Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը»․ ինչո՞ւ է Հայաստանը հիշել Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին փոխել է իր մոտեցումը Սահմանադրության փոփոխության հարցում, որն ամբողջ երկրի համար ամենացավոտ հարցն է, քանի որ այն ենթադրում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիշատակումը հանել դրանից։ Եթե մարտ ամսին նա խոստացել էր հանրաքվե անցկացնել և ժողովրդի կողմից հաստատել նոր հիմնական օրենքը, ապա այժմ կասկածում է նման փոփոխությունների անհրաժեշտությանը։ Հետխորհրդային հարցերով մասնագետ Կիրիլ Կրիվոշեևը rtvi.com-ին բացատրել է, թե ինչի են փորձում հասնել Հայաստանի իշխանությունները ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

Վերջերս Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Երևանի երկխոսություն» քաղաքական համաժողովը։ Անցյալ տարվանից սկսված այդ միջոցառումը հասցրել է վերածվել Մյունխենի անվտանգության համաժողովի կամ Վալդայի ակումբի տեղական անալոգի իր քաղաքական գործիչների ու փորձագետների ելույթներով։ Երկու տարի անընդմեջ այնտեղ գլխավոր աստղը, իհարկե, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, և հիմա էլ նա անգլերենով ասում է բան, որը սկզբում թարգմանչական սխալի տպավորություն էր թողել։ Բայց անճշտություն չկար. նա իսկապես փոխել է իր դիրքորոշումը հիմնական հարցերից մեկի վերաբերյալ։

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ապա ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը չպետք է դադարեցվի։ Եվ մենք կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանն իրականացնել այդ փոփոխությունը։ Բայց, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ դեպքում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու համար», - ասել նա։

Ինչո՞վ է սա տարբերվում նրա ավելի վաղ ասածից։ Դեռևս մարտ ամսին Սահմանադրության փոփոխությունը ներկայացվել էր ոչ թե որպես տարբերակ, այլ որպես անխուսափելի որոշում։ Եվ չնայած բոլորն են հիանալի հասկանում, որ Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի խնդրանքով, Փաշինյանը փորձում է համոզել ընտրողներին, որ Հայաստանն ինքը դրա կարիքն ունի։  «2020 թվականի փետրվարից ի վեր ես խոսում եմ Հայաստանի համար նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Հայաստանի քաղաքացիները պետք է և ընկալում են իրենց որպես Հանրապետության հիմնադիր։ Բայց նրանք պետք է նաև իրենց ընկալեն որպես իրավունքների և պարտականությունների համակարգի հիմնադիրներ»,– ասել է նա։

Չի կարելի ասել, որ այս խոսքերն անհիմն են։ Անկեղծ ասած, Հայաստանի գործող Սահմանադրությունը գրվել է Փաշինյանի նախորդ Սերժ Սարգսյանի կողմից միայն մեկ նպատակով՝ իշխանության մնալ ոչ թե որպես նախագահ, այլ որպես հսկայական լիազորություններով օժտված վարչապետ։ Բայց Փաշինյանը 2018 թվականին պարզապես «զավթեց» այդ «մեքենան»  և դեռևս վարում է այն հմտորեն հաղթահարելով մեկ ճգնաժամը մյուսի հետևից։ Իհարկե, այդ փաստաթղթում առկա է մանիպուլյացիաների լայն դաշտ, որը Փաշինյանն ակտիվորեն օգտագործում է, օրինակ նշանակելով արտահերթ ընտրություններ, երբ դրա կարիքը կա։

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն այդքան կարևոր Ադրբեջանի համար։ Իհարկե, ոչ թե նրա համար, որ Հայաստանում ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները և կառավարման որակը, այլ սեփական նպատակների համար։ Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում երկրի անկախության հռչակագրին, որն իր հերթին հիշատակում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը։ Ինչպես պնդում է Երևանը (և Սահմանադրական դատարանի մակարդակով), այդ նորմը որևէ իրավական հետևանք չի ենթադրում, հատկապես որ խաղաղության պայմանագիրը կներառի կետ, որով կնշվի, որ այդ փաստաթուղթը գերազանցում է ցանկացած ազգային օրենսդրություն։ Սակայն Բաքվի համար սա իմիջի խնդիր է, և նաև Երևանի վրա լրացուցիչ ճնշման պատճառ։ Ինչո՞ւ ավելի շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր, եթե կարելի է ժամանակը ձգձգել և հասնել ավելի լավ պայմանների։

Հանրության համար, սակայն, Բաքուն ունի իր անզիջելիության մեկ այլ բացատրություն։ Իբր, 20 կամ 30 տարի հետո Հայաստանը կարող է առասպելականորեն հարուստ դառնալ, ամրապնդել իր բանակը և, ազգայնականության մեջ ընկնելով, փորձել վրեժ լուծել Ղարաբաղում։ Նման սցենարը, իհարկե, վատ կատակ է թվում։ Ինչպե՞ս կարող է երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը հանկարծակի տնտեսական զարգացմամբ գերազանցել տասը միլիոնանոց Ադրբեջանին իր աճող գազի արտահանմամբ, սա միայն մեկ հարց է։ Մեկ այլ և ավելի ողջամիտ հարց. եթե Հայաստանում իշխանության գա մի իսկական ռևանշիստ, որը պատրաստ է արյունալի պատերազմ սկսել, արդյո՞ք Սահմանադրության մեջ որևէ ձևակերպում կկանգնեցնի նրան։

Եվ այնուամենայնիվ, եթե մեկ ամիս առաջ Փաշինյանը խաղում էր Ադրբեջանի կանոններով և պնդում, որ նոր Սահմանադրությունը չպետք է որևէ հղում պարունակի Անկախության հռչակագրին, հիմա ձևացնում է, թե Ադրբեջանը կարող է գոհ լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշումից (չէ՞ որ, ինչպես ասացինք, այդպիսին արդեն կա)։ Բայց չկա որևէ հիմք ենթադրելու, որ Ադրբեջանը հանկարծ կհամաձայնվի նման պայմանների հետ։ Նախ, սա լիովին հակասում է նրա երկարաժամկետ նպատակներին, երկրորդ, նա գտնվում է ուժի դիրքում, և երրորդ, Բաքուն արդեն հստակորեն հայտարարել է, որ դժգոհ է Փաշինյանից, և նրա խոսքերը «կասկածի տակ են դնում Հայաստանի խաղաղության հանձնառությունը»։ Բացի այդ, Ադրբեջանն ուղղակիորեն և հրապարակայնորեն նշել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման է։ Առանց դրա ստորագրում չի լինի, ինչը նշանակում է, որ անիմաստ է ինչ որ բան Սահմանադրական դատարան ուղարկել վերանայման։

Սահմանադրության փոփոխությունները միակ հարցը չէ, որի վերաբերյալ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին և շաբաթներին կտրուկ մանևր է կատարել։ Օրինակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանը հանկարծ հայտարարել է, որ Երևանը չի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։

Նման հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, բայց այն հակասական է։ Բառացիորեն վերջերս երկիրն ընդունել է մի օրենք, որը հայտարարում է Հայաստանի ԵՄ–ին անդամակցելու  գործընթացի մեկնարկի մասին։ Ավելին, անցյալ տարի Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ պատրաստ է հնարավորինս մոտենալ Եվրամիությանը, և եթե դա կախված լինի միայն իրենից, դա «արդեն այս տարի» կլիներ։ Ավելին, ինչպես ուղղակիորեն ակնարկում է Երևանը, եվրոպական ինտեգրման թեման պետք է դառնա գլխավորը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Փաշինյանը և նրա թիմը պետք է հանդես գան որպես նրանք, ովքեր համարձակորեն տանում են երկիրը դեպի խաղաղ և եվրոպական ապագա ոչնչացնելով անցյալի կարծրատիպերը, մինչդեռ նրանց հակառակորդները պետք է նմանվեն մամռոտ պահպանողականների, որոնք, ավելին, կարող են երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ: Եվ այդ հայեցակարգի հրապարակային մերժումը տարօրինակ կթվար, բայց ճշմարտությունն այն է, որ իրականում մերժում չի եղել, Միրզոյանը պարզապես հմտորեն խուսափել է պատասխանել ռուս լրագրողի հարցին Լավրովի հետ մամուլի ասուլիսի բարեկամական տոնը չփչացնելու համար: Նա նրա հետ խաղացել է նաև այլ հարցերում: Օրինակ, նա չի վիճել, երբ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ստիպված է «կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, կրկին, նացիստական ​​կարգախոսների ներքո», և որ «հայ ընկերները» պատրաստ են հասկանալ իրավիճակը և հանդուրժել ռուսական զենքի մատակարարման հետաձգումները: Միևնույն ժամանակ, շտապողական գնահատականները, որ Լավրովի 2022 թվականից հետո Երևան կատարած առաջին այցը վկայում է Հայաստանի վերադարձի մասին Ռուսաստանի ազդեցության ուղեծիր, հերքվեցին գրեթե անմիջապես, երբ ռուս նախարարից հետո այնտեղ եկավ Ֆրանսիայի նախարար Ժան-Նոել Բարոն և խոսեց ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստման մասին։

Արտաքին և ներքին քաղաքականության նման տատանումները տգեղ են թվում, բայց, եթե երկարաժամկետ հեռանկարում նայենք, դա տարածաշրջանային նորմայի նման մի բան է։

Ե՛վ Փաշինյանը, և՛ նրա ենթակաները գիտեն, թե ինչպես ճիշտ բաներ ասել ճիշտ ժամանակին։ Մինչ այժմ այդ մարտավարությունն աշխատել է։ Բայց եթե Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում բացահայտորեն մարտահրավեր է նետել Մոսկվային, ապա այժմ այդ անհավասարակշռությունը պետք է շտկվի։

Դրա անհրաժեշտությունը թելադրված է ինչպես գլոբալ, այնպես էլ ներքին գործընթացներով։ Եթե ​​ընտրություններից առաջ նրա հակառակորդները մեղադրեն Փաշինյանին Մոսկվայի հետ հարաբերությունների փչացման մեջ, նա դրան պատասխանելու բան կունենա:

Սահմանադրությունը փոխելուց հրաժարվելը, ըստ երևույթին, նույնպես պարզ ընտրական հնարք է: Այն միտքը, որ երկրի հիմնական օրենքը պետք է վերաշարադրվի Ադրբեջանի խնդրանքով, չափազանց վտանգավոր է, և առնվազն ընտրություններից առաջ ավելի լավ է ձևացնել, թե դա այդպես չէ: Միևնույն ժամանակ, ինչ որ մեկն էլ կարող է հավատալ, որ Փաշինյանն իրականում խորամանկ ծրագիր ունի: Դրա հետ մեկտեղ, նա փորձում է կոշտ դիրքորոշում որդեգրել մեկ այլ հարցի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Ինչպես ցույց տվեց նրա ներկայացումը «Երևանի երկխոսության» հյուրերին, այդ երթուղում կլինի լիարժեք անձնագրային և մաքսային հսկողություն, չնայած Բաքուն պահանջում է անարգել անցում: Դեռ դժվար է ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Չնայած խաղաղության պայմանագիրը պաշտոնապես համարվում է համաձայնեցված, բայց այն ստորագրելու մասին դեռևս խոսք չկա։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված կլինի զիջումների գնալ, բայց, եթե դա տեղի ունենա ընտրություններից հետո, ապա մարտավարական խնդիրը կարելի է համարել կատարված։ Մեկ այլ հարց է այն, թե արդյո՞ք Ադրբեջանը կցանկանա օգնել Փաշինյանին ընտրությունները առանց որևէ հատուկ խնդրի հաղթահարել։ Սակայն դեռ վաղ է ենթադրություններ անել այդ հարցում, առջևում մի ամբողջ տարի կա և դեռ շատ բան կարող է փոխվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное