«Տալլինի ու Մոսկվայի միջև. ինչպես է Հայաստանը վերածվում օտար շահերի թվային ցուցափեղկի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի վերջերս Էստոնիա կատարած այցը և մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք նրա այցը դիվանագիտական օրացույցի ընդամենը երկու կետ չեն։ Դրանք գաղափարապես տարբեր իրադարձություններ են, որոնք անհնար կլիներ համատեղել նորմալ քաղաքականության պայմաններում, գրում է fondsk.ru–ն։ Տալլինում Փաշինյանը ծաղիկներ է դրել «Կոմունիզմի զոհերի» հուշարձանին, իսկ մի քանի օր անց նա կհայտնվի Մոսկվայի Կարմիր հրապարակում դիտելով Հաղթանակի շքերթը, որը տոնում է Խորհրդային Միության հաղթանակը նացիզմի նկատմամբ։ Եվ այս ամենը բոլորովին էլ պատահական չէ։ Սա շատ ավելի խորը ճգնաժամի ախտանիշ է: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, արտաքին ուժային կենտրոնների հրահանգներին իր քաոսային հետևողականությամբ կորցնում է անկախ արտաքին և ներքին գիծ կառուցելու ունակությունը։
Եթե Էստոնիայի համար, որը վաղուց ինտեգրվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գաղափարախոսական համակարգին, Խորհրդային Միության նկատմամբ ցուցադրական հակակրանքը պետական ինքնության հարց է, ապա Հայաստանի համար, որտեղ խորհրդային ժառանգությունը պատմական հիշողության անբաժանելի մասն է կազմում, նման ժեստն ազգային մշակութային կոդի միտումնավոր ոչնչացում է։ Եվ դրանում չկա պրագմատիզմ կամ հավասարակշռություն, ինչպես հաճախ ասում են: Այստեղ խոսքը նոր գործընկերների նկատմամբ հավատարմության իմիտացիայի մասին է, որը նախատեսված է ապացուցելու ներկայիս Հայաստանի կառավարության «համապատասխանությունը» որպես կրտսեր դաշնակից։ Սակայն, միևնույն ժամանակ, Փաշինյանը չի հրաժարվում Կրեմլի հետ շփումներից հույս ունենալով պահպանել խոցելի հավասարակշռությունը, որը, սակայն, վաղուց է կորցրել իր կայունությունը: Մոսկվայում Վարչապետն ընկալվում է որպես անվստահելի գործընկեր, Արևմուտքում, մեծ հաշվով, որպես «աննշան խաղաքար» և ոչ այնքան լուրջ դեմք։
Փաշինյանի Էստոնիա այցի հիմնական արդյունքը հուշարձանի մոտ ծաղիկներ դնելը կամ համագործակցության մասին արձանագրային ելույթները չեն, այլ e-Estonia տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոնի հետ կապերի հաստատումը, որը ակնհայտորեն փորձում է կապալառուի դեր ստանձնել Հայաստանի ներքին քաղաքականության մի շարք կարևոր ոլորտներում։ Խոսքը միայն պետական ծառայությունների թվայնացման մասին չէ։ Առաջադրանքների ցանկը ներառում է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքի զարգացում, անձնական տվյալների կառավարման համակարգի ստեղծում, կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրում և նույնիսկ «տեղեկատվական ազդեցության հասարակության վրա» հայեցակարգի ձևավորում։ Վերջինս հատկապես կարևոր է: Այսպես կոչված «դեզինֆորմացիայի» դեմ պայքարի պատրվակով կառավարությունը պատրաստվում է ներդնել տեղեկատվության վերահսկողության մի մոդել, որն արդեն փորձարկվել է Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Նպատակն է մաքրել հանրային տարածքը «ընդհանուր գծից» դուրս գտնվող ամեն ինչից։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ էստոնացի մասնագետները կմասնակցեն այսպես կոչված «Իրական Հայաստանի» գաղափարախոսական շրջանակի ձևավորմանը։ Այդ հայեցակարգը ենթադրում է ավանդական նույնականացման տարրերի՝ Ղարաբաղի, ցեղասպանության թեմայի, «Երկրորդ Հանրապետության» (Հայկական ԽՍՀ) աստիճանական մերժում։ Փոխարենը, Հայաստանին առաջարկվում է ստերիլ, վերաշարադրված մոդել, որն այն փոքր հետխորհրդային պետությունների օրինակով է, որոնք կտրվել են իրենց պատմական արմատներից և ինտեգրվել «եվրաատլանտյան» կոորդինատային համակարգին։
Այս պատկերը լրացնում է կենսաչափական անձնագրեր ներդնելու վերաբերյալ Ֆրանսիայի հետ վերջերս կնքված համաձայնագիրը, որը թվային վերահսկողության շղթայի ևս մեկ տարր է։ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները այսուհետ կմշակվեն օտարերկրյա կառույցների մասնակցությամբ։ Դա նշանակում է անձնական տեղեկատվության փոխանցում այնտեղ, որտեղ պետական մարմինները ո՛չ վերահսկողություն ունեն, ո՛չ էլ միջամտելու իրավունք։ Անկայունության և ներքին ռիսկերի աճի պայմաններում դա նման է քաղաքական հովանավորության դիմաց ինքնիշխանության տարրերի ուղղակի զիջման։
Մինչդեռ, Էստոնիան ինքը, որին Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես օրինակելի մոդել, լուրջ տնտեսական և ժողովրդագրական դժվարություններ է ապրում: Օրինակ երկրի ՀՆԱ-ն 2023 թվականին նվազել է 3 %-ով, 2022-2023 թվականների գնաճը գերազանցել է 20 %-ը, պետական պարտքն աճել է 45 %-ով, երկիրը կորցնում է բնակչությունը, երիտասարդները զանգվածաբար գաղթում է Ֆինլանդիա, իսկ ծնելիության մակարդակը նվազում է, իսկ ՏՏ ոլորտը, որով Տալլինն այդքան հպարտանում է, կորցնում է անձնակազմ և նախագծեր ներքին գրաքննության աճի և հակառուսական քաղաքականության պատճառով։
Եվ Հայաստանը, անգամ չունենալով նույն ռեսուրսները, շուկայական կամ քաղաքական կայունությունը, փորձում է կրկնօրինակել արդեն, մեղմ ասած, այդ կասկածելի «էստոնական մոդելը» շատ ավելի խոցելի միջավայրում։ Եվ դա թվային ենթակայության ուղին է:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն պետական կառավարման հիմնական տարրերը փոխանցում է օտարերկրա կենտրոններին։ «Բարեփոխումների» և «նորարարությունների» քողի տակ ներդրվում են լիակատար վերահսկողության տեխնոլոգիաներ, տեղեկատվական ֆիլտրեր, թվային հսկողություն, քաղաքացիների կենսաչափական գրանցում։ Եվ այս ամենն արվում է առանց հանրային քննարկման և որևէ հանրային վերահսկողության:
Հայաստանը վերածվում է կառավարման փորձադաշտի։ Ոչ թե գործընկերություն, այլ կախվածություն։ Փաշինյանի կառավարությունը, կորցնելով աջակցությունը տեղական մակարդակում, աջակցություն է փնտրում արտաքին սահմաններում, սակայն այդ ուղին չի տանում դեպի արդիականացում, այլ դեպի ինքնիշխանության կորուստ։ Այսօր հայ հասարակության առջև ծառացած հարցն այն չէ, թե արդյո՞ք տեխնոլոգիան անհրաժեշտ է։ Խոսքը վերաբերում է նրան, թե ո՞վ է դա վերահսկում, ի՞նչ նպատակով և ի՞նչ կմնա երկրից, երբ սցենարը գրվի ոչ թե Երևանում, այլ Տալինում՝ Արևմուտքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը