Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ հանդիպումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակացույցում չկան։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը, գրում է Ria Novosti-ն:
Էրդողանի մասնակցությամբ միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ Թուրքիայի առաջնորդը Անկարայի իր նստավայրում կընդունի Վոլոդիմիր Զելենսկուն:
Այնուհետև Թուրքիայի առաջնորդը միջոցառումներ է ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կոնգրես-կենտրոնում և Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատների և բորսաների միավորումում: Ինչպես հետևում է ժամանակացույցից, նախատեսված բոլոր միջոցառումները տեղի կունենան Անկարայում։