Երևանի ազդանշանը Մոսկվային. Փաշինյանը խոստում է տվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի պլանավորում վատթարացնել կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ ընդգծելով, որ երկկողմ կապերը հիմնված են փոխադարձ շահերի վրա։ Այս մասին նա հայտարարել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ հանդիպել էր իր էստոնացի գործընկեր Քրիստեն Միխալի հետ, գրում է tsargrad.tv–ն։
Փաշինյանը հերքել է Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին լուրերը նշելով, որ Հայաստանում որոշ հայտարարություններ «սխալ են արտացոլում իրականությունը»։ «Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունենք։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր միջազգային գործընկերների հետ», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Հայտարարությունը հնչեցվում է ռուս-հայկական հարաբերություններում առկա այն երկիմաստ դինամիկայի ֆոնին, որտեղ վերջերս նկատվել են ինչպես քաղաքական բախումներ, այնպես էլ հիմնական ոլորտներում համագործակցությունը պահպանելու փորձեր։ Այսպիսով Փաշինյանը հաստատել է, որ Երևանը կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ հիմնվելով պրագմատիկ շահերի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը