Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Հայկական ընդդիմությունը կոչ է արել Երևանին միանալ Միութենական պետությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կրկին խոսել են Միութենական պետությանը ինտեգրվելու մասին։ Այդ թեման առաջին անգամ ժողովրդականություն ձեռք բերեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, քանի որ շատ հայեր կորցրեցին հավատը սեփական հանրապետության նկատմամբ և սկսեցին փնտրել անվտանգության այլ աղբյուրներ։ Ավելի ուշ իշխանությունները և ընդդիմությունը սկսեցին այն օգտագործել վեճերում՝ արդյո՞ք Հայաստանը պետք է մերձենա Եվրամիությանը և Թուրքիային, թե՞ ամրապնդի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս որոշեց ներդրում ունենալ այդ բանավեճում։ Նրա խոսքով, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները իրեն երբեք չեն առաջարկել միացնել Հայաստանը Միութենական պետությանը։ «Իմ նախագահության ընթացքում ո՛չ նախագահ Ելցինը, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ նախագահ Լուկաշենկոն երբեք չեն դիմել ինձ այս հարցով։ Նույնիսկ մեծ հարց է՝ եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ մեզ վրա կդնեի՞ն, թե ոչ։ Տպավորությունն այնպիսին է, որ կանգնած սպասում են, թե երբ կկլանեն Հայաստանն այդ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ՝ երբևիցե այդ խոսակցությունն ինձ հետ չեն ունեցել։ Չի եղել այդպիսի բան։ Ինչո՞ւ են այդ «Միութենական պետության» թեզն ուզում օգտագործել (ՀՀ իշխանությունները-խմբ.), երբ խոսում են իմ մասին, իսկ այս երկու ամիս է՝ ոնց որ մենակ իմ մասին են խոսում, ուրիշ հերոս չգիտեն երևի», - նշել է երկրորդ նախագահը։

Միաժամանակ Քոչարյանն ընդգծել է, որ իշխանությունները Միութենական պետության թեման օգտագործում են իրենց նպատակների համար, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գործընկերության գրավչությունը նվազեցնելու համար։ Նրա տեսանկյունից դա սխալ ուղի է։ Փոխարենն անհրաժեշտ է, ընդհակառակը, ամրապնդել հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Միամտություն է կարծել, որ Եվրոպան կարող է լուծել որևէ անվտանգության հարց Հայաստանում… Այս տարածաշրջանում ներկայում կարող է լինել երեք պետություն՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Այդ երկրներից ո՞րն է մեզ ավելի մոտ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ամուր, ո՞ր երկրի հետ ենք կապված պատմությամբ, ո՞ր երկիրն է ամենաուժեղը, ո՞ր երկիրն է մեզ ավելի մոտ մշակութային կոդի առումով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այլընտրանք չունեն», - ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության ընդլայնման մասին, հայտարարել էր, որ դրան կարող են միանալ նաև այլ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը, որը «ուրիշ գնալու տեղ չունի»։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց մի հոդված, որում նշվում էր, թե Մոսկվան, իբր, նույն բանն է ուզում Երևանից, ինչ Կիևից, այն է՝ միանալ Միութենական պետությանը, ուղղակի ռուսական զորքերն են ստիպում Ուկրաինային դա անել, մինչդեռ Հայաստանի հետ այդ հարցով կզբաղվեն ադրբեջանական զորքերը։

2023 թվականի հունվարին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պաշտոնական առաջարկ չի ստացել Միութենական պետությանը միանալու վերաբերյալ, սակայն նաև նշեց, որ իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է։ Նրա խոսքերով, «երբեմն անհրաժեշտ է խոր նայել ոչ թե տեքստին, այլ հարցերի ենթատեքստին»։ Միաժամանակ, Փաշինյանը չի հերքել այն տարբերակը, որ կարող է ճնշում գործադրվել Երևանի վրա Միութենական պետությանը ինտեգրվելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Միութենական պետությանը Հայաստանի միանալու գաղափարը ժողովրդականություն է վայելում Փաշինյանի որոշ հակառակորդների շրջանում։ Մասնավորապես, Գյումրու՝ ապրիլին ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասել է, որ դա հիանալի հնարավորություն է հանրապետության անվտանգությունն ամրապնդելու և նրա բարգավաճումն ապահովելու համար։ «Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Երբ մեկը խոսում է Ռուսաստանի հետ միութենական պետության մասին, նրան մեղադրում են հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ, բայց երբ խոսքը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն, նման մեղադրանքներ չեն հնչում: Մեր նախաձեռնության քննադատները պարզապես տեղեկացված չեն՝ Միութենական պետության կանոնադրությունը հստակ նշում է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր պահպանում է իր ինքնիշխանությունը: Բելառուսը դրա վառ օրինակն է... Հայ ժողովուրդը միշտ ծաղկել է Ռուսաստանի հետ սերտ եղբայրական կապերով, և Խորհրդային Հայաստանի ոսկեդարը դրա ամենավառ ապացույցն է», - ասել է նա:

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ հայկական հասարակությունում Միութենական պետությանը ինտեգրման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ «Իշխանությունները այդ գործընթացը ներկայացնում են որպես վերադարձ Խորհրդային Միություն։ Այդ առումով նրանք ասում են, որ Հայաստանը կկորցնի իր անկախությունը, իսկ հայ զինվորները կմեկնեն Դոնբաս։ Միևնույն ժամանակ, շատերը միութենական պետությանն ինտեգրումը պատկերացնում են որպես Ռուսաստան–Բելառուս տանդեմին միանալ, որի շրջանակներում Երևանը կպահպանի ավելի մեծ ինքնիշխանություն, քան ԵՄ կազմում», - նշել է փորձագետը։

Քոչարյանը նաև բացատրել է, որ ընդդիմությունն առաջինն էր, որ զարգացրեց Միութենական պետության թեման։ Մասնավորապես, Հայաստանի երկրորդ նախագահն է համարվում այդ գործընթացի հիմնական գաղափարախոսներից մեկը, չնայած նա ինքը հրաժարվում է այդ դերից։ «Ինչևէ, հայ բնակչության որոշակի մասը մեծ կարոտ ունի ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Ավելին, հայերը համակրում էին Լուկաշենկոյին, մինչև նա սկսեց սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ։ Սակայն այս պահին Միութենական պետությանը միանալու թեման օրակարգում չէ։ Եթե Թուրքիայի հետ մերձեցման կուրսի հակառակորդները իշխանության գան, ապա նրանք կսկսեն վերականգնել վստահելի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ առումով երկրորդ նախագահը ճիշտ է նշել, որ Երևանը պետք է որոշի, թե ով կարող է օգնել իրեն։ Ընդ որում, միայն Ռուսաստանը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը», - եզրափակել է Քոչարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное