Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում առաջին հավաքն է կազմակերպել. պատմության այս օրը (29 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր, Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

1866- ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:

1913– ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:

-ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914-ծնվել է արձակագիր լրագրող Գաբրիել Արևյանը:

1918-ավարտվել է Ապարանի ճակատամարտը. թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։ Սարդարապատի ռազմաճակատում  զինադադար է հաստատվել։ Հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցվել են։ Դա ազդարարել է Սարդարապատի ճակատամարտի ավարտը։

1922 —վախճանվել է ազգությամբ հայ ռուս դերասան և ռեժիսյոր Եվգենի Բագրատիոնի Վախթանգովը, որի անունով էլ կոչվում է նրա հիմնած թատրոնը Մոսկվայում:

1953 -ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջից»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:

1996-վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2005- Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայիններն ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ, ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները: 

2006- Հայ ռեժիսորի Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլի»-ի միջազգային փառատոնում:

-Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից և ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013-Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», և իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին հեռանում են:

2018-Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ են սկսել հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ենթակայությամբ աշխատել: 

2020- Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

2024– Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում առաջին հավաքն է կազմակերպել։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1448 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդ Պալեոլոգը:

1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել  են Կոստանդնուպոլիսը:

- Սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը: 

1500 —անհետ կորել է պորտուգալացի նավագնաց և հետազոտող բարտոլոմեո Դիաշը: 

1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսիայի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդն ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1802 —ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1807 —Մուստաֆա 4-րդը դարձել է Թուրքիայի սուլթան:

1848– Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։

1855 —ծնվել է անգլիացի միկրոբիոլոգ, պարազիտոլոգ, որոշ մանրէներ և հարուցիչներ հայտնաբերած Դեյվիդ Բրյուսը:

1917 —ծնվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցժերալդ Քեննեդին: 

1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:

1953 - Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդիկ:

1960-ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

1988 —սկսվել է  ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

1990 —Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ:

2009 —ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

2024 — Վախճանվել է ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, հեռուստահաղորդավար Անաստասիա Զավորոտնյուկը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное