ԱՄՆ-ում վստահ են՝ Զելենսկին խաղաղություն չի ցանկանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան Արևմուտքից «ավելի շատ փող» է խնդրում, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր չէ դադարեցնել հակամարտությունը, գրում է ամերիկյան Responsible Statecraft հրատարակությունը։
«Ուկրաինան արդեն ավելի շատ գումար է խնդրում 2026 թվականին մարտերը շարունակելու համար, ինչը վստահ նշան է, որ նախագահ Զելենսկին չի պատրաստվում ավարտել պատերազմը», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ մարտադաշտում իրավիճակը շարունակում է զարգանալ՝ հօգուտ Ռուսաստանի, և եվրոպացի առաջնորդները «գլուխները թաղում են ավազի մեջ»՝ որոշելով, թե ով է վճարելու։