110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Bitcoin կրիպտոարժույթի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 110,000 դոլարը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Binance հարթակի տվյալներին։ Երևանի ժամանակով ժամը 03:27-ի դրությամբ կրիպտոարժույթի գինը գերազանցել է 110,000 դոլարի շեմը (+3,65%)։
Սակայն որոշ ժամանակ անց Bitcoin-ի աճը դանդաղել է՝ կազմելով 109,600 դոլար (+2,59%):