Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ փախստականների միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարքի՝ Մեհրիբան Ալիևային պարգևատրելու քայլը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից պարգևատրելու քայլը։ 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Ադրբեջանի առաջին տիկնոջը այս շքանշանը շնորհվել է Պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային և կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։

Մեհրիբան Ալիևան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգև է ստանում այն պայմաններում, երբ հենց կրոնական, ռասսայական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով և հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ Ժամը մինչ ոչնչացումը հայ ժողովրդից օտարելու համար հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետև հիմնահատակ ավերվել։

Բացի դա, հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել և պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավանքի ամենակարևոր կենտրոնը։

Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ հոգևոր ժառանգության ոչնչացումը խաթարում է կրոնական ազատության իրավունքը, քանզի նյութական հուշարձանները սերտորեն կապված են այդ վայրերում տեղի ունեցող կրոնական ծեսերի և հետևաբար՝ մարդկանց իրավուքնների հետ։

Լրատվամիջոցները փաստում են, որ Բաքվում տեղի ունեցած մասիսի 3-ի հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանում «բազմամշակութայնության հանդեպ հարգանքի» մասին դրույթներ, ինչպես նաև խոսել են այն «բարենպաստ» միջավայրի մասին, որտեղ իբրև թե «խաղաղորեն» գոյակցում են տարբեր կրոնական համայնքներ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է նաև Ադրբեջանում ուղղափառ համայնքի դերը և «կրոնական հանդուրժողականությունը», որը ներկայացվել է որպես Ադրբեջանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն, ավանդույթ և կյանքի ձև պետական մակարդակում։

Կարևոր է ընդգծել, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու» համար պարգև է ստանում այն դեպքում, երբ հենց այդ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ապրիլին կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Արցախի քրիստոնեական ժառանգության բռնյուրացման, քրիստոնեական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի պղծման, աղվանացման և հայկականության հետ կապի ժխտման նպատակով։

Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է հոգևոր բարձր պարգևով այն դեպքում, երբ տակավին վերջերս Լեհաստանում (2024 թ․) իր ղեկավարած հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր միջազգային ցուցահանդես, որտեղ քրիստոնեության ակունք համարվող Ամարասը, հարյուրավոր հայկական արձանագրություններով Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվում էին որպես ադրբեջանական ժառանգություն, Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի «կրոնական իրավունքների» երաշխավորման գործիք։

Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է քրիստոնեական հավատքի խտացումը համարվող, խաչի փրկագործական խորհուրդն իրենց մեջ կրող Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ։

Ադրբեջանը հռչակվել է «կրոնական տարբեր հանրույթների խաղաղ գոյակցման միջավայր ստեղծող երկիր» այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կողմից մշակույթի իրավունքի հատուկ հանձակատարներն (Ֆարիդա Շահիդ, Կարիմա Բենուն, Ալեքսանդրա Շիմանսկա) իրենց բազմաթիվ զեկույցներում բազմիցս նշել են, որ մշակութային ժառանգության ոչնչացումը, հոգևոր արժեքների հանդեպ ցանկացած բռնություն շարունակվող պատերազմի ձև է, հենց խաղաղ բնակչության իրավունքների դեմ պատերազմ և այլատյացության ամենաբարձր քարոզ։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը շարունակում է խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատության իրավունքը, իսկ միջազգային տարբեր դերակատարներ դատապարտման փոխարեն միջազգային նմանատիպ պարգևատրումներով անթաքույց խրախուսում են այդ քաղաքականությունը։

Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը՝ որպես վտանգավոր նախադեպ և բացահայտ անհարգալից վերաբերմունք բռնի տեղահանված և իրենց կրոնական, մշակութային ինքնությունից զրկված հայ ժողովրդի հանդեպ։ Մենք պնդում ենք, որ բռնի կերպով իրենց հայրենիքը լքած ժողովուրդն ունի անքակտելի իրավունք դավանելու իր հավատը, պաշտպանելու իր սրբավայրերն ու վերակառուցելու իր հոգևոր կյանքը իրենց սրբավայրերում։

Մենք հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 2015 թվականի A/RES/69/312 բանաձևով, հստակ դատապարտում է կրոնական վայրերի, սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործադրվող բռնությունները՝ կոչ անելով անդամ պետություններին երաշխավորել դրանց պաշտպանությունը։ Այս բանաձևը շեշտում է, որ նման արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը հարված է ողջ մարդկության ժառանգությանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների և ժառանգության հանդեպ համարվեց ռասսայական խտրականության ցուցիչ։

Մենք կոչ ենք անում հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որտեղ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաև՝ իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքն իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное