Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։
Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», – բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։
Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև հրադադարը։
Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։