«Ինչպես Հայաստանը հայտնվեց գոյության եզրագծին և պարզապես հետևում է, թե ինչ է կատարվում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջան այցի նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը խոսելով Զանգեզուրի միջանցքի հարցի մասին ասել է, որ «Իրանը Ադրբեջանին տրամադրում է Նախիջևան տանող ճանապարհ իր տարածքով»։ Նա նաև հավելել է, որ «բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը», և որ «պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերությունները կառուցվեն հաշվի առնելով կողմերի իրավունքները», գրում է sevastopol.su–ն։ Իրականում այստեղ խոսք է գնում մի հարցի մասին, որը Իրանի համար այս պահին գրեթե տարածաշրջանային անվտանգության գլխավոր հարցն է։ Իսկ ահա Հայաստանի համար դա գրեթե իր գոյության հարցն է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը լրջորեն է ցանկանում ստանալ և ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո նա ունի դա անելու հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը դեմ չէ Հայաստանից վերցնել ամբողջ Սյունիքը, այսինքն նրա ամբողջ հարավային մասը, ինչը Իրանը չի կարող թույլ տալ, քանի որ դա նշանակում է Ադրբեջանին ուղղակիորեն կապել Թուրքիայի հետ դեպի Կասպից ծով ելքով և արգելափակել Իրանի մուտքը դեպի Կովկաս։
Հայաստանն այժմ գտնվում է ֆիզիկական գոյատևման եզրագծին։ Դա արտաքինից այնքան էլ նկատելի չէ, բայց միայն առայժմ։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Հայաստանը դարձել է լուրջ դիմակայության կենտրոն, ընդ որում նա այդ ամենում հիմնականում որպես հանդիսատես է։ Ակնհայտ է, որ նրա շուրջ ձևավորվել են երկու ճամբարներ։ Մի կողմից կա Ռուսաստանը, Իրանը և ներքին հայրենասիրական ընդդիմությունը։ Մյուս կողմից կան Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Փաշինյանի ռեժիմը: Ի դեպ, Վաշինգտոնը դուրս է եկել այդ խաղից, նա այնքան չի հետաքրքրվում Հայաստանով, որ նույնիսկ չի անհանգստանում։ Հատկապես հիմա։
Եվ այս երկու կողմերն էլ ակնհայտորեն ավելի ակտիվ են դարձել հենց հիմա, ոչ ոք մտադիր չէ հետ խաղ կատարել։ Ոմանց համար Հայաստանը փրկելը գոյաբանական հարց է։ Այլոց համար հիմա եզակի հնարավորություն է պարզապես ջնջել Հայաստանը քարտեզից, իսկ հայերին Անդրկովկասից։ Դա առնվազը նրանց ազդեցությունը տարածաշրջանում կդարձնի գրեթե բացարձակ, իսկ Իրանին ու Ռուսաստանին դարերով հետ կգցի։
Իսկ ինչո՞ւ հիմա։ Որովհետև, նախ, Ռուսաստանը ներկայումս զբաղված է իր սեփական հակամարտությամբ և դժվար թե կարողանա լիարժեք արձագանքել։ Երկրորդ, որպեսզի նա միջամտի, անհրաժեշտ է հրավեր հենց Հայաստանից, իսկ այնտեղ իշխանության գլուխ է Փաշինյանը, ով կարող է պարզապես լքել Հայաստանն այնպես, ինչպես լքեց Ղարաբաղը։ Եվ երրորդ, Իրանը ցնցող հարված է ստացել Սիրիայում և այժմ գտնվում է տասնամյակների ընթացքում իր ամենավատ վիճակում։
Այսպիսով, հենց այս ամենի ֆոնին կա եզակի հնարավորություն «Հայկական հարցի վերջնական լուծման» համար։ Կօգտվե՞ն նրանք դրանից։ Հնարավոր է։ Եվ, ավաղ, դրա համար մեղավոր են հենց հայերը։ Ինչպես և մենք, դժբախտաբար։ Այսպիսով, ի վերջո, մենք որևէ եզրակացություն անելո՞ւ ենք, թե՞ ոչ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը