Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարել են 1998-2018 թվականներին. Լևոն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ երևանցիներ,

Ինչպես խոստացել էինք Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում, հրապարակում եմ ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998–2018 թվականների ընթացքում։ Այս որոշումները կայացվել են՝ նախապատվությունը տալով անձնական և բիզնես շահերին, արհամարհելով և ոտնահարելով երևանցիների իրավունքներն ու շահերը։

Դուք ինքներդ կարող եք գնահատել պատճառված վնասի ծավալը։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի շուրջ 7,000 երեխա զրկվել է համայնքային մանկապարտեզ անվճար հաճախելու հնարավորությունից, իսկ շատերը՝ հերթում մնալով, ընդհանրապես չեն ստացել այդ հնարավորությունը։

Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել և ովքեր են դրա համար պատասխանատու։

Այս հարցի վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերները շուտով հանդես կգան հայտարարությամբ և համապատասխան նախաձեռնությամբ:

▫️Ավան վարչական շրջան

• Թիվ 1 մանկապարտեզ, Ավան 4-րդ փողոց — համայնքի ավագանու 10.06.2002 թ. թիվ 24 որոշմամբ օտարվել է։

• Թիվ 8 մանկապարտեզ, Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան, 1/19 — համայնքի ավագանու 20.08.2002 թ. թիվ 41 և 42 որոշումներով օտարվել է։

• Թիվ 289 մանկապարտեզ, Իսահակյան թաղամաս — համայնքի ավագանու 13.12.2004 թ. թիվ 51 որոշմամբ օտարվել է։
▫️Աջափնյակ վարչական շրջան:

• Թիվ 232 մանկապարտեզ, Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք — համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, և թաղապետի 29.09.1998 թ. թիվ 62 կարգադրությամբ մի մասը օտարվել է։

• Թիվ 157 մանկապարտեզ, Լենինգրադյան փողոց, թիվ 4ա — համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, այնուհետև ավագանու 08.02.1999 թ. թիվ 7 որոշմամբ մի մասը վաճառվել է։

• Թիվ 207 մանկապարտեզ, Նորաշեն թաղամաս — համայնքի ավագանու և թաղապետի 20.11.2002 թ. թիվ 19 որոշմամբ վաճառվել է «Յու. Հ.»-ին։

• Թիվ 103 մանկապարտեզ, Շիրազի փողոց, թիվ 16 — համայնքի ավագանու 02.03.2001 թ. թիվ 41 որոշմամբ օտարվել է։

• Թիվ 148 մանկապարտեզ, Բաշինջաղյան փողոց, թիվ 15 — համայնքի ավագանու 20.02.2004 թ. թիվ 18.3 որոշմամբ լուծարվել է և վաճառվել է «Ա. Բ.»-ին։

• Ֆիզիկայի ինստիտուտի մանկապարտեզ, Ալիխանյան փողոց — օտարվել է 2005 թ., Կառավարության որոշմամբ։

▫️Արաբկիր վարչական շրջան

• Թիվ 136 մանկապարտեզ — համայնքի ավագանու 20.10.2000 թ. որոշմամբ լուծարվել է։
 
• Թիվ 16 մանկապարտեզ — 2003 թ. համայնքի ավագանու որոշմամբ լուծարվել և օտարվել է։
 
(Արաբկիր վարչական շրջանի օտարված մանկապարտեզների ցուցակը ամբողջական չէ։)
▫️Դավթաշեն վարչական շրջան

• Թիվ 78 մանկապարտեզ, Դավթաշեն 1-ին թաղամաս, 27/1 — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

• Թիվ 126 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 20/1 — 1998 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

• Թիվ 67 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 47 բնակարան — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

• Թիվ 201 մանկապարտեզ, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/1 — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

▫️Էրեբունի վարչական շրջան

• Թիվ 15 մանկապարտեզ, Էրեբունի փողոց, 9 շենք, թիվ 63 — 19.11.2001 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

• Թիվ 291 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 21 շենք, թիվ 15Ա — 12.02.2004 թ. որոշմամբ օտարվել է։

• Թիվ 308 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 29 շենք, թիվ 133Ա — 25.12.2003 թ. որոշմամբ օտարվել է։

• Թիվ 308 մանկապարտեզ, Գ. Մահարու 3-րդ փողոց, 4 շենք, թիվ 33Ա — 29.08.2008 թ. մանկապարտեզի հողամասը օտարվել է։

▫️Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

• Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ — համայնքի ավագանու 29.09.2008 թ. թիվ 229-Ա որոշմամբ լուծարվել է և 2008 թ. դեկտեմբերի 30-ից 50 տարով անհատույց օգտագործման հանձնվել է «Ալեքսանյանների ընտանիք» կազմակերպությանը։

• Թիվ 304 մանկապարտեզ — Մալաթիա-Սեբաստիա թաղապետի 17.12.2004 թ. թիվ 205 որոշմամբ լուծարվել է և ուղղակի վաճառքի ձևով օտարվել է։

▫️Նոր Նորք վարչական շրջան

• Թիվ 250 մանկապարտեզ, Նոր Նորքի 2-րդ զանգված, Ն. Ստեփանյան փողոց, թիվ 139 դպրոցի հարակից տարածք — 2000 թ. օտարվել է։

• Թիվ 104 մանկապարտեզ, Նոր Նորքի 9-րդ զանգված, 25 շենքի դիմաց — 2000 թ. վերածվել է բնակֆոնդի։

• Նոր Նորքի 8-րդ զանգված, Մինսկի փողոց, տիպային մանկապարտեզի շենքը — 2010 թ. օտարվել է։

• Թիվ 107 և թիվ 117 մանկապարտեզների մի մասը օտարվել է, այժմ հանդիսանում է բնակելի տարածք։

▫️Նուբարաշեն վարչական շրջան

• Թիվ 286 մանկապարտեզ, Նուբարաշեն 20-րդ փողոց, 20/1 — օտարվել է 09.03.2005 թ.։

• Թիվ 285 մանկապարտեզ, Նուբարաշեն 11-րդ փողոց, 17 — օտարվել է 09.03.2005 թ.։

▫️Շենգավիթ վարչական շրջան

• Թիվ 3 մանկապարտեզ, Բագրատունյաց 36 — 16.07.2008 թ., համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ օտարվել է։

• Թիվ 14 մանկապարտեզ, Մանանդյան 29 — համայնքի ավագանու թիվ 59 որոշմամբ 20.05.2005 թ. օտարվել է։

• Թիվ 82 մանկապարտեզ, Գարեգին Նժդեհի փողոց, 11/2 — համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։

• Թիվ 88 մանկապարտեզ, Եղիշե Թադևոսյան 3 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։

• Թիվ 141 մանկապարտեզ, Շիրակի 13 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։

• Թիվ 149 մանկապարտեզ, Շիրակի 18 — համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։

• Թիվ 160 մանկապարտեզ, Շևչենկո 20 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։

• Թիվ 194 մանկապարտեզ, Ս. Տարոնցու փողոց, 4 — համայնքի ավագանու թիվ 62 որոշմամբ 11.05.2006 թ. տրամադրվել է մասնավորին։

• Թիվ 144 մանկապարտեզ, Ն. Շենգավիթ, 11-րդ փողոց, 35/3 շենք — Շենգավիթի թաղապետի 02.08.2005 թ. որոշմամբ օտարվել է։

▫️Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

• Թիվ 132 մանկապարտեզ, Ներսիսյան 1 — համայնքի ավագանու 30.08.2002 թ. թիվ 65 և 08.05.2002 թ. թիվ 29 որոշումներով օտարվել է։

• Թիվ 147 մանկապարտեզ, Դրոյի 21 և 21ա — համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։

• Թիվ 199 մանկապարտեզ, Դ. Անհաղթ 5 — համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։

• Թիվ 249 մանկապարտեզ, Քանաքեռցու 32 (Հասրաթյան 17) — համայնքի ավագանու 11.11.2004 թ. թիվ 153 որոշմամբ օտարվել է։

▫️Կենտրոն վարչական շրջան

• Թիվ 140 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 3 — 2008–2010 թթ. օտարվել է, այժմ այնտեղ գործում է Պաուլաներ գարեջրատունը։

• Թիվ 61 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 38 — 2005 թ. օտարվել է։

• Թիվ 50 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 37 — 2004 թ. օտարվել է։

• Թիվ 60 մանկապարտեզ, Նորագյուղ, Էջմիածնի խճուղի —2010 թ. օտարվել է։

• Թիվ 48 մանկապարտեզ, Տպագրիչների փողոց, 8 — 2000 թ. օտարվել է։

• Թիվ 127 մանկապարտեզ, Ալեք Մանուկյան փողոց, 7 —2000 թ. օտարվել է։

• Թիվ 46 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 21/21ա — 2002 թ. օտարվել է։

• Թիվ 20 մանկապարտեզ, Սարյան փողոց, 20 — 2000 թ. օտարվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное