Պակիստանը մեղադրել է Հնդկաստանին հիդրոէլեկտրակայանի վրա հարձակման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պակիստանի բանակը մեղադրել է Հնդկաստանին Քաշմիրի Նիլում-Ջելում հիդրոէլեկտրակայանի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնում է Samaa հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրիի հայտարարությունը։
«Գիշերային հարձակումից հետո Հնդկաստանը հարվածել և վնասել է Նիլում-Ջելում հիդրոէլեկտրական նախագիծը», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ: