Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու մոտեցում կրիպտոշուկային. ինչպես կարող է մասնավոր ներդրողը կողմնորոշվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կրիպտոարժույթների շուկան աստիճանաբար դուրս է գալիս էկզոտիկայի ստվերից և դառնում ժամանակակից տնտեսական իրականության մաս։ Նույնիսկ եթե դուք երբեք չեք պլանավորել բիթքոյնով առևտուր անել, ամենայն հավանականությամբ արդեն առնչվել եք նորությունների հետ՝ կապված գների անկման, բարձրացման կամ աղմկահարույց կանխատեսումների հետ։ Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունն աճեց համաշխարհային ֆինանսական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում՝ ավանդական հաստատությունների հանդեպ վստահության նվազման, այլընտրանքային գործիքներ փնտրելու և սեփական միջոցները ինքնուրույն կառավարելու ձգտման արդյունքում։


Նրանց համար, ովքեր մտածում են իրենց առաջին քայլի մասին, կարևոր է հասկանալ կրիպտոշուկայի աշխատանքի հիմնական մեխանիզմները։ Առաջին իսկ որոշումներից մեկը, որ անհրաժեշտ կլինի կայացնել, դա հետևյալն է՝ օգտագործե՞լ սփոթային առևտուրը, թե՞ անցնել մարժինալ մոդելի։ Սրանք տարբեր մոտեցումներ են՝ տարբեր տրամաբանությամբ, տարբեր փիլիսոփայությամբ և տարբեր ռիսկային մակարդակով։


Սփոթային առևտուր. երբ առաջնահերթ են թափանցիկությունն ու վերահսկողությունը
Սփոթային առևտուրը տալիս է հստակության և վերահսկելիության զգացում․ դուք գնում եք ակտիվ հենց այն գումարով, ինչ ունեք, և դառնում եք դրա լիիրավ սեփականատերը։ Ոչ մի վարկ, ոչ մի կախվածություն շուկայական շեմերից՝ միայն դուք և ձեր ակտիվը։ Շատերի համար սա սկսելու նվազ ճնշման տարբերակ է․ այստեղ հեշտ է հասկանալ գործարքի տրամաբանությունը, և չկան պարտադիր պահանջներ ամեն տոկոսային փոփոխությանը հետևելու համար։ Ամենակարևորը՝ դուք չեք կորցնում ավելին, քան ներդրել եք։


Սակայն այս թափանցիկության մեջ կան նաև որոշ սահմանափակումներ։ Երկարատև կայունության կամ անկայուն տատանումների ժամանակ սփոթային ռազմավարությունը կարող է թվալ չափազանց «դանդաղ»․ դուք պարզապես պահում եք ակտիվը և սպասում։ Ի տարբերություն ավելի բարդ ռազմավարությունների՝ այստեղ հնարավոր չէ վաստակել շուկայի անկման ժամանակ կամ շահույթ ստանալ տատանումներից։ Սա արագ արդյունք փնտրողների համար չէ, այլ՝ նրանց, ովքեր գնահատում են կանխատեսելիությունը։


Մարժա. երբ կարևորվում են դինամիկան և մասշտաբը
Մարժինալ առևտուրը հնարավորություն է տալիս գործել ավելի ճկուն, և միաժամանակ, ավելի ագրեսիվ։ Այստեղ հնարավոր է գործարք բացել, մի քանի անգամ գերազանցելով ձեր սեփական կապիտալը, և արդյունք ստանալ շատ ավելի արագ, քան սփոթային առևտրի դեպքում։ Նրանց համար, ովքեր կարողանում են հաշվարկել սցենարներ, կառավարել ռիսկերը և օգտագործել կորուստների սահմանափակման գործիքներ, մարժինալ ռազմավարությունը կարող է արդյունավետ տարբերակ լինել եկամտաբերությունը բարձրացնելու համար։


Սակայն որքան արագ է տեմպը, այնքան բարակ է սահմանը հնարավորության և սխալ հաշվարկի միջև։ Եթե մոռանաք stop-loss սահմանել կամ չհասցնեք ժամանակին արձագանքել շուկայի շարժին, կարող եք կորցնել ոչ միայն ակնկալվող շահույթը, այլև՝ ներդրված միջոցների մի մասը։ Բացի այդ, վարկային միջոցների օգտագործման համար գանձվում է տոկոս, ինչը մշտական ճնշում է ավելացնում գործարքի վրա։ Այս մոտեցումը տեղ չի թողնում սխալների համար և ավելի շատ կախված է շուկայի տրամադրությունից։ Այն պահանջում է ոչ միայն տեսական գիտելիք, այլև հմտություն ու լիարժեք ներգրավվածություն։


Ի՞նչ է ցույց տալիս այս ընտրությունը
Իրականում ընտրությունը սփոթի և մարժայի միջև ավելի շատ վերաբերում է մտածելակերպին, քան ֆինանսական գործիքներին։ Այն ցույց է տալիս, թե որքան եք պատրաստ ռիսկի դիմել, որքան կարգապահ եք թվերի հետ աշխատանքի մեջ, և որքան լրջորեն եք պատրաստ շուկային նվիրվել։
Սփոթային առևտուրը հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են կայունություն և թափանցիկություն։ Այն լավ է գործում երկարաժամկետ ռազմավարությունների, «գնել և պահել» մոտեցման համար և նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ վերահսկել իրենց ակտիվները։


Մարժինալ մոդելը հարմար է նրանց համար, ովքեր հետևում են շուկային իրական ժամանակում, հաշվարկում սցենարները և արագ արձագանքում։ Սա ավելի պահանջկոտ ռազմավարություն է, որը պահանջում է հասունություն և ուշադրություն, բայց կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ ռիսկերի գրագետ կառավարման դեպքում։


Եզրակացություն. ոչ թե ռազմավարություն, այլ՝ գիտակցվածություն

Կրիպտոշուկան մնում է բարձր տատանողականությամբ բարդ միջավայր։ Այստեղ չկան ունիվերսալ խորհուրդներ, և նույնիսկ ամենափորձառու մասնակիցներն ընդունում են անորոշության գործոնը։ Բայց կա մեկ հստակ չափանիշ՝ հասկանալ՝ ինչու եք կայացնում այս կամ այն որոշումը։ Ոչ թե այն պատճառով, որ «բոլորն են այդպես անում», կամ «Telegram-ում ասացին», այլ որովհետև դա համապատասխանում է ձեր ֆինանսական տրամաբանությանը, փորձին և ընդունելի ռիսկի մակարդակին։


Հարցը այն չէ՝ արժե՞ մտնել կրիպտոշուկա, թե ոչ։ Հարցն այն է՝ որքանո՞վ եք պատրաստ դրա տեմպին։ Պլատֆորմներ՝ ինչպես Binance-ը, տրամադրում են տեխնիկական հնարավորություններ։ Բայց ռազմավարական ընտրությունը՝ սփոթ, թե մարժա՝ մնում է ձեր վրա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное