Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը․ Կալլաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո սկսվում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի նախապատրաստումը, «որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա»։ Այս մասին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այսօր կընդունենք պատժամիջոցների 17-րդ փաթեթը և անմիջապես կսկսենք մշակել նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա»,- ասել է Կալլասը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաև «եվրոպական հետախուզության գաղտնի զեկույցը», որի համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ են։