Հայաստանում վարակիչ հիվանդության աճ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է ջրծաղիկով վարակման 1 729 դեպք, քութեշի վարակման՝ 68 դեպք, կարմրուկով վարակման դեպքեր, ըստ ցանկի, չի գրանցվել։
Ջրծաղիկով վարակման դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են, քանի որ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ջրծաղիկով վարակման դեպքերը կազմել էին 3 171 դեպք։
Քութեշիով վարակման դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս նվազել են, քանի որ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ջրծաղիկով վարակման դեպքերը կազմել էին 729-ը։
Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակներով դեպքերի թիվը հասել է 328-ի։
Գրիպ` հարուցված նույնականացրած գրիպի վիրուսով փոխանցվող օդակաթիլային ճանապարհով վարակվելու 304 դեպք է արձանագրվել։
Հաշվետու ժամանակահատվածում գրիպի դեպքերը սրվել են նախորդ տարվա համեմատ և ավելացել են 301-ով։