հայաստանի տնտեսությունը, լինելով փխրուն, դժվար թե դիմադրի թուրքական ապրանքների և կապիտալի հետ ուղղակի մրցակցությանը: Եթե սահմանը բացվի նույնիսկ միայն երրորդ երկրի քաղաքացիների կամ բեռների համար, շուկան ողողվելու է թուրքական էժան ապրանքներով, իսկ հայ արտադրողները, որոնք պաշտպանություն և աջակցություն չեն ստանա, պարզապես անհետանալու վտանգի տակ կհայտնվեն։ 

Բացի այդ, մեծ է մշակութային ճնշման և քարոզչության աճի վտանգը: Ունենալով տեղեկատվական ոլորտում լայնածավալ հնարավորություններ Էրդողանի կառավարությունը դրանք առավելագույնս կօգտագործի սեփական նարատիվները ներկայացնելու և հայ հասարակության վրա ազդելու համար։

Նաև չպետք է զեղչել թուրքական ազգայնական շրջանակների և հետախուզական ծառայությունների սպառնալիքները։ Հայաստանը, բացելով իր սահմանները, կարող է բախվել կործանարար տարրերի, այդ թվում գաղափարական և հետախուզական, աննախադեպ հոսքի։ Ընդ որում, թուրքական կողմը գործնականում չի ցուցաբերում պատմական երկխոսության անգամ նվազագույն պատրաստակամություն, ընդհակառակը, ուժեղանում է ռեվիզիոնիստական հռետորաբանությունը և հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչ երիտթուրքերի պաշտամունքը, որը ցանկացած մերձեցում վերածում է կապիտուլյացիայի խորհրդանիշի։

Այսպիսով, հայ-թուրքական երկխոսության ներկա ձևաչափը, որը զուրկ է սկզբունքներից, պատմական հիշողությունից և շահերի տարրական հավասարակշռությունից, ռիսկային արկածախնդրություն է։ Դա ձեռնտու է Թուրքիային, հարմար Ադրբեջանի և վտանգավոր Հայաստանի համար։ Դրանում հավասարություն կամ հարգանք չկա։ Կա միայն սուբյեկտիվության ավելի խորը կորստին լուռ համաձայնություն: Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն զիջումների գնալ հանուն դիվանագիտական տեսլականների, Հայաստանը վտանգում է կորցնել ոչ միայն իր տնտեսության և անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև ազգային արժանապատվության հիմնարար տարրերը։

Ի հավելումն ամեն ինչի ասենք, որ, այսպես կոչված, եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղվածությունն ուղիղ ճանապարհ է դեպի թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների իրականացման, քանի որ Հայաստանի համար դեպի Արևմուտք դուռը կարող է լինել միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով։ Վերջին տարիների ցնցումներից թուլացած, պառակտված և ապակողմնորոշված հասարակություն ունեցող փոքր երկիրը մնում է միայնակ Անկարայի և Բաքվի առջև, քանի որ Մոսկվայի հետ երկխոսությունը, մեղմ ասած, հեռու է դրական լինելուց և հետևողականորեն վատթարանում է։ Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին, և դրանում կասկած չկա։ Քանի դեռ ուշ չէ, մենք պետք է ուշքի գանք...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное