Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քանի դեռ իմ ցավող սրտի մեջ ուժ կա, պետք է ապրեցնեմ Էրիկիս». Էրիկ Մարտիրոսյանն անմահացել է պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 27-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, խելացի, ոչ կռվարար երեխա էր իմ Էրիկը, խելոք ու համեստ: Իր ընկերների շրջանում խաղաղության աղավնին էր: Եթե տեսնում էր, որ երկու հոգի վիճում են, ամեն ինչ անում էր, որ նրանք հաշտվեին: Պահանջկոտ ու նեղացկոտ չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Էրիկի մայրիկը:

Էրիկը ծնվել է Ռուսաստանի Տվեր քաղաքում: 7 ամսականում ծնողների հետ վերադարձել է Հայաստան: Ընտանիքը բնակություն է հաստատել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Հաճախել է Ալավերդու թիվ 13 մանկապարտեզ: Սկզբում հաճախել է Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց, այնուհետև տեղափոխվել Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոց: Մայրիկն ասում է՝ որդին օրինակելի վարքով ու պարտաճանաչությամբ է աչքի ընկել: Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց նաև վատ չի սովորել: «2012 թվականից հաճախել է ֆուտբոլի պարապմունքների։ Ֆուտբոլի հանդեպ աննկարագրելի սեր ուներ: Շատ լավ դարպասապահ էր: Մեդալներ ու պատվոգրեր ունի, որոնք այժմ տանն իր անկյունում են»:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016 թվականին ընդունվել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի «Օգտակար հանածոների հարստացում» բաժինը: Այս բաժնում ուսումն ավարտելուց հետո շարունակել է կրթությունը նույն ուսումնարանում՝ ստանալով նաև գործավարի մասնագիտություն: Հիմա Էդմոնը՝ Էրիկի կրտսեր եղբայրն է որոշել շարունակել ուսումը եղբոր նախընտրած մասնագիտացմամբ:

Ուսումնարանում կրթությունն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 20-ին Էրիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայել է Ջրականի N զորամասի 5-րդ գնդի 15-րդ հրաձգային 3-րդ գումարտակում: «Երբ իրեն ճանապարհում էինք ծառայության, ես երկրում չէի: Համավարակի շրջանն էր, ինքնաթիռները մի կետից մյուսը չէին մեկնում: Մայրիկս է ճանապարհել Էրիկիս: Նա էլ ինձ, որ հանգիստ լինեմ, ասում էր՝ ամեն ինչ կարգին է, կծառայի, կվերադառնա: Չէր թույլ տալիս, որ որևէ հարցում ընկճվեի: Էրիկս սրտի խնդիր է ունեցել, բայց նա է դիմում գրել, թե՝ անպայման պետք է մեկնեմ ծառայության, իմ ընկերները ծառայում են Արցախում»: Ծառայության օրերին Էրիկը հաճախ է զրուցել մայրիկի հետ: «Տպավորությունները շատ լավն էին: Էրիկս ծառայության ժամանակ մկրտվեց, իր հրամանատարն է իր կնքահայրը: Մեծ արարողություն էին կազմակերպել: Նկարներն ունենք: Էրիկս դժգոհող, տրտնջացող տեսակ չէր: Երբեք չի դժգոհել ծառայությունից»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ: Պատերազմում ներգրավվեց նաև Էրիկը: Հոկտեմբերի 10-16-ը Հադրութի Վանք գյուղում տղաներն ընկնել են շրջափակման մեջ։ Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 16-ին։ «Ինձ հետ է խոսել: Նույնիսկ այդ օրը ցույց չտվեց, որ իրենք շրջափակման մեջ են: Երբ ամենասկզբում հարվածում են Ջրականի զորամասին, և իր ընկերը զոհվում է, զանգահարում է տատիկին, պատմում, որ ընկերը՝ Վարդանը, մահացել է, ու ավելացնում. «Հանկարծ մորս բան չասեք»: Եվ այդպես էլ հաջորդիվ, երբ զրուցել ենք իր հետ, չենք հասկացել, որ հնարավոր է՝ բարդ իրավիճակում է: Ձայնի մեջ դողոց չկար: Վերջին զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ ջան, չանհանգստանաս, աղոթիր բոլոր տղաների համար»»:

Էրիկը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Նոյեմբերի 22-ին ստացվել է զանգ, որ Էրիկը ողջ է։ Որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Հադրութի շրջանում հայտնաբերվել է հինգ աճյուն, որոնցից մեկն Էրիկինն էր։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Էրիկը զոհվել է նոյեմբերի 27-ին՝ ստանալով հրազենային վիրավորում գլխի շրջանում։ «Այսօր մեր տղաների հրամանատարին դատում են, բայց մայրիկս չի կարողանում ներկա լինել այդ դատերին, հոգեբանորեն դա անելը շատ բարդ է»: Տղաները միայնակ են մնացել շրջափակման մեջ, առանց օգնության, կապի միջոցների, և, ավաղ, թշնամին ավելի շուտ է նրանց գտել:

«Տղաներից մեկը, որ Էրիկիս հետ է եղել, գերեվարվել է, բայց հետո վերադարձել է տուն: Քրոջս ամուսինը հանդիպել էր իրեն: Պատմել է, որ տղաներից Էրիկս աղոթում էր. «Տղե՛րք, աղոթենք, որ եթե, Աստված չանի, մեզ մի բան էլ լինի, մեզ գտնեն ու մեր մամաներին տան»: Ես Էրիկիս կարողացել եմ ճանապարհել, վերջին հրաժեշտը տալ, տեսնել նրան: Հիմա մտածում եմ, որ դա էլ իր աղոթքների պատասխանն էր: Երբ Էրիկիս տուն բերեցին, և լալիս էի որդուս համար, իր հրամանատարն ու կնքահայրը՝ Վազգենը, որի հետ այսօր մենք շփում ունենք, տատիկին ասել էր՝ Էրիկի մայրիկին ասեք՝ թող չլացի, Էրիկը վախկոտ չի եղել: Հակառակը՝ ժամկետային զինծառայողներն ավելի համարձակ էին, ուժեղ, քան մենք, որ պատերազմ էինք տեսել»:

Էրիկի երազանքը տուն ունենալն էր: «Նա մի տուն էր հավանել Ալավերդիում, այն հիմա կա: Շատ դժվար է այս մասին խոսելը, մտածելն անգամ: Ասում էի, որ այդ տունը չեմ վերանորոգի, բայց բոլորն ինձ ասացին՝ այդ տունն Էրիկի երազանքն է եղել, ամեն ինչ իր սրտով պետք է անես: Ընտանիք ունենալու, հայր լինելու մասին էր երազում: Շատ երազանքներ ու նպատակներ են կիսատ մնացել, ինձ համար շատ բարդ օրեր են, մեծ համբերություն և ուժ պետք է ունենամ, որ Էդմոնիս հետ միասին այդ բոլոր նպատակներն իրագործենք: Պետք է ամեն ինչ անենք այն մտքով, որ դա Էրիկս արեց: Էրիկիս տեսնում եմ երազներում: Փառք Տիրոջը՝ թույլ է տալիս, որ իր հրեշտակը գա իմ երազներում: Խոսում եմ իր հետ, զրուցում ենք, գիտեմ, որ նա պատասխանում է ինձ, զգում եմ դա»:

Ապրելու ուժի մասին: «Քանի դեռ իմ ցավող սրտի մեջ ուժ կա, պետք է ապրեցնեմ իմ Էրիկին: Խնդրում եմ Աստծուն, որ երբ վերևում հանդիպեմ Էրիկիս, կարողանամ նայել աչքերին ու ասել՝ կներես, որ չկարողացա փրկել քեզ: Այսքանից հետո փորձում եմ չչարանալ, միայն ասում եմ՝ մեղավորներն Աստծու դատաստանին հասնեն»:

Տիկին Լուսինեն հիշում է որդու հետ զրույցներից մեկը: «Էրիկս զանգեց՝ մամ, մի պահ չխոսես: Զարմացա: Սկսեց երգել ինձ համար: Չգիտեմ էլ, թե ինչպես ձայնագրությունը մնացել էր հեռախոսիս մեջ: Էրիկիս զոհվելուց հետո Էդմոնս է այն գտել հեռախոսիս մեջ: Երգում էր՝ «Թռչեի մտքով տուն...»»:

Հ.Գ. - Էրիկ Մարտիրոսյանն Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև «Հովհաննես Թումանյան» մեդալով ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Ալավերդու ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное