Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռմբակոծել են Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը (24 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 

1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով  վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1918- կապված թուքական բանակի առաջխաղացման հետ Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ են փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։ Սարդարապատի ճակատամարտում  թուրքական կողմը հարձակում է ձեռնարկել, բայց հայկական հրետանու դիպուկ կրակից զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել։

- Ղարքիլիսայի ուղղությամբ թուրքերը գրավել են Համամլուն՝ Սպիտակը:

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակույթային-տեղեկատվական կենտրոնում և  «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիարվորվել է ազգությամբ մեկ իտալացի։ 

1992-արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանն առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ-ի  նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014- ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016-Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել  են կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

2017-Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

2022-Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1032-Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումն Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհայտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհայտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։

1743-ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր Իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822-ներկայիս էկվադորի տարածքն անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել  Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող, նոբելյան մրցանակակիր Միխաիլ Շոլոխովը։

1925-լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։

1982-իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակն ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

1995-էկրան է բարձացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։

2001-ռուսալեզու Վիկիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։

2013-վախճանվել է կինոռեժիսյոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

2022 — ԱՄՆ–ի Տեխասի «Ռոբբ» դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն, զոհվել են 19 երեխա ու ուսուցիչ:

2023 — Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արխիրեական ժողովն ընդունել է նորհուլիական օրացույցի անցնելու մասին որոշում:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное