Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը կիսվել է Հայաստան կատարած այցի արդյունքներով. «Մեր բարեկամը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել էր Երևան մայիսի 20-ի երեկոյան։ Այցը հարթ չի սկսվել. լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ ընդդիմադիր ակտիվիստները պաստառներ են կախում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ Ռուսաստանի ղեկավարության հասցեին վիրավորանքներ հնչեցնելով։ Ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այս սադրանքները վճարված են եղել, և հավելեց, որ Մոսկվան կենտրոնացած է Հայաստանի հետ դրական օրակարգի վրա, գրում է mk.ru–ն։

Այցի շրջանակներում Լավրովն անձնական հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ինչպես նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, կողմերը համաձայնության են եկել քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդման անհրաժեշտության հարցում, ինչպես նաև հայտնել են առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել «պատմական հիշողության պահպանման մոտեցումների ընդհանրությանը, այդ թվում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության համատեքստում»։

Լավրովը նաև բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի վրա։

«Համաձայնություն է ձեռք բերվել ավելացնել ջանքերը 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի ներուժն իրացնելու համար, որը նախաձեռնվել է Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար տարածաշրջանի պետությունների և նրանց ամենամոտ հարևանների կողմից», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Մինչ օրս գոյություն ունեցող եվրոպական անվտանգության համակարգը ապացուցել է իր անարդյունավետությունը, Միրզոյանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը։ «Եվրոպական անվտանգությունը վերաբերում է բոլորին, և մենք կիսում ենք այն հիմնարար գնահատականը, որ մինչ օրս գոյություն ունեցող եվրոպական անվտանգության համակարգը, իհարկե, ապացուցել է իր անարդյունավետությունը, և դա ապացուցել է վաղուց և բազմիցս», - նշել է նախարարը։

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ամենաարդար անվտանգության համակարգն անվանել է այնպիսի կառույցը, որը չի «պարտադրվի վերևից», այլ կգա «կյանքից»։ «Օրինակ, Եվրասիական մայրցամաքում կան մի շարք ինտեգրացիոն միավորումներ՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը», - նշել է Լավրովը։ «Երբ տնտեսությունը կապում է ազգերին, միշտ օգտակար է համաձայնության գալ այն մասին, թե ինչպես չեզոքացնել մարտահրավերներն ու սպառնալիքները», - հավելել է դիվանագետը։

Լրագրողները Լավրովին հարցրել են, որ քանի որ Ադրբեջանը Հայաստանի դեմ կռվել է ռուսական զենքը ձեռքին, կարո՞ղ է արդյոք Երևանը զենք գնել նաև այլ երկրներից։ «Հիշեցնեմ, որ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում միաժամանակ յոթ շրջան գրավելու համար, որոնց նկատմամբ երբեք պաշտոնապես պահանջ չի ներկայացրել», - պատասխանել է Լավրովը։

Նաև, ըստ նրա, ռուսական զենք կա նաև Աֆրիկայում: «Մոզամբիկի դրոշի վրա պատկերված է Կալաշնիկովի ինքնաձիգ։ Շատ երկրներ ունեն մեր զենքերը։ Դա չի նշանակում, որ այն ամենուր օգտագործվում է բոլորին հարմար սկզբունքներին համապատասխանող նպատակներով»,– ասել է նա։

Միաժամանակ, ըստ արտաքին գործերի նախարարության ղեկավարի, խնդիր չկա, եթե Հայաստանը զենք գնի այլ երկրներից, սակայն Ֆրանսիան Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն է, և դա պետք է հաշվի առնել։ «Քաղաքական առումով Ֆրանսիան հանդես է գալիս որպես թշնամական երկիր։ Հետևաբար, մեր դաշնակիցների որոշելիքն է, թե որտեղից է զենք գնելու լավագույն տարբերակը», - բացատրել է Լավրովը։

Ասուլիսի ժամանակ նա նաև ցրել է հայ բնակչության մտավախությունները, որ երկրների միջև հարաբերությունները կարող են զարգանալ Ուկրաինայի նման ձևով: «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր բարեկամը: Հայաստանը չի արգելում ռուսերենը կամ ռուսական մշակույթը և չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել, իրենց օրինական իրավունքներից: Հայաստանում այդ ամենն արգելող օրենքներ չեն ընդունվել, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում»,– ասել է նա:

Լավրովի այցը Երևան մեծ նշանակություն ունի։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո երկրների միջև հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում։ Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ը և հրաժարվում մասնակցել դաշինքի աշխատանքներին։ Պետության տնտեսական քաղաքականությունը նույնպես փոխվել է, եթե նախկինում ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի հետ համագործակցությունը, ապա այժմ երկիրը փորձում է դիվերսիֆիկացնել իր առևտրային հարաբերությունները, ի թիվս այլոց կապեր հաստատելով Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։

Ինչպես mk.ru-ի հետ զրույցում նշել է Հումանիտար գիտությունների պետական ​​համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը, Լավրովի ուղևորության արդյունքը կարելի է համարել այն, որ կողմերը հաստատեցին բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ զարգացնելու իրենց պատրաստակամությունը: «Նրանց միջև խնդիրներ կան, բայց նրանք համաձայնեցին չկենտրոնանալ դրանց վրա հանուն ընդհանուր բարօրության: Ապագայում դրանք կլուծվեն, կամ կկորցնեն իրենց նշանակությունը»,– ասել է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, ինչ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ: «Բայց կողմերից ոչ մեկն էլ դրան չի ձգտում։ Ընդհակառակը, նրանք ընդունում են, որ աշխարհը փոխվել է, և իրենց բարեկամությունը նույնպես չպետք է դոփի տեղում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին այն կլինի։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Ռուսաստանը և Հայաստանը, անկախ ամեն ինչից, չմտածեն թշնամության մեջ լինելու մասին»,–եզրափակել է Ավատկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное