Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին և Ուկրաինային՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու: Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին՝ արագ ուղիղ բանակցությունների անցկացնել», - ասել է նա:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացից։ Ուիթկոֆը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է միջնորդել և օգնել վերջ տալ ուկրաինական ճգնաժամին, սակայն ընդգծել է, որ «սա ԱՄՆ-ի պատերազմը չէ»