Ի՞նչ են դարձել ռուսները հայերի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կրասնոյարսկի երկրամասի որոշ բնակիչները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան։ Նրանք շատ բան են իմացել այն մասին, թե ինչպե՞ս են այնտեղ ռուսներն ապրում և ինչպե՞ս են նրանց ընկալում տեղացիները, գրում է abnews.ru–ն։
Մի զույգը Հայաստան է տեղափոխվել արտագնա աշխատանքի նպատակով։ Նրանք միացել են ռուս ներգաղթյալների մեծ խմբին, ովքեր որոշել են տեղափոխվել նույն պատճառով։ Բայց ստացվում է այնպես, որ կան երկրորդ կատեգորիայի հայրենակիցներ, և նրանք են ստիպում հայերին ծուռ նայել ռուսներին։ Խոսքը կոնկրետ զբաղմունք չունեցող երիտասարդների մասին է, որոնց հետաքրքրում են միայն հաճույքներն ու երեկույթները։ Նրանք իրենց թույլ են տալիս այնպիսի շատ բաներ անել, որոնց տեղի բնակիչները հավանություն չեն տալիս։ Օրինակ երիտասարդները շատ են հայհոյում, իսկ հայերը դա չեն անում կանանց ներկայությամբ կամ հասարակական վայրերում։ Ինչ վերաբերում է ալկոհոլից կախվածությանը, ապա խնջույքների մասնակիցները հաճախ տալիս անցնում են տեղացի հարբեցողներին, ինչը նույնպես նրանց լավ լույսի ներքո չի ներկայացնում:
Չնայած դրան, շատ հայեր շարունակում են լավ վերաբերվել Ռուսաստանից ժամանած հյուրերին և հարևաններին։ Հայաստանը ռուսների համար ամենաբարյացկամ երկիրն է, նրանք այստեղ գրեթե իրենցն են, իրենց եզրակացություններրն են հաղորդել Կրասնոյարսկից վերաբնակիչները։
Ավելի վաղ ABN24-ը հայտնել էր, թե որ երկրներն են առավել վտանգավոր ռուս զբոսաշրջիկների համար։ Ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Թաիլանդը, թեև այդ երկիրը համարվում է ամենաանվտանգներից մեկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը